Սփյուռքի նախարար
«Կառավարության այսօրվա նիստը վերջինն էր ինձ համար», – Մխիթար Հայրապետյան
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար, նորընտիր խորհրդարանի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կառավարության այսօրվա նիստը վերջինն էր ինձ համար: Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին, ինչպես նաև քաղաքական թիմիս՝ սփյուռքի նախարարի պաշտոնն ինձ վստահելու համար: Մեծագույն պատիվ էր գործադիր իշխանության կազմում ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:
Հայրապետյանը՝ Սփյուռքի նախարարությունը լուծարելու նախագծի մասին
Սփյուռքի նախարարության աշխատակիցներն աշխատանքային սահմանված ընթացակարգով իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նախարարության լուծարման վերաբերյալ ներկայացրել են ՀՀ արդարադտության նախարարությանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: «Այս հարցի վերաբերյալ մենք ունենք մեր մտահոգությունները, որովհետև հստակ չի նշվում, թե այդ գործառույթները, որ գերատեսչությունն է ստանձնելու, հետևաբար դրա լուծարման վերաբերյալ քաղաքական թիմին էլ ենք հայտնել»,…
7 ամսվա ընթացքում Հայաստան է հայրենադարձվել ավելի քան 450 ընտանիք. Մխիթար Հայրապետյան
Մայիսից սկսած 2018թ. 7 ամիսների ընթացքում Հայաստան է հայրենադարձվել ավելի քան 450 ընտանիք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով իր պաշտոնավարման ժամանակահատվածն, ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը։ Այս մասին հայտնում է aysor.am լրատվականը: «Սրանք միայն այն ընտանիքներն են, որոնք կապվել են մեզ հետ, այսինքն այս թիվը չի ներակայացնում իրականությունն ամբողջությամբ։ Կարծում ենք, որ թիվն անհամեմատ…