փոխվարչապետ

  • ԵՄ-ն պետական բյուջե է փոխանցել 14.2 մլն եվրո

    ԵՄ-ն պետական բյուջե է փոխանցել 14.2 մլն եվրո

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ` Եվրոպական միության հետ մեր երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը: Նա նշել է. «1. Քովիդ համավարակի արդյունքում առաջացած խնդիրների մեղմման և սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացման նպատակով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական…

  • ՌԴ փոխվարչապետ կնշանակվի Դենիս Մանտուրովը

    ՌԴ փոխվարչապետ կնշանակվի Դենիս Մանտուրովը

    Պետդուման Դենիս Մանտուրովին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի պաշտոնում հաստատելու նախագծին կողմ է քվեարկել։ Արդյունաբերության և առևտրի հարցերով Պետդումայի համապատասխան հանձնաժողովի պատգամավորները նախօրեին արտահերթ նիստում միաձայն առաջարկել են խորհրդարանի ստորին պալատին հաստատել Դենիս Մանտուրովին փոխվարչապետ-արդյունաբերության և առևտրի նախարարի պաշտոնում։  

  • Փոխվարչապետը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

    Փոխվարչապետը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։ «Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է. «Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, Դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ, Հարգելի գործընկերներ, Թույլ տվեք Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ֆրանսիայի Ազգային Տոնի կապակցությամբ։…

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

    Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մտքեր են փոխանակվել նաև առաջացած արդի մարտահրավերների ու դրանց հակազդման հնարավորությունների շուրջ:

  • Փոխվարչապետը Լոռու մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

    Փոխվարչապետը Լոռու մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

    Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 2-ին հերթական մարզային այցի շրջանակում եղել է Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Լոռի Բերդ, Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում։ Փոխվարչապետը տեղում ծանոթացել է սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող աշխատանքներին, տվել է մի շարք հանձնարարականներ։ Աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը,…

  • Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ-ի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահի տեղակալի պատվիրակությանը

    Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ-ի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահի տեղակալի պատվիրակությանը

    ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեզպրոզվաննիխը և «Ռուսաստանի որակի համակարգի» ղեկավար Մաքսիմ Պրոտասովը։ Հանդիպմանը ներկա են գտնվել  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը…

  • Փոխվարչապետը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

    Փոխվարչապետը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

    Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տնտեսական կայունության ապահովման նպատակով արդի մարտահրավերներին հակազդելու հնարավոր համատեղ միջոցառումների շուրջ:

  • Կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

    Կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

    2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Կողմերը քննարկել և hստակեցրել են իրենց մոտեցումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության…

  • Բացվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային նստաշրջանը

    Բացվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային նստաշրջանը

    Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բացմանը։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը։ «Միջոցառմանը մասնակցել են նաև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հունաստանի տուրիզմի փոխնախարար Սոֆիա Զաչարակին, այլք։ Փոխվարչապետ Մաթևոսյանը, ողջունելով նստաշրջանի մասնակիցներին, ուրախությամբ…

  • Փոխվարչապետը ծանոթացել է Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին

    Փոխվարչապետը ծանոթացել է Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին

    Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին՝ հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Հաղորդագրությունում նշված է, որ բնակելի և հասարակական շենքային համալիրների կառուցման, ինչպես նաև անտառ-պուրակի հիմնման նպատակով առանձնացվել է 129 հեկտար մակերեսով հողատարածք, որը նախատեսվում է կառուցապատել հինգ փուլով։ Աշխատանքային այցի…

  • Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը

    Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը

    Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտե-սական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը՝ ուղղված ասֆալտապատման, մշակույթի տան վերանորոգման, ջրատարների, փողոցների լուսավորության համակարգի կառուցման, կոմունալ սպասարկման կարիքների համար…

  • Հայաստանն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ․ փոխվարչապետ

    Հայաստանն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ․ փոխվարչապետ

    Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի՝ որպես Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի 26-րդ կոնֆերանսի նախագահող երկրի տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանին և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնել ՀՀ կառավարությունը։ «Փոխվարչապետ Մաթևոսյանը ներկայացրել է կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային պայքարին միացած Հայաստանի Հանրապետության գործողություններն ու միջոցառումները, ինչպես…

  • Փոխվարչապետը և Ստեֆան Մալերիուսը անդրադարձել են տեխնոլոգիական կրթության ոլորտում համագործակցության հնարավորություններին

    Փոխվարչապետը և Ստեֆան Մալերիուսը անդրադարձել են տեխնոլոգիական կրթության ոլորտում համագործակցության հնարավորություններին

    ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունը։ «Փոխվարչապետը շնորհավորել է Ստեֆան Մալերիուսին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հիմնադրամում ունեցած իր բազմամյա աշխատանքային փորձը կծառայեցնի հայ-գերմանական կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարը…

  • Փոխվարչապետը և Իրանի ֆինանսների նախարարը կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանումը

    Փոխվարչապետը և Իրանի ֆինանսների նախարարը կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանումը

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է փոխվարչապետի գրասենյակը։ «Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և Կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների…

  • Գրիգորյանն ու Օվերչուկը խոսել են տարածաշրջանում կոմունիկացիաների վերականգնումից

    Գրիգորյանն ու Օվերչուկը խոսել են տարածաշրջանում կոմունիկացիաների վերականգնումից

    Միմյանց հետ հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական պաշտոնական աղբյուրներից։ Նշվում է, որ կողմերը քննարկման առանցքում են եղել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները։ Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով համանախագությամբ գործող աշխատանքային խմբին ու տարածաշրջանում հաղորդակցության վերականգնմանը։