փողոց
Դադարեցվել է Վարդանանց փողոցում գործող խանութների աշխատանքը. Ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ` քիչ առաջ ոստիկանները Երևանի Վարդանանց փողոցում հայտնաբերել են գործունեություն իրականացնող շինանյութի 2 խանութ։ Շինանյութի խանութների աշխատանքը դադարեցվել է, և սեփականատերերի նկատմամբ իրականացվել…
Մալաթիայի գորգերի տաղավարում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ
Մարտի 22-ին, ժամը 21:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող գորգերի տոնավաճառի վագոն-տաղավարներից մեկում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ…
Փողոցում վաճառվող մթերքը կարող են պարունակել վիրուսային տարրեր․ Քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում գրված է․ Հարգելի քաղաքացիներ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: Ուստի քաղաքապետարանն զգուշացնում և հորդորում է՝ չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են…
Բուենո Այրեսում կենդանիների արյունով լցված ցիստերն է պայթել
Արգենտինայի Բուենոս Այրես նահանգում գտնվող Մորոն քաղաքում 500 լիտրանոց ցիստերն է պայթել, որը լցված է եղել կենդանիների արյունով: Դեպքը տեղի է ունեցել San Roque անասնաբուծական ֆերմայի մերձակայքում: Փողոցներում տհաճություն է առաջացել արյան պատճառով, իսկ տեղի բնակիչները դիմել են տեղական իշխանությանը, որպեսզի անհապաղ մաքրեն փողոցները, քանի որ կարծում են, որ կենդանիների արյունը քաղաքում ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման…
Երևանը Գոհար Գասպարյանի անունը կրող փողոց կունենա
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երևանը կունենա Գոհար Գասպարյանի անունը կրող փողոց։ Ավագանու որոշմամբ Երևանի Վերին Անտառային թաղամասի փողոցներից մեկը անվանակոչվեց մեծ երգչուհի Գոհար Գասպարյանի անունով»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10217966941710880&set=a.10203162736495002&type=3&theater
Անասնապահները Շիրակի մարզում փողոց են փակել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ կառավարության որոշումից դժգոհ են նաև Շիրակի մարզի անասնապահները: Այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Բագրավան համայնքի բնակիչները, նրանք Բագրավան-Հայկաձոր հատվածում փակել են ճանապարհը: Նշենք, որ մի քանի հարյուր անասնապահներ այս պահին հավաքվել են Կառավարության մոտ իրենց բողոքն են արտահայտում սպանդանոցային մորթի դեմ, նրանք պահանջում են վերանայել այդ որոշումը: Նշենք, որ անասնապահությամբ…
Սպանդանոցների դեմ բողոքողները փողոց փակեցին
Կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքող գյուղացիները մի քանի րոպեով փակեցին Նալբանդյան փողոցը, այնուհետև Տիգրան Մեծի պողոտան: Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, որոնք փորձում են ցուցարարներին համոզել դուրս գալ ոչ երթևեկելի հատված: Մի պահ իրավիճակը լարվեց և քաշքշուկ սկսվեց ցուցարարների և ոստիկանների միջև: Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ ևս բողոքի ցույց էին անում Կառավարության…
Ավտովթար Ալեք Մանուկյան փողոցում. տուժածը հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 15-ին, ժամը 22:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 15ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռուստամ Ա., ծնված 1990 թ.) բախվել…
Չարենցավանում Գևորգ Էմինի անունով փողոց է անվանակոչվել
Պոետ Գևորգ Էմինը նաև Չարենցավան քաղաքի հիմնադիրներից է: Որպես հիդրոինժեներ՝ 1948 թվականին նա մասնակցել է Լուսավան՝ այժմ Չարենցավան քաղաքի հիմնադրմանը: Չարենցավան համայնքի բնակիչ, Էմինների ընտանիքի բարեկամ Համլետ Կոնջորյանի առաջարկությամբ և համայնքի ավագանու 2019թ-ի մարտի 15-ի որոշմամբ քաղաքի 6-րդ թաղամասի 4-րդ փողոցը պաշտոնապես անվանակոչվեց Գևորգ Էմինի անունով: Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ տոնական օրը չարենցավանցիների հետ…
Այսօր Երևանի որոշ փողոցներում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար, նույն օրը՝ ժամը 8։00-ից մինչև 20։00-ն, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։
Գյումրիում բացվեց Շիրազի փողոցը․ ներկա էր նաև վարչապետը
Գյումրիում «Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում օգոստոսի 25-ին շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռներին։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ` Աննա Հակոբյանի, դուստրերի հետ, ներկա էին բանաստեղծի որդին և դուստրը, բազմաթիվ հյուրեր, գյումրեցիներ։ Փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝…
Վարդավառի տոնի կապակցությամբ փակ կլինեն որոշ փողոցներ
Վարդավառի տոնի կապակցությամբ հուլիսի 28-ին՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում, փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:
Ժամանակավորապես փակ կլինի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է. Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում (Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) վթարային և վտանգավոր բարդիների էտման և հատման աշխատանքներով պայմանավորված՝հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, երթևեկությունը նշված հատվածում կդադարեցվի: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն:












