ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Ուկրաինայում է ՌԴ օմբուդսմենը․ կարող է տեղի ունենալ գերիների փոխանակություն
Ուկրաինական և ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Կիև է ժամանել Ռուսաստանի օմբուդսմենը: Տատյանա Մոսկալկովայի մեկօրյա այցի մանրամասները հայտնի չեն: Ավելի վաղ մամուլը գրել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են «33-ը՝ 33-ի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման շուրջ: Ըստ այդ հաղորդումների՝ հայրենիք կվերադարձվեն նաև ուկրաինացի նավաստիները, ովքեր ռուսաստանյան զինուժի կողմից ձերբակալվել են անցյալ տարի: Առայժմ հայտնի…
Վրաստանում հրդեհների դեմ պայքարին ավելի մեծ թվով հրշեջներ են մասնակցում
Վրաստանի Շիդա Քարթլիի տարածաշրջանի Գորիի շրջանի Սակավրե գյուղի մերձակա անտառում կրակի դեմ պայքարին, որը բռնկվել է նախօրյակին՝ օգոստոսի 23-ի առավոտից, սկսել են մասնակցել ավելի մեծ թվով հրշեջներ: Փրկարար հրշեջների թիվը 170-ից հասել է 250-ի: Այս մասին ասված է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ֆեյսբուքյան էջում: Հինգշաբթի օրվա երեկոյան տվյալներով՝ հրդեհն ընդգրկել էր 40 հեկտար տարածք։…
Իրանը մտադիր չէ պատերազմ սկսել տարածաշրջանում. Զարիֆ
Իրանը մտադիր չէ պատերազմ սկսել Պարսից ծոցի գոտում, բայց կպաշտպանվի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցելության ժամանակ: «Մենք պատերազմ չենք սկսի Պարսից ծոցում, բայց կպաշտպանենք մեզ»,- նախարարի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը: Զարիֆի մեկնաբանությունը կապված է ծոցի գոտում աճող լարվածության հետ՝ օտարերկրյա լցանավերի վրա հարձակումների ու դրանց…
Իրանը ԵԱՏՄ-ի համար Մերձավոր Արևելք տանող դարպաս է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը Իրանի Իսլամական Հանրապետությունը դիտարկում է որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս, որով հնարավոր կլինի այնտեղ հասցնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքը: Այս մասին Սուբոտինն ասել է այսօր կազմակերպված տեսակամուրջի ընթացքում՝ անդրադառնալով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագրին: «Իրանական շուկան ընդհանուր առմամբ մեզ համար շատ հեռանկարային…
Իրանում հայտնել են, որ թշնամի ուժերը պետք է հեռանան Պարսից ծոցից
Թշնամական ուժերը պետք է հնարավորինս շուտ հեռանան Պարսից ծոցի տարածաշրջանից: Այս մասին հայտնել է իրանական բանակի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին: «Թշնամիները պետք է հնարավորինս արագ հեռանան այդ տարածաշրջանից, այլապես նրանք ստիպված կլինեն նվաստացուցիչ կերպով նահանջել»,-ասել է Խանզադին՝ հավելելով, որ տարածաշրջանում թշնամիներն են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Իսրայելը: Խանզադի խոսքը մեջբերում Է ISNA…
Ադրբեջանը դիմել է ՄԱԿ և ԵԱՀԿ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ
Ադրբեջանին ԱԳՆ-ն նամակներով դիմել է ՄԱԿ և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համախագահող երկրների ԱԳ նախարարներին և մնացյալ բոլոր անդամներին՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հայ վարչապետի հայտարարությունը դիտարկում է որպես…
Պարսից ծոցի երկրներն իրենք կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը․ Ռոհանի
Պարսից և Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում և հազիվ թե իրագործվեն: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Կասկած չկա, որ եթե նույնիսկ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունների մի մասն իրականացվի, այն չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է Ռոհանին կառավարության նիստի ժամանակ՝ հավելելով, որ հայտարարություններն արվում են ձևի…
ՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել էներգահամակարգերի միավորման վերաբերյալ
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) համատեղ մշակման մասին: Այս մասին նշված է «Համակարգային օպերատորի» (ՌԴ էներգահամակարգի դիսպետչերի) հաղորդագրության մեջ: «Օգոստոսի տասներկուսին Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը համաձայնագիր են կնքել Ադրբեջանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էներգահամակարգերի միջև «Հյուսիս-Հարավ» էներգետիկական միջանցքի ստեղծման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման…
Վրացիների և աբխազների ապագան պետք է ընդհանուր լինի․ Բախտաձե
Վրացիներն ու աբխազներն ընդհանուր արմատներ ունեն, և մեր ապագան նույնպես պետք է ընդհանուր լինի: Այդ մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն լրագրողներին հայտնել է Բակուրիանիում։ Կառավարության ղեկավարն արձագանքել է Աբխազիայում պատերազմի սկսվելու 27-րդ տարելիցին, նշելով, որ օգոստոսի 14-ը ծանր օր է Վրաստանի նորագույն պատմության մեջ և սաստիկ ցավ՝ յուրաքանչյուր քաղաքացու համար: «Այսօր՝ օգոստոսի 14-ը, ծանր օր…
Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Իրանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ռոհանիի կարծում է, որ իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների փոխայցերն արդյունավետ գործիք են հարաբերությունների ընդլայնման համար: Նախագահը նաև հույս է հայտնել, որ կարագանան երկու երկրների միջև համաձայնագրերի կատարման…
Թուրքիայում ժողովրդի վստահությունը դատական համակարգի նկատմամբ 38 տոկոս է. Օքթայ
Թուրքիայի մեջլիսում ընդունված զարգացման 11-րդ ծրագրի բյուջեի հարցերով զբաղվող հանձնաժողովի վերջին նիստի ընթացքում քննարկվել է ժողովրդի կողմից դատական համակարգի նկատմամբ վստահության թեման: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber-ը, Հանրապետաժողովրդական կուսակցության պատգամավոր Ջահիդ Արըն նշել է, որ ժողովրդի վստահությունը դատական համակարգի նկատմամբ մոտ 20 տոկոս է: Փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, հակադարձելով Արըին, հայտնել է, որ ժողովրդի վստահությունը ոչ…
Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել
Ադրբեջանական Գաբալա քաղաքում հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Լևան Իզորիան և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունները և հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն էլ ավելի կխորանա: Լևան Իզորիան շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար և նշել պաշտպանական ոլորտում համագործակցության ակտիվ դինամիկան ինչպես երկկողմ, այնպես…
Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն մեր տարածաշրջան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կլինեն տարածաշրջանում և կայցելեն ոչ միայն Հայաստան և Ադրբեջան, այլև Արցախ: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նաև նշեց, որ այժմ դիվանագիտական խողովակներով բանակցություններ են տարվում, որ հստակեցվեն համանախագահների տարածաշրջանային այցի օրակարգը։
Տարածաշրջանում կայունություն ուզում ենք, բայց ձեռքներս ծալած չենք նստի»․ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ երկիրը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, բայց կոնֆլիկտի դեպքում պատրաստ է պաշտպանել իր շահերը։ Այս հայտարարությունն արտգործնախարարն արել է այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի ջրատարածքում Սաուդյան Արաբիայի տանկերները դիվերսիայի էին ենթարկվել։ «Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում կայունություն լինի, բայց ձեռքներս ծալած չենք նստի» Ավելի վաղ ԱՄԷ-ի արտգործնախարարը…














