փլուզում

  • Շատիվանքի պարիսպը փլվել է․ քաղաքացին ահազանգում է

    Շատիվանքի պարիսպը փլվել է․ քաղաքացին ահազանգում է

    Եղեգիսի կիրճում Շատիվանքի պարիսպը փլվել է, օր օրի, ժամ առ ժամ քանդվում է, կատարյալ անտերություն է, իսկ երբ ահազանգում ես՝ ձայն բարբառո հանապատի. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ահազանգեց Վայոց ձորի մարզի բնակիչ Մարատ Զաքարյանը: Ըստ նրա՝ ինքը գարնան է տեսել նման վիճակը և բոլոր պատկան մարմիններին դիմել է: «Երեք ամիս առաջ եմ տեսել, նկարել…

  • Չեչնիայում թեթև շարժիչով օդանավն ընկել է բնակելի տան վրա

    Չեչնիայում թեթև շարժիչով օդանավն ընկել է բնակելի տան վրա

    Չեչնիայում թեթև շարժիչով օդանավն ընկել է բնակելի տան վրա, տուժել է 4 մարդ: Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից: Որոշ տվյալներով՝ օդանավը փլուզել է շինության կեսը, սակայն բռնկում չի գրանցվել: Միջադեպի հետևանքով տուժել է օդաչուն, երկու կին և երեխա: Զոհեր չկան:  

  • Փլուզում Ամասիա գյուղում

    Փլուզում Ամասիա գյուղում

    Հուլիսի 13-ին, ժամը 11:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի 26-րդ փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել մասնակի փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մասնակի փլուզվել է շենքի բնակարաններից մեկի լոգարանի հատակի երկաթբետոնյա կառուցատարրերից մոտ 2…

  • Ֆլորիդայում պայթյունից առևտրի կենտրոնի շենք է փլուզվել

    Ֆլորիդայում պայթյունից առևտրի կենտրոնի շենք է փլուզվել

    ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հզոր պայթյունի հետևանքով առևտրի կենտրոնի շենքի մի զգալի հատված փլուզվել է։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու հրշեջ-փրկարարական բրիգադները։ Դեպքը հավանաբար տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով: Այն տեղի է ունեցել Ֆորտ Լադերդեյլ քաղաքից ոչ հեռու գտնվող The Fountains առևտրի կենտրոն մոտ։ Տուժել է 23 մարդ, հայտնում է ABC News-ը։ Դեպքի պահին…

  • Իտալիայում կենցաղային գազի պայթյունի հետևանքով բնակելի տուն է փլուզվել

    Իտալիայում կենցաղային գազի պայթյունի հետևանքով բնակելի տուն է փլուզվել

    Իտալիայի հյուսիսում՝ Գորիցիա քաղաքի կենտրոնում, կենցաղային գազի պայթյունի հետևանքով բնակելի երկհարկանի տուն է փլուզվել, փրկարարները որոնում են փլատակներում մնացած երեք մարդու, հայտնել են տեղի հրշեջ ծառայությունից: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամերին։ Շենքում, որն ամբողջովին փլուզվել է, եղել է երեք բնակարան, որոնցից մեկը դատարկ էր: Միջադեպի պատճառները պարզվում են:

  • Չինաստանում կամուրջ է փլուզվել․ կան անհետ կորածներ

    Չինաստանում կամուրջ է փլուզվել․ կան անհետ կորածներ

    Չինաստանի Շանդուն նահանգում կամրջի մի ամբողջ հատված փլուզվել է. արդյունքում երթևեկող ավտոմեքենաները գետի մեջ են ընկել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը: Տեղական ոստիկանությունից հայտնել են, որ 120-մետրանոց հատվածը փլուզվել է ուրբաթ առավոտյան: Չինական Xinhua գործակալությունը հայտնում է, որ ոստիկաններին հաջողվել է փրկել 44-ամյա տղամարդու, սակայն 2 մարդ համարվում է անհայտ կորած: Կամուրջն անցնում է…

  • Ավտոտնակի առաստաղի մի մասը փլուզվել է. տուժածներ չկան

    Ավտոտնակի առաստաղի մի մասը փլուզվել է. տուժածներ չկան

    Հունիսի 11-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում գտնվող քարաշեն ավտոտնակի առաստաղը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ավտոտնակի (20 քմ) առաստաղից 6…

  • Ճանապարհահատվածի փլուզում Կապան քաղաքում

    Ճանապարհահատվածի փլուզում Կապան քաղաքում

    Հունիսի 6-ին, ժամը 09:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասի սկզբնամասում՝ ավտոճանապարհի մոտակայքում, ակտիվացել է սողանք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Բաղաբուրջ թաղամասի Ազատամարտիկների փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, ինչի հետևանքով առաջացել է փոս (երկարություն՝ 3 մ, լայնություն՝ 0,7…

  • ԱՄՆ-ում պտտահողմից շենքեր են փլուզվել

    ԱՄՆ-ում պտտահողմից շենքեր են փլուզվել

    ԱՄՆ Օկլահոմա նահանգում պտտահողմի հետևանքով զոհվել է 2 մարդ, կա մի քանի տասնյակ տուժած: Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները: Զոհված անձինք դեպքի պահին գտնվել են հյուրանոցում, որը տարերային աղետի հարվածից փլվել է: Հաղորդում է CNN-ը:

  • Հրավիրում եմ շատ երկար անուն ունեցեղ նախարարության մշակույթի ենթաբաժնին` կասեցնել եկեղեցու պատերի անխուսափելի փլուզումը. Նաիրա Զոհրաբյան

    Հրավիրում եմ շատ երկար անուն ունեցեղ նախարարության մշակույթի ենթաբաժնին` կասեցնել եկեղեցու պատերի անխուսափելի փլուզումը. Նաիրա Զոհրաբյան

    ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1031 թվականին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կառուցած`Բջնիի Սուրբ Աստվածածին բացառիկ եկեղեցու պատերը փլվում են: Տեղի բնակիչները փայտերով և տարբեր ինքնագործ հարմարանքներով փորձում են կանգուն պահել եկեղեցու փլվող պատերը, որտեղ աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարեր կան: Հրավիրում եմ շատ երկար անուն ունեցեղ նախարարության մշակույթի ենթաբաժնին`…

  • Նորք Մարաշում փլուզվել է մանկապարտեզի պատերից մեկը

    Նորք Մարաշում փլուզվել է մանկապարտեզի պատերից մեկը

    Մայիսի 5-ին, ժամը 11:34-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում Նորք Մարաշ վարչական շրջանի 5-րդ փողոցի 91-րդ հասցեում գտնվող թիվ 123 մանկապարտեզի և 7-րդ փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 123 մանկապարտեզի և Նորք-Մարաշ…

  • Փլուզում հնաբերդ քաղաքում

    Փլուզում հնաբերդ քաղաքում

    Մայիսի 3-ին, ժամը 16:55-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի 43-րդ փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Ա.Ս.-ին պատկանող տան (կառուցված 1959 թ.) նախամուտքի պատը՝ մոտ 12 քմ: Փրկարարները սահմանազատել են…

  • Շվեյցարիայում ձնահյուսքի է պատճառով դահուկորդներ են զոհվել

    Շվեյցարիայում ձնահյուսքի է պատճառով դահուկորդներ են զոհվել

    Շվեյցարական Ալպերում ձնահյուսքի հետևանքով 4 դահուկորդ է զոհվել, հայտնում է Swissinfo-ն: Ձյան վիթխարի զանգվածի փլուզումը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Ֆիշերթալ գյուղի մոտակայքում: Վատ եղանակի պատճառով փրկարարական աշխատանքներն իրականացվել են մեկ օր անց։ Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել զոհերի ինքնությունը, թեև հայտնի է, որ նրանք զբոսաշրջիկներ են եղել Գերմանիայից: Իրավապահները նշել են, որ մայրուղու վրա,…

  • Ավտոճանապարհի հենապատը փլուզվել է

    Ավտոճանապարհի հենապատը փլուզվել է

    Ապրիլի 22-ին, ժամը 12:40-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի թիվ 8 շենքին հարակից ավտոճանապարհի հենապատը փլուզվել է, ինչի հետևանքով վնասվել են ջրատար և գազատար խողովակները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։