սասնա ծռեր
Անչափ հետաքրքիր պայքար է սպասվում Արմավիրի մարզում
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հետաքրքիր պայքար է սպասվում Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում՝ փոխանցում է slaq.am-ը: Այս ընտրական տարածքում ՀՀԿ ցուցակում առաջադրվել է նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Աշոտ Ղահրամանյանը: Հետաքրքիր թեկնածուներ է առաջադրել նաև ԲՀԿ-ն, որոնց թվում է՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) եւ նախկին մարզպետ…
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կշիռը քաղաքական դաշտում
Գահընկեց եղած ռեժիմի նախկին ընտրություններից քաջ հայտնի և քաղաքական պատվերներ կատարող տխրահռչակ «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» կազմակերպության հայաստանյան գրասենյակ կոչվող սոցիոլոգիական հաստատությունը հերթական պատվերն է ստացել՝ նսեմացնել և հնարավորինս աննշան ներկայացնել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կշիռը քաղաքական դաշտում: Այդ մասին հայտնում է 1in-ը. Պետք է ընդունենք, որ Չախ-չախ թագավորի հեքիաթի ավանդույթներին հավատարիմ այս կեղծ «Գելափին»…
Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո համաձայնության կառավարություն ձևավորելու իմաստ չկա: Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, ընտրություններից հետո պետք է լինի հստակ ժողովրդի ընտրած ուժեղ կառավարությունը»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է panorama.am-ը. Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմանը, թե նոր խորհրդարանը մեկ, մեկուկես տարվա կյանք է ունենալու Փաշինյանն ասաց. «Կարծում եմ, որ Հայաստանում…
Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել սփյուռքահայերին ընտրությունների օրերին լինել ՀՀ-ում եւ աջակցել իրենց
Արտերկրում ապրող սիրելի հայրենակիցներ։ Մենք՝ Սասնա Ծռերս, հասել ենք շատ կարեւոր ու վճռական հանգրվանի։ Այս մասին ասված է «Սասնա Ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության մեջ: Հայտնում է armtimes.com լրատվականը: «Տարիների դժվարին ու համառ պայքարի շնորհիվ մենք հնարավորություն ունենք խորհրդարանում բարձրաձայնելու ազգային իղձերն ու ռազմավարական նպատակները, ներկայացնելու նաեւ ձեր տեսակետները մեր պետականության հիմնարար խնդիրների վերաբերյալ,…
«Սասնա ծռեր»-ի ընտրական համապետական ցուցակն ամբողջությամբ
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ընտրական համապետական ցուցակն ամբողջությամբ. 1 Ավետիսյան Վարուժան Պարսամի 2 Գրիգորյան Ստեփան Գեվորգի 3 Չուգասզյան Գարեգին Բաբկենի մ 4 Մկրտչյան Հերմինե Արտուշի 5 Սաֆարյան Գեվորգ Վիտալիկի 6 Կոմշույան ԱրաԱլեքսանդր Վահրամի 7 Մակեյան Պետրոս Ստեփանի մ 8 Չոբանյան Կառա Ռուբենի 9 Կյուրեղյան Արեգ Արմենակի 10 Պապիկյան Արայիկ Գագիկի 11 Միքայելյան Արմեն Ռաֆայելի 12…
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամներն ու աջակիցները այսօր ավտոերթով ընթացել են դեպի Արցախ
Himnadir.am-ը գրում է. Համատեղ հաղորդագրություն ՀՀ–ին Արցախի դե յուրե միացումը դառնում է համահայկական օրակարգի գերակա հարց 19-ը նոյեմբերի 2018 թ. Երևան-Ստեփանակերտ 2018 թ. նոյեմբերի 17-ին «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ներկայացուցիչները Արցախում մասնակցեցին «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին և դրա առիթով կազմակերպված հանրային այլ միջոցառումներին: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամներն ու աջակիցները Արցախ ժամանեցին մեծ ավտոերթով: Նշված միջոցառումների և ավտոերթի հիմնական նպատակն…













