Սուսերամարտ
Հայ սուսերամարտիկները՝ Աշխարհի առաջնության փլեյ-օֆում
Դուբայում ընթանում է սուսերամարտի պատանիների և երիտասարդների Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկներ։ Այսպիսով, Հայաստանը ներկայացնող խոցասուսերամարտիկներ Գրիգոր Մնացականյանը և Աշոտ Խալաթյանը հաղթահարել են խմբային փուլի արգելքը ու դուրս են եկել փլեյ-օֆ։ Մնացականյանն իր խմբում զբաղեցրել է 4-րդ, իսկ Խալաթյանը 5-րդ հորիզոնականը։
Փոխվել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի կոնգրեսի ձևաչափը
Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիան ամենամյա կոնգրեսը կանցկացնի առցանց ձևաչափով, հայտնում են կառույցի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կոնգրեսը կայանալու է սեպտեմբերի 12-ին։ Ըստ աղբյուրի՝ կոնգրեսի շրջանակներում պետք է նաև ընտրություններ կայանային, սակայն այն տեղեափոխվել է 2021 թվական։
Հետաձգվել է 2021թ․ սուսերամարտի աշխարհի առաջնությունը
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է 2021 թվականին նշանակված Աշխարհի առաջնությունը տեղափոխել։ Սրա համար պատճառ է հանդիսացել 2021-ին նախատեսվող Տոկիոյի օլիմպիական խաղերը։ Ամենահավանականն այն է, որ հետաձգված առանությունը կանցկացվի 2022 թվականին։ Ի սկզբանե որոշված էր, որ Աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի Եգիպտոսում։ Տեղափոխման հետ կապված Եգիպտոսից հայտնել են, որ իրենք, այնուամենայնիվ, պատրաստ են ընդունել ստուգատեսը։
Չեղարկվել են սուսերամարտի միջազգային մրցաշարերը
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի մրցաշրջանը կավարտվի ժամկետից շուտ, այց մասին հայտնել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ալիշեր Ուսմանովը: Չեղարկվել են ապրիլ-հունիս ժամկետի համար նախատեսված միջազգային մրցումները: Մրցումները իրենց մեջ ներառում էին աշխարհի գավաթի խաղարկությունը և դրա վարկանշային փուլերը: Դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվի մրցաշրջանը, սակայն ենթադրվում է, որ մրցաշրջանը կվերսկսվի, երբ աշխարհում իրավիճակը կլինի անվտանգ:…
Ունենք խոստումնալից մարզիկներ, որոնք իրենց խոսքը կասեն ապագայում․ Արմեն Գրիգորյան
Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում նոյեմբերի 16-17-ը անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում են 110 մարզիկներ Հայաստանից և Վրաստանից։ Մրցաշարի բացման արարողությունից հետո Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց մրցաշարի կարևորության մասին․ «Մրցաշարին մասնակցում են պատանիները, այստեղ են նաև Վրաստանի հավաքականի անդամները։ Կա ցանկություն, որ պատանիները միասին զարգանան։…
Սուսերամարտի աշխարհի առաջնություն․ Հայաստանի միակ ներկայացուցիչը դուրս եկավ պայքարի
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հուլիսի 15-23 ընթանում է սուսերամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Էդուրադ Հովիկյանը խոցասուսեր մրցաձևում տարավ մեկ հաղթանակ՝ Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ և չհաղթահարեց որկավորման փուլը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Ուսանողական խաղեր․ Էմմա Պողոսովան լքել է պայքարը
Իտալական Նեապոլում շարունակվող 30-րդ ամառային Ուսանողական խաղերում խոցասուսերակիր Էմմա Պողոսովան լքել է պայքարը։ Հայ սուսերամարտիկը խմբային փուլում տարել է 3 հաղթանակ, որից հետո դուրս է եկել հիմնական փուլ, որն օլիմպիական համակարգով է (խմբ․պարտվողը լքում է պայքարը)։ Պողոսովան ուժերը չափել է Հունգարիայի ուժեղագույն սուսերամարտիկ Վիվիեն Վարնայի հետ և պարտվել։ Հիշեցնենք, որ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը օղակների որակավորման…
Պատանի և երիտասարդ սուսերամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Իտալիայի Ֆոջիա քաղաքում այսօր մեկնարկել է Եվրոպայի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 40 երկրից հայտավորված 1250 մարզիկների թվում է մեր երկրի 6 ներկայացուցիչ: Պատանիների մրցաշարին կմասնակցեն ճկասուսերակիր Համլետ Մխոյանը,խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Հովհաննես Մուրադյանը և Գրիգոր Մնացականյանը: Մեր երիտասարդներից մարտուղյակ կելնեն Հենրիկ Բալիկյանը (ճկասուսեր) և Վահագն Գրիգորյանը (խոցասուսեր): Առաջնությունը կավարտվի մարտի…








