Արցախ
12:20 21/02/2020

Արցախում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է վարչական վարույթ

Արցախում երեկ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի շրջանակում ստուգումներ են իրականացվում, ճշտվում են դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ: Այս մասին հայտնել է Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայություն պետ Գառնիկ Ալեքսանյանը` անդրադառնալով երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիային, որի մասնակիցները բերման էին ենթարկվել։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով երեկ ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման է ենթարկվել 8 քաղաքացի, որոնք ազատ են արձակվել սահմանված երեք ժամը լրանալուն պես»,- նշեց նա:

Ալեքսանյանի ներկայացմամբ` հարուցվել է վարչական վարույթ նշված օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում:

Առավել մանրամասն՝ Tert.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ