ստանիսլավ զաս
ՀԱՊԿ-ն զորավարժություններ կանցկացնի տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ սկսվել Է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում: «Արդեն սկսվել Է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների անմիջական նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում»,-ասել Է Զասը։ Զորավարժություններին պատրաստվելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել Է Աֆղանստանում իրադրության կտրուկ սրման ֆոնին, որը հսկողության տակ Է վերցրել…
Ժամանակը հիմա Հայաստանի օգտին է աշխատում․ Սուրեն Սահակյան
Lragir.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։ Պարոն Սահակյան, Տավուշի մարզի սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում ռուս սահմանապահներն ուղեկալներ կտեղադրեն, Ոսկեպարում էլ արդեն տեղադրված է։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։ Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռուսական կամ միջազգային ուժերի տեղակայման հարցը վերջերս բարձրացվել է կառավարության նիստի ժամանակ։ Դրանից հետո էլ սկսվել է գործընթացը։…
Անհրաժեշտ է՝ ինչպես հարկն է կիրառել այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ-ում. վարչապետը` Զասին
Օգոստոսի 10-ին վարչապետի աշխատակազմից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Զասի այցը Հայաստանը և նշել. «Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը, որը պատասխանատվության լայն գոտի ունի: Ցավոք, բավականին շատ վայրերում լարվածությունը…
ԱԳՆ-ում հանդիպել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն ու Արմեն Գրիգորյանը
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը այցելել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն ու հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։ Աշխարհի այսպիսի աջակցությունը պետք է կապիտալիզացվի՝ ինքնիշխանության առումով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն այցելել է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ «Արմեն Գրիգորյանը զրուցակցին…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն այցելել է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում կայացել է ԱԽ գրասենյակի Հայկ Պետրոսյանի ու երկօրյա այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի Facebook-ի էջից։ Սերգեյ Շոյգուն Հայաստանո՞ւմ է Աշխարհի այսպիսի աջակցությունը պետք է կապիտալիզացվի՝ ինքնիշխանության առումով «Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ…
Զասն այսօր ժամանելու է Հայաստան
Այսօր՝ օգոստոսի 9-ին, երկօրյա այցով Հայաստան է ժամանելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Այցի վերաբերյալ հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։ Այցի ընթացքում Զասը հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ՝ այս պահի համար ղեկավար Արմեն Գրիգորյանի ու պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ։ Նախատեսված է նաև Զասի այցը ՀՀ անվտնագության խորհրդի գրասենյակ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Լուկաշենկոն նույնպես շնորհավորել է Փաշինյանին «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Խնդրում եմ ընդունեք ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները ՀՀ…
Զասը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին
Հուլիսի 29-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության հետագա սրման վտանգի առնչությամբ,նշելով՝ Երևանն ու Բաքուն հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործեն: «Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա։ Այն պայմանավորվածությունների, որոնք…
Ռուսաստանը պարտվում է Թուրքիային․ պետք է անցում կատարել ԵՄ և ԱՄՆ․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի հարազատ եղբայր Արամ Սարգսյանը Facebook-ի իր էջում խոսել է հայ-ռուսական, ռուս-թուրքական ու արտաքին քաղաքական հարաբերությունների, ՀԱՊԿ-ի ու որոշ այլ թեմաներով։ «Որ ՀԱՊԿ-ը ձևական կառույց է, որի նպատակն է ցուցադրել, թե Ռուսաստանը իբր գերտերություն է, ակնհայտ և տեսանելի է անգամ բադերին։ Հետևաբար՝ Ստանիսլավի (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին նկատի ունի-Azat.tv) պատասխանը…
ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում․ Զասը՝ ՀՀ սահմանային իրավիճակի մասին
Հավաքական անվտնագության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքին ու տիրող իրավիճակին։ Նա ասել է, որ Հայաստանի հարավային սահմանին իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ն իր ներուժը կարող է գործադրել միայն ագրեսիայի ու հարձակման դեպքում։ Զասը ՀՀ տարածք ներխուժումը կոչել…
Սահմանային իրավիճակն աստիճանաբար կայունանում է․ նրանք այլևս չեն կրակում․ Զաս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին իրենց հատուկ ուշադրության ներքո է, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում։ «Սահմանային իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Գլխավորն այն է, որ նրանք այլևս չեն կրակում», – ԵԱՀԿ առցանց ֆորումի ժամանակ հայտարարել է Զասը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման մտադրությանը, որի…
Խնդրի հանգուցալուծման հարցում կարևորվում է ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը. ՊՆ նախարար
Մայիսի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։ ՀՀ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան…
ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարներն ու Զասը հանդիպել են Տաջիկստանի նախագահին
ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հանդիպում ունեցան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Facebook-ի պաշտոնական էջից։ Հանդիպումը կայացել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը
Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, արձանագրելով, որ չնայած հանգամանքին, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, նրանց մի մասը…
Արա Այվազյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հայտնել է Ադրբեջանի ոտնձգությունների մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի համարեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից…















