ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Պուտինի և Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը տևել է երեքուկես ժամ
Վլադիվոստոկում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առաջին գագաթնաժողովը: Բանակցությունները շարունակվել են երեքուկես ժամ, գրեթե երկու ժամ ղեկավարները զրուցել են դեմ առ դեմ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Պուտինի խոսքով՝ ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ խոսակցությունը «հանգամանալի»էր: Արծարծվել են երկկողմ հարաբերությունների թեմաները, համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Կորեական թերակղզու իրադրությունը: Այդ…
Թբիլիսիում հրավիրվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստ
Ինչպես հայտնել էինք` Վրաստանն այսօր հյուրընկալել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչներին և նրա նախագահ, ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչին: Թբիլիսիում հրավիրվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստ՝ մարշալ Սեր Ստյուարտ Պիչի գլխավորությամբ: Նիստին տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության իրավիճակի մասին զեկույցով հանդես կգա Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչների համար ծրագրված են ՆԱՏՕ-Վրաստան առկա…
Երևանում կկառուցվի նոր տեխնոպարկ
Երևանում կկառուցվի ինովացիայի և տեխնոլոգիաների առաջին տարածաշրջանային պարկը: Այն կդառնա ապագայի աշխատավայր ավելի քան 6000 առաջատար մասնագետների համար, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության առաջատար ճյուղերում ամբողջապես ինտեգրելու ու նորարարական լուծումներ առաջարկելու գործընթացին, այդ թվում նաև ինժեներական, ֆինանսական, բանկային, առողջապահական, ապահովագրական, ռազմական, գյուղատնտեսական, հանքաարդյունաբերական, մեդիա և հեռահաղորդակցության ոլորտներում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Գալաքսի» ընկերությունների խմբից, ինովացիայի…
Հայաստանն առաջին անգամ կներկայացնի ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի թեկնածու
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջինս նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է մանրամասներ այս տարի սեպտեմբերին նախատեսավող ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի նոր ղեկավարի ընտրության վերաբերյալ: Նա նշել է, որ ԱՀԿ անդամ 53 երկրները իրավասու են ներկայացնելու թեկնածուներ: Առողջապահության նախարարության առաջարկով,…
Իրանի զինված ուժերը նոր բալիստիկ հրթիռ են փորձարկել
Իրանի զինված ուժերը հաստատել են այն տեղեկատվությունը, որ բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ են անցկացրել: Ինչպես դեկտեմբերի 11-ին հայտնել Է Fars գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ամիր Ալի Խաչիզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք հրթիռային փորձարկումներ ենք իրականացնում: Վերջին մեր թեստային արձակումը կարեւոր նշաննակություն ուներ»,- ասել Է Խաչիզադեն:…
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատական նիստը կսկսվի հունվարին
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019 թվականի հունվարի 8-ից, հայտնում է NTV-ն: Ավելի վաղ թուրքական դատախազությունը Կառլովի սպանության գործը քննության համար փոխանցել էր դատարանին, մեղադրանքներ են ներկայացվել 28 կասկածյալների, ներառյալ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO)…
2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կփոխանցվի Հայաստանին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:…







