ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Քրդերը համաձայնեցին ինտեգրվել Սիրիայի պետական կառույցներին՝ պատմական քայլ դեպի միասնություն
Քրդական ուժերը և Սիրիայի կառավարությունը համաձայնության են եկել քրդական ինքնավարության ինտեգրման շուրջ։
ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում կայացել է Հայաստան-Թուրքիա հանդիպում. Քննարկման առանցքում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքները
ԵԱՀԿ ԽՎ Վիեննայի նստաշրջանում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը։ Քննարկվել են հարաբերությունների կարգավորումը և ենթակառուցվածքների ապաշրջափակումը։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը բարձրացնում է ՀՀ անվտանգության խնդիրներ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը և հանրապետական Գաս Բիլիրակիսը, ինչպես նաև փոխհամանախագահներ, դեմոկրատ Բրեդ Շերմանն ու հանրապետական Դեյվիդ Վալադաոն համատեղ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ինչպես հայտնում է Ամերիկայի Ձայնը: Նամակում կոնգրեսականները անդրադարձել են Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի առաջնահերթություններին և համագործակցության հույս հայտնել գործող վարչակազմի հետ այդ…
Աշտարակի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող ընկերությունը թերացել է մաքրման և մշակման աշխատանքներում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող «Մ-բուատ» ընկերությունը ձյան տեղումների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներում, ինչի հետևանքով որոշ ճանապարհահատվածներում խաթարվել է երթևեկությունը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման…
Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի, Արարատի մարզերում, Դիլիջան և Աշտարակ քաղաքներում և Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Աբովյան, Գորիս քաղաքներում, Ապարանի…
Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Անիի և Չարենցավանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Արարատի մարզում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային…
Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի` Թումանյանի տարածաշրջանով անցնող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Թումանյանի տարածաշրջանով անցնող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հավատում ենք, որ ԵՄ առաքելությունը ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի խորհրդարանը ողջունում է ԵՄ որոշումը` քաղաքացիական լիարժեք դիտորդական առաքելություն ուղարկելու մասին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք հավատում ենք, որ առաքելությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության, տևական խաղաղության ու վստահության ամրապնդման հարցում»,- գրել է նա:
Սուրեն Պապիկյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ…
Սիսիանի տարածաշրջանի Զանգեր հատվածում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կովկասյան տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն համագործակցության միջոցով. Ռաիսին՝ Պուտինի հետ հեռախոսազրույցում
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ռուս-իրանական օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացման վրա: Նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը՝ նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ: Կողմերը դրական են գնահատել Աստանայի գործընթացի շրջանակներում հաստատված սերտ համակարգմանը, որն առանցքային…
Հույս ունենք՝ ԵՄ երկրների ներդրումը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը կշարունակվի. ՀՀ վարչապետ
Մենք բավականին ինտենսիվ հարաբերություններ ունենք և՛ ԵՄ-ի հետ, և՛ ԵՄ անդամ շատ երկրների հետ, և՛ ԱՄՆ-ի հետ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք շարունակելու ենք այդ բնականոն զարգացումը: Ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել իրականում մեր հարաբերություններում, երբ որ Պրահայի հանդիպումից հետո ԵՄ քաղաքացիական դիտորդական խումբ ժամանեց Հայաստան՝…
Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գավառի տարածաշրջանում (Մ-10 միջպետական ճանապարհի 13-ից 28-րդ կիլոմետր հատված) և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Ջերմուկի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Նաիրիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ…













