fbpx
ՏՏ

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա 5 տարում կստեղծվի 16 000 աշխատատեղ․ Փաշինյան

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին։

«Մեզ համար առանձնահատուկ նպատակ և թիրախ է, որ մենք կարողանանք առավելագույնս խթանել բարձր աշխատավարձային սեգմենտի աշխատատեղերը: Այս առումով շատ կարևոր ենք համարում արագացնել այն դինամիկան, որն ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրը։ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026-ը նախատեսում ենք ունենալ շուրջ 35 000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը դարձնել 500 մլրդ դրամ։

Այսպիսով՝ շուրջ 16 000 աշխատատեղ կստեղծվի բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա 5 տարիների ընթացքում»,- ընդգծեց վարչապետը: Փաշինյանը հավելեց, որ առաջիկա 5 տարիներին նախատեսվում է կառուցել կամ նորոգել շուրջ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, հանրապետության բոլոր` 1400 դպրոցներում նախատեսվում է բնագիտական և ինժեներական ժամանանակակից լաբորատորիաներ ստեղծել։ Վարչապետը կարևորեց նաև կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ