վարչական վարույթ
Վարչական վարույթ է հարուցվել Հրազդան գետ փրփրաջրեր լցվելու առթիվ
Հուլիսի 15-ին Հրազդան գետ փրփրաջրերը լցվել են «Վեոլիա ջուր» ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով: Դեպքի առթիվ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ: Հուլիսի 15-ին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան գետում անհայտ ծագմափրփրաջուր է թափվում։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, նմուշառում են իրականացրել երեք կետից՝ փրփրաջրի թափման կետից,…
Մեկ օրում հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք
ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության ստուգումներով նախորդ օրը հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 87183 է: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 87183 արձանագրություն, իսկ հուլիսի 10-ին իրականացված արտակարգ ռեժիմով…
Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել պարետին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը հայտնում է որ ռեստորանային ոլորտի աշխատակիցների բարձրացրած հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: «1. Նախ, անհրաժեշտ է նշել, որ ավելի վաղ՝ դեռ մայիսի 20-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ընթացքում նրանց բարձրացրած խնդիրներն արձանագրվել են և Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան…
Մեկ օրում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք. ստուգայցերը շարունակվում են
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները…
Հայտնաբերվել է ապօրինի ջրօգտագործման դեպք. հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինև գրառում է կատարել Facebook-ում: Մարմինը հայտնում է, որ հայտնաբերվել է ապօրինի ջրօգտագործման դեպք: «2020 թվականի հունիսի 26-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչ Ա.Պետրոսյանը ձկնաբուծական նպատանով, նույն մարզի Եղեգնավան համայնքի վարչական տարածքի «Խոսրովի անտառ…
Պարզ է, որ դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել. վարչապետ
Այսօր` հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմելով վարչապետին հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանված կանոնները քաղաքացիներին բացատրելու փոխարեն մենք տեսնում ենք բռնի ուժ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որն արգելված է եվրոպական կոնվենցիայով: Մարուքյանը հավելեց, որ դրանք շատ վատ հետևանքներ են ունենում, նախ ոստիկանության…
Արցախի ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ 18 քրեական գործ կհարուցվի
ԱՀ դատախազությունը ապրիլի 10–ին հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի համապետական ընտրությունների ողջ ընթացքում ստացված իրավախախտումների վերաբերյալ 72 հաղորդումներից 18-ով քրեական գործ հարուցելու որոշում է կայացվել։ «31.03.2020թ. անցկացված ԱՀ համապետական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը իրավապահ մարմինների կողմից դիմում-բողոքների, ահազանգերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա քննության…
Արցախում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է վարչական վարույթ
Արցախում երեկ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի շրջանակում ստուգումներ են իրականացվում, ճշտվում են դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ: Այս մասին հայտնել է Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայություն պետ Գառնիկ Ալեքսանյանը` անդրադառնալով երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիային, որի մասնակիցները բերման էին ենթարկվել։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի…
Հովտաշենում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։ Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա…
ՀՀ ԱԱ տեսչական մարմնի հայտարարությունը Մալայան կենտրոնում կատարվածի կապակցությամբ
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «2019 թվականի մայիսի 9-ին մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում վեց հիվանդի ներարկվել է «Ավաստին» դեղանյութ, որի հետևանքով նրանց տեսողությունը վատթարացել է և նրանք վիրահատվել են: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է,…
Հույս ունեմ` վարույթի ընթացքում ձեռք բերված արդյունքները նույնպես կհրապարակվեն. Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից առանց ծնողներին զգուշացնելու դպրոցականներին պատվաստման տանելու լուրերի հիման վրա հարուցված վարչական վարույթին. «Ինչ է լինում, երբ պետական կառավարման մարմինը տրվում է ապատեղեկատվություն տարածողների սադրանքներին և ջուր լցնում վախ և խավարամտություն տարածողների ջրաղացին: Արդյո՞ք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը,…
Վարչական վարույթ է հարուցվել դպրոցականներին առանց ծնողներին զգուշացնելու «Գարդասիլ» պատվաստելու հետ կապված
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Ի պատասխան վերջին օրերին մամուլում շրջանառվող այն ահազանգին, ըստ որի դպրոցականներին առանց ծնողներին զգուշացնելու տանում են «Գարդասիլ» պատվաստելու, տեղեկացնում ենք, որ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Գործի ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – ասված է հաղորդագրության մեջ։ https://www.facebook.com/infoAATM/photos/a.443512836389426/468218297252213/?type=3&theater
Սանասարյանը` Էթիկայի հանձնաժողովի որոշման մասին ․ «Այդ վարույթը չպետք է հարուցվեր»
Այսօր կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ասաց, որ չի ընդունում Բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը։ «Նախ՝ մենք հիմնավորում ունենք, որ այդ վարույթը չպետք է հարուցվեր, երկրորդը այն հիմնավորումները որ կան մեզ համար հիմնավոր չեն»,-նշեց Սանասարյանը։ Նա նաև ասաց, որ վարչապետ Փաշինյանը այս հարցի վերաբերյալ իրեն ոչինչ չի ասել։ ՊՎԾ…
Թվով 25 իրավախախտման դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 29 մլն դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 25 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 29.844.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 6-ի վերաբերյալ նշանակվել է 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.075.790…
Ապօրինի ներմուծված չգրանցված դեղերի շրջանառությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարությունը
«Պոլֆարմա» դեղագործական ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է առանց առողջապահության նախարարության կողմից տրված ներմուծման հավաստագրի շուկայում շրջանառվող հետևյալ դեղերի առկայությունը՝ 1. Բիսեպտոլ, դեղակախույթ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մլ; 80մլ ապակե շշիկ և չափիչ բաժակ, սերիաներ՝ 031117,010518, 2. Աքվադետրիմ վիտամին D3, կաթիլներ ներքին ընդունման15000ՄՄ/մլ; 10մլ ապակե շշիկ, սերիաներ՝ 030718, 040418։ Համաձայն «Ակադեմիկոս…