փոխհատուցում
Զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողները կստանան հատուցումներ. Հայտարարություն
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ: Հիմնադրամը տեղեկացնում է, որ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կստանան հատուցումներ: ««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հայտնում է, որ նախորդ օրերին Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին կկատարվի հետևյալ…
Վերականգնվել է Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ վերականգնվել է Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը: «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող…
Պայմանագրային զինծառայողի բնակարան վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու գործընթացը հեշտացվել է
Կառավաչությունն այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել պայմանագրային զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին որոշման մեջ, որով հեշտացվում է գործընթացը: Սահմանվել է, որ շահառուին բնակտարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրվում է ծառայության վայրի զորամասի հրամանատարի հրամանով:
Աշխատանքից ազատվածներին աշխատանքի վերցնելու դեպքում գործատուները կստանան աջակցություն
Մայիսի 4-ին առողջապահության և սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն մարտի 16-ից հետո աշխատանքից ազատվածներին: Մասնավորապես, նախատեսվում է գործատուներին 4 ամսվա փոխհատուցում տրամադրել քաղաքացու աշխատավարձի 60 տոկոսի չափով, ով կորցրել է աշխատանքը մարտի…
Ավելացել է զինծառայողների արձակուրդ գնալու համար փոխհատուցման չափը
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 30-ին նիստում որոշում կայացվեց, ավելացնել ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետր հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար զինծառայողի տրանսպորտային ծախսերի համար զինծառայողներին տրվող փոխհատուցման չափերը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս որոշումը վերաբերում է նաև ոստիկանական զորքերին և ԱԱԾ ծառայողներին: Նա ընդգծեց, որ խոսքը ոչ միայն պայմանագրային, այլև ժամկետային…
Ծիրան և խաղող մշակողները կառավարության կողմից աջակցություն կստանան
ՀՀ կառավարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Կառավարությունը հայտնում է, որ ծիրան և խաղող մշակողները, որոնք տարեսկզբին ապահովագրել էին իրենց բերքը գարնանային ցրտահարությունից, փոխհատուցում կստանան։ Տուժած ֆերմերների վնասը հիմա գնահատում են, իսկ գումարի չափը պարզ կլինի բերքահավաքից 15 օր առաջ։ Մինչև այժմ կնքվել է մոտ 730 պայմանագիր։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Այսօր…
Նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը հայտնել է, որ նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն։ «Նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն, ընդ որում միանվագ աջակցության 30%ը կտրամադրվի էլեկտրաէներգիայի ծախսերը փոխհատուցելու, մյուս 70%-ը՝ գումարի տեսքով»։ https://www.facebook.com/zaruhibatoyan/posts/3013352428721046?__xts__[0]=68.ARDgkXG99pnyZWx7fiLK_Woa2oLPLDnKM6TqszpuuR8WlrrQ1p5xP3Q2FaVu_qPwap-K6mp6tQGAbIS3_JjwvaDkIRTIhXYFNUhmRl55Utg-QyYT9XiS72DLiMuq1V4DW9G7VvMUh-HhhD-qtMxjBepTKZery_fsTfw_iHc9k8q6IfX9G1p8poT2mrEsVmFheqnFWMdOXhZgR5aGaPsesWu_VPCIOeq4U7iZl9hSCmcbJFi2TndBCREC6GP4Zb-_GvkaQ9RjDHVJ6LuiIIoMiU36guYNooIo1IHwBmSGs79j0G5JiR1Tnp3VFHTqJWpUiM-082xKRRvZNTlTay4-tgLZ&__tn__=-R
Ընդլայնվել է այն շահառուների շրջանակը, որոնց կոմունալ վճարները կփոխհատուցվեն
ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ որոշվել է հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը։ Դրանով կառավարությունը ընդլայնել է այն շահառուների շրջանակը, որոնց փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ կփոխհատուցվեն։ Այսպիսով, ծրագրում ներառվել են փետրվար ամսին 10001-30000 դրամի բնական գազ սպառած և 5001-10000 դրամի էլեկտրական էներգիա սպառած քաղաքացիները։ Նրանց կտրամադրվի 30 տոկոսի…
Հայտնի է «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին նիստի օրը
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատարվոր Զարուհի Նախշքարյանին մակագրված «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործի առաջին դատական նիստի օրը հայտնի է։ Դատական-տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ առաջին նիստը կկայանա ապրիլի 23-ին։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի դուստր Շուշան Փաշինյանը պահանջում է, որպեսզի Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները, թե Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի…
ԱՊԼ-ի խոշոր հեռարձակողները ակումբներից կարող են մեծ փոխհատուցում պահանջել
Անգլիայի Պրեմիեր Լիգայի խոշոր հեռարձակողներից 2-ը կարող են առաջնության ակումբներից ֆինանսական փոխհատուցում պահանջել՝ 750 միլիոն ֆունտ ստերլինգի տեսքով։ Սա կլինի այն դեպքում, եթե առաջնության և գավաթի խաղարկության բոլոր հանդիպումները չհեռարձակվեն մինչև հուլիսի 31-ը։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ Sky Sports-ն ունի 128, իսկ BT Sport-ը 52 ուղիղ հեռարձակման իրավունք։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբները վիճարկելու են պահանջները ու…
«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դատի են տվել կառավարությանը
Այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լիդիան Արմենիա» կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Հովեսփյանը նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում մի շարք աշխատողներով դատի են տվել ՀՀ կառավարությանը. «Մոտ 300 աշխատողից այսօր մնացել է 15-20 աշխատող: Տարբեր ստուգումներ են կատարվել, որ մեր իրավունքները վերականգնվեն, կարողանանք աշխատել, սակայն ոչ մի լուծում մինչ այս պահը չի տրվել: Կառավարությունն…
Էրդողանը հայց է ներկայացրել Էնգին Օզքոչի դեմ և պահանջել 1 միլիոն լիրա բարոյական վնասի փոխհատուցում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը երկրի նախագահի անունից դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի խորհրդարանում Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցության փոխնախագահ Էնգին Օզքոչի դեմ։ Էրդողանը պահանջել է 1 միլիոն լիրա (շուրջ 165 000 դոլար) փոխհատուցում բարոյական վնասի համար: Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Օզքոչի նկատմամբ` «նախագահին վիրավորելու» մեղադրանքով, այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը։ Հիշեցնենք,…
Վաչագան Ղազարյանն ու նրա կինը պետբյուջե են փոխհատուցել 2 միլիարդից ավելի ՀՀ դրամ վնասը. գործը կարճվել է
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և ևս 6 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցագործությամբ պատճառած վնասի փոխհատուցման հիմքով: Այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ նրանք պետական բյուջե են փոխհատուցել չվճարված հարկերի ողջ գումարը՝ 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամը: Օհանջանյանի խոսքով՝ Վաչագան…
Դատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ ԳՄ անդամների հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: ՀՅԴ-ն պատգամավորից պահանջում է վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի…
Ընդդիմադիր կուսակցապետը դարձյալ բարոյական փոխհատուցում կվճարի Էրդողանին
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական անգամ պարտավորեցվել է բարոյական փոխհատուցում վճարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ 2018թ․ հուլիսի 17-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում (TBMM) ելույթ ունեցած Քըլըչդարօղլուն վիրավորել է նախագահ Էրդողանի անձը։ Էրդողանի փաստաբան Թուղբա Սաղլամ Էքերն իր ներկայացրած դատական հայցում պահանջել է…















