Վրաստան
Մերիլին Մոնրոյի վրացի նմանակը կարող է մասնակցել «Եվրատեսիլ 2019» մրցույթին
Վրաստանը նախապատրաստվում է «Եվրատեսիլ 2019» մրցույթին մասնակցության: «Վրաստանի աստղը» մեգանախագծի հաղթողը կստանա «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցության ուղեգիր: Մրցութային նախագիծնը ընթացքի մեջ է: 1950 թթ. սեքս խորհրդանիշ, հայտնի ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոյի վրացի նմանակ Մարիամ Ցիմինտիան հաղթելու վճռականությամբ մասնակցում է նախընտրական մրցույթին: Երգչուհին մասնակցում է Վրաստանի «Առաջին ալիքով» հեռարձակվող «Վրաստանի աստղ» երաժշտական մրցույթին: Հաղթողը իրավունք…
Քաղաքացին զանգահարել և հայտարարել է քաղաքացիությունից հրաժարվելու մասին
a1plus.am – ը գրում է ՝ ՀՀ քաղաքացի Սողոմոն Ղազարյանն այսօր զանգահարելով «Ա1+»՝ տեղեկացրեց, որ երկու երեխաների հետ Աշտարակի խճուղով քայլում է դեպի Վրաստանի սահման: «Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց»,- ասաց Ղազարյանը: Դեպի Վրաստանի սահման քայլելը Ղազարյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ 4 տարի է, ինչ նպաստ չի ստանում՝ լինելով սոցիալական ծանր պայմաններւմ…
Վրաստանում H1N1 վիրուսից 17 մարդ Է մահացել
N1H1 վիրուսով (այսպես կոչված «խոզագրիպ») պայմանավորված բարդացումների հետեւանքով Վրաստանում մահացել Է արդեն 17 մարդ: Այդ մասին հայտարարել Է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, գրիպով հիվանդացության ցուցանիշը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն նվազել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: «Բարձրակետը դիտվել Էր դեկտեմբերի վերջին շաբաթվա…
Վրաստանում գրիպի H1N1 վարակից 10 ամսական երեխա է մահացել
Վրաստանում գրիպի H1N1 վարակի բարդացման հետևանքով 10 ամսական երեխա է մահացել. հայտնում է apsny.ge կայքը: Բժիշկների տվյալների համաձայն՝ երեխայի առողջության վրա բացասաբար է ազդել այն, որ նա միաժամանակ վարակված է եղել կարմրուկով: Այսպիսով` Վրաստանում H1N1 վարակի հետևանքով արդեն 16 մարդ է մահացել:
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. «Ձերդ գերազանցություն, Թույլ տվեք Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Հայաստանը կարող է հաջողությամբ իրականացնել առաջադեմ բարեփոխումներ, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում հետագա զարգացմանը և կայունությանը:…
Վրաստանը և Հնդկաստանը ազատ առևտրի գոտի կստեղծեն
Վրաստանը և Հնդկաստանը ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ են սկսում: Այդ մասին հայտնում է Новости-Грузия-ն` Վրաստանի էներգետիկայի և կայուն զարգացման նախարարությանը հղումով: Որոշման մասին բարձրաձայնվել է վրաց-հնդկական հետազոտական խմբի նիստի ժամանակ: Համապատասխան հետազոտության հեղինակները կարծում են, որ համաձայնագիրը դրականորեն կազդի երկու երկրների տնտեսական բարօրության, երկկողմ առևտրի, բիզնեսի և ներդրումային ծառայությունների ոլորտում համագործակցության վրա:
Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանին սանիտարական վերահսկողություն է սահմանում
Հյուսիսային Օսիայի և Վրաստանի սահմանին «Վերին Լարս» անցակետում ուժեղացվել է սանիտարական և կարանտին հսկողությունը: Միջոցառումները ձեռնարկվել են Վրաստանում խոզի գրիպի տարածման պատճառով: Հյուսիսային Օսիայի սպառողական հսկողության դեպարտամենտը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի քաղաքացիների գրիպի H1N1 վիրուսով վարակվելու վտանգը նվազագույնի հասցնելու համար, հայտարարել է համաճարակային հսկողության բաժնի վարիչի պաշտոնոկատար Ֆաթիմա Բեկուզարովան: «Միակ բանը, որ մեր մասնագետների վերահսկողության…
Գրիպի դեղամիջոցի գինը ՀՀ-ում, Վրաստանում և այլ երկրներում
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգենկոն կոչ է արել դեղագործական ընկերություններին պատասխանատվություն ցուցաբերել և նվազեցնել գրիպի H1N1 ենթատեսակի բուժման համար առաջարկվող «Տամիֆլյու» դեղամիջոցի գինը: Նախարարը նշում է, որ ընկերությունները հնարավորություն ունեն դա անել: Այս հակավիրուսային դեղի գինը Վրաստանում այս պահին 70-ից մինչև 99 լարի է: «Տամիֆլյուի» գինը հարևան երկրներում զգալիորեն տարբերվում է.– Ադրբեջանում այն արժե մոտ 70…
Խաչապուրին աշխարհի լավագույն 100 ճաշատեսակների ցանկում
Վրաստանի խաչապուրին կամ պանրով հացը տեղ է գտել աշխարհի տարբեր երկրների ուտեստները ներկայացնող TasteAtlas-ի աշխարհի 100 լավագույն ճաշատեսակների վարկանիշային աղյուսակում: Աշխարհի հայտնի ճաշատեսակների թվում այն առաջատար տեղ է գրավել: «Պանրով հացը՝ խաչապուրին, Վրաստանում ամենահայտնի ճաշատեսակն է: Ավանդաբար այն պատրաստում են պանրով, ձվով, կարագով և խմորով: Վրաստանում խաչապուրիի մի քանի տեսակ կա։ Չնայած այն կարելի է…
Վրաստանում խոզի գրիպն արդեն 13 մարդու կյանք է խլել
Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում խոզագրիպի (H1N1 վիրուսի) զոհ է դարձել 13 մարդ, հայտնել է Rustavi հեռուստաընկերությունը: «H1N1 վիրուսի տարածման պատճառով երկրի բոլոր խոշոր կլինիկաները կարանտին են հայտարարել: Բուժհիմնարկներն աշխատում են արակարգ ռեժիմով, ըստ վերջին տեղեկատվության՝ լաբորատոր եղանակով հաստատված է H1N1 վիրուսով վարակվելու 162 դեպք, մահացել է 13 քաղաքացի, լաբորատոր եղանակով հաստատվել է մահվան տասը…
Լարսը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին
Կիրակի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու համայնքին Սուրբ Ծննդյան և Տիրոջ Մկրտության առիթով, ասվում է երկրի ղեկավարի կայքում տեղադրված հայտարարության մեջ, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն: Վրաստանի նախագահը մաղթել է բարեկացություն և ուրախություն, և նշել է, որ հայ և վրաց ազգերի բազմադարյան ընկերությունը հիմնված է սիրո և փոխըմբռնման վրա, որն իսկապես օրինակելի է:…
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Կառավարությունը որոշեց փոխհատուցում տրամադրել Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին
Կառավարությունը 2018 թվականի օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ Գարեգին Վարդանյանի և Արփինե Մամյանի՝ Վրաստանում ստացած բժշկական օգնության և սպասարկման ծախսերը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության միջոցով փոխհատուցման նպատակով արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 3 մլն 800 հազար դրամ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։













