փոխվարչապետ
Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Նոյեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Փոխվարչապետը ընդգծել է, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և վերջին մեկուկես տարվա ընթացքում հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչին մեծապես նպաստել են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Դեսպան Բանցհաֆի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել…
Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է էլ ավելի խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ համագործակցությունը ԵՄ և նրա անդամ-երկրների հետ: Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրում իրականացվող բարեփոխումներին Միության ցուցաբերած…
Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է ԵՄ դեսպանին
Նոյեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինին: Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է էլ ավելի խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ համագործակցությունը ԵՄ և նրա անդամ-երկրների հետ: Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրում իրականացվող բարեփոխումներին Միության ցուցաբերած աջակցության համար: Զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը,…
Փոխվարչապետ Ավինյանը հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահին
Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին Պեկինում հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահ Ճաո Սիաոբինին: Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը և առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները: «Հուավեյ»-ի փոխնախագահն անդրադարձել է ընկերության զարգացման հիմնական ուղղություններին, այդ թվում` սարքավորումների արտադրությանը և գիտահետազոտական գործունեությանը: Կողմերը քննարկել…
Ժամանակն է Ավինյանին բացատրության կանչելու․ Թեհմինե Ենոքյան
Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ժամանակն է՝ Ավինյանին տետատետ կանչել բանավեճի բոլոր էն խնդիրներով, որտեղ իր մատը խառն է, հավաքագրել փաստեր ընդդիմախոսներ, ու թող իր փաստաբանական կուտոկով, օգնականներով, տեղակալներով, ընկերներով գան բացատրություններ տան հանրությանը՝ ինչով են զբաղված փակ դռներից այն կողմ․․․ Եվ յուրաքանչյուր բառը իրավապահ համակարգը պիտի ի գիտություն ընդունի,…
Կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին
Նոյեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց և բացման ելույթով հանդես եկավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը։ Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ էներգետիկ շաբաթին մեծաթիվ շահագրգիռ ընկերությունների, ներդրողների, փորձագետների մասնակցությունը վկայում է այն նշանակալի հետաքրքրության մասին, որը ձևավորվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի նկատմամբ: Փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ՝…






