սոցապ

  • Պատերազմի հետևանքով տեղահանված ավելի քանի 101 հազար Արցախցի աջակցություն է ստացել

    Պատերազմի հետևանքով տեղահանված ավելի քանի 101 հազար Արցախցի աջակցություն է ստացել

    Սեպտեմբերի 7-ին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ 2020թ․ պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի չափահաս և անչափահաս քաղաքացիներին տրամադրվել է 68,000 դրամ միանվագ աջակցություն, անշարժ գույք չունենալու դեպքում՝ հավելյալ 15,000 դրամ։ Ծրագրից օգտվել է ավելի քան 101,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 7 մլրդ 500 մլն դրամ աջակցություն: Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին…

  • Սոցապ ծառայության պետն ազատվել է պաշտոնից

    Սոցապ ծառայության պետն ազատվել է պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ Անի Ամիրշանդյանն ազատել է Սոցապահովության ծառայության պետի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից», – ասված է որոշման մեջ: Որոշման էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է e-gov.am կառավարական հատուկ կայքից։

  • 2020-ին ՀՀ և Արցախի քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ

    2020-ին ՀՀ և Արցախի քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ

    2020 թ․ հունվարից մինչև դեկտեմբերի 21-ը պետական հավաստագրի հիման վրա ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ստանալու համար պետական հավաստագիրը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո շուրջ տասնօրյա ժամկետում, որից հետո շահառուն պրոթեզավորում իրականացնելու համար…

  • Արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկատվություն. Սոցապ նախարար

    Արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկատվություն. Սոցապ նախարար

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկություններ ու պարզաբանումներ է ներկայացրել․ «Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի մասով ներկայացնում եմ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ։ • Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրի (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում) պոտենցիալ շահառուների 99 տոկոսի դիմումները հաստատվել են, որոնցից 86 տոկոսը փաստացի ստացել է…

  • Սոցապ նախարարությունը դադարեցրել է քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները

    Սոցապ նախարարությունը դադարեցրել է քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարեցրել են քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները: «Հարգելի՛ քաղաքացիներ, Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները: Ձեզ հուզող հարցերը, դիմումները, նամակները կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեով…

  • Սոցապ ծառայության նախկին պետը նշանակվել է Փաշինյանի օգնական

    Սոցապ ծառայության նախկին պետը նշանակվել է Փաշինյանի օգնական

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Ղամբարյանը նշանակել է իր օգնականի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Ղամբարյանին նշանակել վարչապետի օգնական», – ասված է որոշման մեջ: Նշենք, որ ավելի վաղ Ղամբարյանը զբաղեցրել է սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը, բայց, աշխատելով 6 ամիս, սեպտեմբերի 3-ին ազատվել է աշխատանքից։

  • Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս

    Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ: Նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում հուլիսի 23-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա մատակարարված սննդամթերքի տեսականին եղել է թերի և անորակ: Այսպես, հայտով…

  • Շահառուների մի մասն ընտանեկան նպաստը կստանա արդեն վաղը, մյուս բոլորը՝ հաջորդ շաբաթվա ընթացքում

    Շահառուների մի մասն ընտանեկան նպաստը կստանա արդեն վաղը, մյուս բոլորը՝ հաջորդ շաբաթվա ընթացքում

    Հայաստանի Հանրապետությունում գործող 55 սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային բաժիններից շատերում, այդ թվում Երևանի բաժիններում, ընտանեկան նպաստների համար ֆինանսական հատկացումն արդեն արվել է, վճարումները կմեկնարկեն վաղը: Մյուս բոլոր շահառուները ընտանեկան նպաստը կստանան հաջորդ շաբաթվա ընթացքում: Նպաստների հատկացման ժամանակացույցում տեղ գտած ուշացումները պայմանավորված են, հիմնականում, տեխնիկական խնդիրներով: Բանն այն է, որ ֆինանսական մի շարք գործարքներ, այդ թվում…

  • Զարուհի Բաթոյանը վերանշանակվեց աշխատանքի և սոցապ նախարար

    Զարուհի Բաթոյանը վերանշանակվեց աշխատանքի և սոցապ նախարար

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Զարուհի Բաթոյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զարուհի Բաթոյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է հրամանագրում:

  • Վարդենիսի սոցապ գործակալության չորս աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

    Վարդենիսի սոցապ գործակալության չորս աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

    ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և գործող չորս աշխատակցի` հափշտակություն կատարելու համար, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը: Նախնական քննության տվյալներով՝ աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց…