Վիեննա

  • ԵՄ-ն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը

    ԵՄ-ն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը

    Եվրոպական Միությունը հայտարարություն է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպմանը։ «Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է Վիեննայի պայմանավորվածությանը՝ հումանիտար ոլորտում ձեռնարկվելիք միջոցառումներին, ինչպես նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, ինչի մասին արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Փարիզում, 2019 թվականի հունվարի 16-ին», –…

  • Արցախի բնակչության անվտանգությունն առաջնահերթություն է ՀՀ-ի համար. Վարուժան Ներսեսյան

    Արցախի բնակչության անվտանգությունն առաջնահերթություն է ՀՀ-ի համար. Վարուժան Ներսեսյան

    Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական է գնահատում: «Վիեննայի հանդիպումը տեղի ունեցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում, երկու առաջնորդները վերահաստատեցին հանձնառությունը Դուշանբեում ձեռքբերված համաձայնության շուրջ: Երկու երկրների առաջնորդները մտքերի լայն փոխանակում իրականացրին: Հանդիպման նկատմամբ մեր ընդհանուր գնահատականը դրական է»,- ասել…

  • Միջազգային հանրությունը աջակցում է ՀՀ իշխանության քայլերին

    Միջազգային հանրությունը աջակցում է ՀՀ իշխանության քայլերին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին՝ կից հետևյալ գրառմամբ. «Միջազգային հանրությունը շարունակում է հավաստիացնել իր աջակցությունը Հայաստանի իշխանության քայլերին ու նախաձեռնություններին: Ահա և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով նա ողջունում է այս անգամ էլ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

  • Փաշինյանը և Բակո Սահակյանը հեռախոսազրույց են ունեցել

    Փաշինյանը և Բակո Սահակյանը հեռախոսազրույց են ունեցել

    Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև: Զրուցակիցները քննարկել են Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները: Անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման հետ կապված հարցերին:…

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը

    Անտոնիու Գուտերեշի խոսնակը հայտարարություն է տարածել, որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ Վիեննայում տեղի ունեցած առաջին հանդիպումը։ Գուտերեշը նաև ողջունել է այն ուշադրությունը, որ երկու երկրների ղեկավարները հատկացրել են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծման և բանակցություններում առաջխաղացման ուղղությամբ, ինչպես նաև հրադադարի…

  • Նիկոլ Փաշինյանն ու Վիեննայի հայ համայնքը (ՖՈՏՈՇԱՐՔ)
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիեննայի հայ համայնքի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիեննայի հայ համայնքի հետ

    «Ինձ համար այսօր մեծ պատիվ է լինել այս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակում, մեծ պատիվ է այն զգացման պատճառով, որ ես վարչապետ եմ բացառապես Հայաստանի ժողովրդի ցանկության, ընտրության բերումով»,-  երեկ Վիեննայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները…

  • Փաշինյան. «Խնդիր չի դրվում հայտարարելու՝ ես հաղթեցի, մյուս կողմը պարտվեց»

    Փաշինյան. «Խնդիր չի դրվում հայտարարելու՝ ես հաղթեցի, մյուս կողմը պարտվեց»

    Դրական եմ վերաբերվում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը։ Այսօր Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ չի կարող ասել, թե բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն, բայց կարևոր է, որ սկսվել է գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել երկուստեք օրակարգերի…

  • ՀՀ վարչապետը հանդիպել է Ավստրիայի նախագահի հետ

    ՀՀ վարչապետը հանդիպել է Ավստրիայի նախագահի հետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով պաշտոնական այցով գտնվում է Ավստրիայում, հանդիպել է Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դել Բելենի հետ: Այս մասին տեղեկացնում է կառավարության Ինստագրամի էջը։ Նշենք, որ վարչապետ Փաշինյանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ավստրիա էր այցելել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպելու նպատակով։  

  • Վիեննայում ավարտվեց Փաշինյան-Ալիև հանդիպումը

    Վիեննայում ավարտվեց Փաշինյան-Ալիև հանդիպումը

    Քիչ առաջ ավարտվեց Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Վիեննայում։ Նշենք, որ հանդիպումն իրականացվում էր Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Ե՛վ Փաշինյանը, և՛ Ալիևը արդեն հեռացել են «Բրիստոլ» հյուրանոցից։ Սակայն, Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ՀՀ արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռևս հյուրանոցում են։ Նշենք, որ Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցը տևել է մոտ 2 ժամ։ ՀՀ վարչապետը այսօր կհանդիպի…

  • Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցն ավարտվեց

    Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցն ավարտվեց

    Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը տևեց մոտ երկու ժամ։ Այժմ քննարկմանը նորից միացել են Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը տեղի էր ունենում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

  • Վիեննայում մեկնարկում է Փաշինյան-Ալիև հանդիպումը

    Վիեննայում մեկնարկում է Փաշինյան-Ալիև հանդիպումը

    Այս պահին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Որպես այդպիսին, այս հանդիպումը պաշտոնական առաջին բանակցություններն են։ Տեղում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Նախ կկայանա ընդլայնված կազմով հանդիպումը,…

  • Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ավստրիա

    Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ավստրիա

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ավստրիա: Այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախատեսված է նաև հանդիպում տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:  

  • Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

    Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

    Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթաժողովին ընդառաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հիշեցնենք, որ վաղը տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Վիեննայում։