Տեղեկատվական տեխնոլոգիա

  • iPhone-ները կոտրելն արդեն գրեթե անհնար է

    iPhone-ները կոտրելն արդեն գրեթե անհնար է

    Apple ընկերությունը հայտարարել է, որ դժվարացրել է iPhone-ի կոտրումն ու վիրուսային ծրագրերի ներթափանցումը հեռախոս՝ իր մնացած հետևանքներով։ Այս մասին հայտնել է WSJ-ն։ Նշվում է, որ iPhone-ները կոտրելու ամենահայտնի դեպքերից է, երբ տարբեր երկրների ակտիվիստների ու լրագրողների հեռախոսներ էր ներաթափանցել Pegasus ծրագիրը ու լրտեսել նրանց։ Այսպիսով, Apple-ի աշխատակիցները հեռախոս ներթափանցումը բարդացրել են՝ հասցնելով այն գրեթե անհնարինի։…

  • Հարավային Կորեան Google-ին տուգանել է շուրջ 177 մլն դոլարով

    Հարավային Կորեան Google-ին տուգանել է շուրջ 177 մլն դոլարով

    Հարավային Կորեայի համապատասխան պետական կառույցը որոշում է կայացրել 176,8 միլիոն դոլարով տուգանել Google ընկերությանը՝ ենդարյալ չարաշահումների համար։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Google-ը գերիշխող դեր ունի բջջային օպերացիոն համակարգերի ու հավելվածների շուկայում և ենթադրվում է, որ հենց այստեղ են արվել չարաշահումների։ Ըստ աղբյուրի՝ բացի տուգանքը ընկերությունը պետք է նաև վերանայի սմարթֆոններ արտադրողների հետ իր…

  • Պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն ու ԲՏԱ նախարարը զրուցել են Երևանում նախատեսվող STARMUS փառատոնի մասին

    Պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն ու ԲՏԱ նախարարը զրուցել են Երևանում նախատեսվող STARMUS փառատոնի մասին

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ընդունել է գիտության և արվեստի միջազգային «Սթարմուս» (STARMUS-stars&music) փառատոնի հիմնադիր, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքից։ STARMUS փառատոնը Հայաստանում՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին Հայաստանը պատրաստ է…

  • Նոր դեղատոմս՝ Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար

    Նոր դեղատոմս՝ Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար

    Սեպտեմբերի 9-ին ԳԱԱ-ից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սևանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։ «Աա կնվազեցնի կենսածին տարրերի քանակը լճում…

  • Google-ի մի շարք ծառայություններ անհասանելի կդառնան բազմաթիվ սարքերի համար

    Google-ի մի շարք ծառայություններ անհասանելի կդառնան բազմաթիվ սարքերի համար

    Google-ում որոշել են փակել հասանելիությունը սեփական աքքաունթներ բոլոր այն գաջեթների համար, որոնք աշխատում են Android 2.3 կամ էլ ավելի ծացր օպերացիոն համակարգերով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ընկերությունից ասել են, որ այս քայլին գնում են օգտատերերին պաշտպանելու համար։ Նշվում է, որ արգելափակումը կլինի սեպտեմբերի 27-ից։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանա տվյալ ՕՀ-ով աշխատող սարքով…

  • Սինգապուրում ռոբոտը կօգնի իրավապահ մարմիններին ու կհսկի հասարակական կարգի պահպանումը

    Սինգապուրում ռոբոտը կօգնի իրավապահ մարմիններին ու կհսկի հասարակական կարգի պահպանումը

    Սինգապուրի իրավապահ մարմինները փորձարկման են հանել հատուկ ռոբոտ, որը պետք է շուրջօրյա հետևի հասարակական վարքի կանոնների պահպանմանը։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ «Խավիեր» անունով ռոբոտը զինված է բարձր որակի տեսախցիկներով ու հսկման համակարգի համար նախատեսված այլ սարքերով։ Վերջինս կենդանի ժամանակում ֆիքսելու է, թե ինչ է կատարվում տեղանքում ու դրա մասին հաղորդելու…

  • iPhone-ում հնարավոր կլինի պահել էլեկտրոնային վարորդական իրավունք․ Apple-ի նոր գործառույթը

    iPhone-ում հնարավոր կլինի պահել էլեկտրոնային վարորդական իրավունք․ Apple-ի նոր գործառույթը

    Apple ընկերությունում որոշել են էլեկտրոնային վարորդական իրավունքի ու էլեկտրոնային անձը հաստատող փաստաթղթի տարբերակներ փորձարկել։ Այս մասին հայտնում են ընկերությունից։ Նշվում է, որ էլեկտոնային փաստաթղթերը ներդրվելու են այնպես, որ օգտատերը կարողանա դրանք ավելացնել իր iPhone-ի Apple Wallet-ում։ Այս գործառույթը սկզբնականում կներդրվի մի քանի նահանգներում։ Արիզոնան ու Ջորջինան արդեն ներդրել են։

  • Շուտով օգտատերերը կստանան Windows-ի նոր թարմացումը

    Շուտով օգտատերերը կստանան Windows-ի նոր թարմացումը

    Շուտով Microsoft-ի օգտատերերը կստանան Windows 10-ի վերջին թարմացումը՝ Windows 11-ին անցնելուց առաջ։ Այս մասին հայտնել են ընկերությունից։ Նշվել է, որ նոր թարմացումը կունենա հատուկ գործառույթ, որը կտեղեկացնի օգտատերերին, թե արդյո՞ք կոնկրետ համակարգիչը հարմար է Windows 11-ի համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Windows 11-ը նախատեսվում է թողարկել տարեվերջին։

  • Եթովպիան սեփական սոցցանցերն է ստեղծելու

    Եթովպիան սեփական սոցցանցերն է ստեղծելու

    Եթովպիայում իշխանությունները մտադիր են տեղական սոցիալական ցանցեր ստեղծել, որոնք մրցակցության մեջ կմտնեն Facebook-ի, Twitter-ի, WhatsApp-ի ու Zoom-ի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ սրա հետ մեկտեղ չեն արգելափակվի վերոնշված սոցիալական կայքերը, քանի որ միտքն այստեղ տեղական սոցցանցեր ունենալն է։ Դրանց ստեղծման վերաբերյալ ժամկետներ կամ էլ բյուջե չի ներկայացվել։

  • ԶՈւ Գլխավոր շտաբում կստեղծվի ԱԹՍ-ների վարչություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ԶՈւ Գլխավոր շտաբում կստեղծվի ԱԹՍ-ների վարչություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Գրավոր քվեարկությամբ օգոստոսի 19-ին ՀՀ կառավարությունը ընդունել է որոշում, որով ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի վարչություն։ Վարչությունը կստեղծվի ԳՇ-ի ավիացիայի վարչության բաժանման արդյունքում։

  • Վիրտուալ իրականություն ու վիրտուալ ժողովներ․ Facebook-ի նոր ծառայությունը

    Վիրտուալ իրականություն ու վիրտուալ ժողովներ․ Facebook-ի նոր ծառայությունը

    Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է նոր գործիքի մասին, որը թույլ կտա, օգտագործելով վիրտուալ իրականության տված հնարավորությունները, ստեղծել վիրտուալ աշխատանքային տարածք և այնտեղ ժողովներ իրականացնել։ Այս մասին հայտնում է Insider-ը։ Նշվում է, որ նոր ծառայությունը կոչվում է Horizon Workrooms։ Ցուկերբերգի խոսքով, սրա միջոցով մեկուսացված լինելու զգացումը կվերանա։

  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա 5 տարում կստեղծվի 16 000 աշխատատեղ․ Փաշինյան

    Բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա 5 տարում կստեղծվի 16 000 աշխատատեղ․ Փաշինյան

    Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին։ «Մեզ համար առանձնահատուկ նպատակ և թիրախ է, որ մենք կարողանանք առավելագույնս խթանել բարձր աշխատավարձային սեգմենտի աշխատատեղերը: Այս առումով շատ կարևոր ենք համարում արագացնել այն դինամիկան, որն ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության առաջիկա…

  • Ճապոնիայի հետ համագործակցության հեռանկարներ կան

    Ճապոնիայի հետ համագործակցության հեռանկարներ կան

    Օգոստոսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը 3 երկրներում՝ Հայաստան, Պակիստան և Շրի Լանկա, իրականացրել է ուսումնասիրություն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում՝ պարզելու տվյալ երկրներում ոլորտի առկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ «Ուսումնասիրության արդյունքում, յուրաքանչյուր երկրի համար, այդ թվում՝ նաև Հայաստանի, պատրաստվել է տեսանյութ, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես…

  • Apple-ը հատուկ ծառայություններին թույլ կտա մուտք գործել կասկածյալների iPhone-ներ

    Apple-ը հատուկ ծառայություններին թույլ կտա մուտք գործել կասկածյալների iPhone-ներ

    Հեղինակավոր Apple ընկերությունը համաձայնել է ամերիկյան հատուկ ծառայությունների համար հասանելի դարձնել կասկածյալների կամ մեղադրյալների iPhone-ները։ Այս մասին հայտնում է BIS Journal-ը։ Նշվում է, սակայն, որ սա չի վերաբերվի բոլոր iPhone-ներին։ Կա պայման, որ սմարթֆոնը պետք է աշխատի IOS-ի 7-րդ կամ դրանից ավելի ցածր տարբերակով։ Ըստ աղբյուրի՝ նման մոտեցումը հակասում է գաղտնիության քաղաքականության մասին Apple-ի հայտարարություններին։