Վեդի
Պարզվում են Վեդիում ծննդկանի և նորածնի մահվան հանգամանքները
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 29-ամյա ծննդկանի և վերջինիս նորածին երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 07:55-ին, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. օգոստոսի 1-ին իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի՝ ծնված 1990 թվականին, ով գտնվել է հղիության 9-րդ…
Պայթյուն Վեդիի քաղաքապետարանում (ՖՈՏՈՇԱՐՔ)
Հունիսի 9-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վեդիի քաղաքապետարանի շենքում գտնվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակի ապակիները կոտրված են։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի լույս 9-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, նռնակ են գցել սենյակ, որը պայթել է և վնասել տարածքը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի…
«Իմ քայլի» պատգամավորները փակել են Վեդիի դատարանի դուռը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Ռուստամ Բաքոյանի հետ Վեդիում փակել Սնանկության դատարանի դուռը՝ նշելով. «Շարունակում ենք քաղաքացիների հետ հանդիպումը»:
Դանակահարություն Վեդիում
Մայիսի 9-ին, ժամը 02.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային պատի ծակած -կտրած, արյունահոսող վերք, թափանցող» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վեդի քաղաքի 47-ամյա մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդու տանը, ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված…
Սուրեն Պապիկյանն այցելել է Վեդու ջրամբար
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Արարատյան հարթավայրի մի շարք բնակավայրերում՝ ծանոթանալու ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոլորտում առկա խնդիրներին։ Նախարար Սուրեն Պապիկյանը նախ այցելել է Վեդու ջրամբար, ՀՀ ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանի և ոլորտի այլ պատասխանատուների հետ շրջել շինհրապարակում, քննարկել ջրամբարի կառուցմանը վերաբերող մի…
Կրակոցներ Արտաշատում
Ժամը 03.15-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին դանակահարության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Քիչ անց, բաժնում ստացվել է երկրորդ ահազանգը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել են, որ Արտաշատում կրակոց է եղել, և հրազենային վիրավորումով մի քաղաքացի է տեղափոխվել «Վեդի» բժշկական կենտրոն: Երրորդ ահազանգը կրկին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է եղել։ Հայտնել…
2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով
Aysor.am-ը գրում է. 2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով։ Մյուս տարի այս ծավալը պետք է անպայման մեծանա, այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ Հայաստանում գյուղատնտեսությունը մեծամասամբ կախված է եղանակային պայմաններից, մինչդեդ 21-րդ դարում տեխնոլոգիական հնարավորությունները թուլ են…
«Եկել է ժամանակը վերջ դնելու տարատեսակ աճպարարություններին»,-Էդմոն Մարուքյան
«Հայաստանում պատմական ժամանակներ են, քանդվել է կոռումպացված համակարգը… ժողովուրդը հինգ տարին մեկ ունի հնարավորություն իր ձայնով օգտվելու կառավարման իրավունքից: Մինչ այս այդ իրավունքը խեղված է եղել»,- այս մասին Վեդիում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ կոչ անելով ընտրել այնպիսի անձանց, ովքեր կծառայեն ժողովրդին և լուսավոր ծրագրերով երկիրն առաջ կտանեն: …







