Քաբուլ
Քաբուլը մեծարում է փոխոստիկանապետ Ուոլթեր Դարտերի 26 տարվա ծառայությունը
Քաբուլ քաղաքը միավորվում է փոխոստիկանապետ Ուոլթեր Դարտերի կենսաթոշակի անցումը նշելու համար՝ գնահատելով նրա 26 տարվա բացառիկ ծառայությունը համայնքի անվտանգությանը և հասարակական կյանքին:
Աֆղանստանը Ռուսաստանին առաջարկել է ներդրումներ անել նավթագազային ոլորտում
Քաբուլը խնդիր չի տեսնում այն բանի համար, որպեսզի ռուսաստանյան ընկերություններն աշխատեն Աֆղանստանում, կարելի Է ներդրումներ անել նավթագազային ոլորտում, ցեմենտի արտադրության, լիթիումի արդյունահանման մեջ: Այդ մասին,հայտարարել Է երկրի արդյունաբերության և առևտրի նախարար Նուրիդդին Ազիզին: Նա հիշեցրել Է, որ ԽՍՀՄ-ը ժամանակին Աֆղանստանում իրականացրել Է ավելի քան 140 խոշոր ենթակառուցվածքային նախագծեր: Ուստի Ռուսաստանը լավ կողմնորոշվում Է Աֆղանստանի շուկայում,…
Քաբուլում պայթյուն է որոտացել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է lenta.ru-ն Ռումբ է պայթել Քաբուլի արևմուտքում գտնվող Դաշտ-Բարչի շրջանում։ Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։
Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել
Ապրիլի 20-ի առավոտյան պայթյուն Է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այդ մասին հայտնել Է տեղական Aamaj News գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ պայթյունը եղել է ունեցել ոստիկանական կետի մոտ՝ Աֆղանստանի մայրաքաղաքի անվտանգության երկրորդ շրջանում: Գործակալությունը նշում Է, որ պայթեցվել Է ավտոմոբիլ, որը պատկանում Էր երկրում իշխանության անցած «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցներին: Նախնական տեղեկատվությամբ, որը հայտնել Է Kabul news…
Քաբուլում ԵՄ ներկայացուցչություն կբացվի
Առաջիկա շաբաթների ընթացքում Եվրամիությունը Քաբուլում ներկայացուցչություն կբացի, սակայն դա չի նշանակում, որ Բրյուսելը ճանաչում է Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժմանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ Նա նշել է, որ ԵՄ-ն աշխատում է Քաբուլում նվազագույն ներկայություն ապահովելու ուղղությամբ: Մասրալիի խոսքով՝ դա անհրաժեշտ է Աֆղանստանի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար:
Քաբուլում պայթյուն Է որոտացել․ Al-Jazeera
Աֆղանստանում պայթյուն Է որոտացել։ Այս մասին հայտնել է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների մի աղբյուրի: «Պայթյուն Է տեղի ունեցել տեղական շուկայում, որը գտնվում Է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Թալիբան շարժումը զինվորական շքերթ է անցկացրել Քաբուլում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Թալիբան» շարժումը զինվորական շքերթ է անցկացրել Քաբուլում՝ ցուցադրելով ռազմական տեխնիկան, որը նրանք գրավել են ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո կամ ստացել են նախորդ կառավարությունից։ Այս մասին հայտնել է BBC-ն։ Նշվում է, որ Քաբուլի գլխավոր պողոտայով անցել են մի քանի տասնյակ ամերիկյան զրահամեքենաներ, Քաբուլի երկնքով սավառնել են ռուսական արտադրության Ми-8/17 ուղղաթիռներ, իսկ շքերթի մասնակիցների ձեռքում եղել են…
Պայթյուններ ու հրաձգություն Քաբուլում․ նոր տվյալներ՝ ահաբեկչության վայրից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ահաբեկչություն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում՝ հիվանդանոցի մոտ, ընթանում է հրաձգություն։ Արդեն իսկ հայտնի է դարձել, որ հրաձգության հետևանքով կան զոհեր ու 9 վիրավոր։ Այս մասին հայտնում է RIA-ն, հղում անելով՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին։ Նշվում է, որ ականտեսների խոսքով՝ մահապարտ ահաբեկիչների խումբը ներխուժել է շենք, որից հետո…
Ահաբեկչություն Քաբուլում․ այս պահին ընթանում է հրաձգություն
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ մահապարտները պայթուցիկ սարքեր են ակտիվացրել անմիջապես հոսպիտալի մոտ, իսկ այս պահին հրաձգություն է ընթանում։ Ըստ աղբյուրի՝ ողջ մնացած մահապարտները կրակում են թալիբների ուղղությամբ։
Մի քանի օր կամ ամիս կպահանջվի Թալիբան շարժման կառավարության ձևավորման համար
Մի քանի օր կամ ամիս կպահանջվի «Թալիբան» ահաբեկչական շարժման նախարարների կաբինետի վերջնական ձևավորման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը։ Նրա խոսքով ՝ կառավարության կազմում հնարավոր են փոփոխություններ։ Նախարարները, որոնք ժամանակավոր կառավարության կողմից նշանակվել են այս ամիս ավելի վաղ, նախարարների պաշտոնակատարներն են, ճշտել է Շահինը: Շահինը նշել է, որ նախատեսվում էր…
Քաբուլում ԱՄՆ-ի հարվածը ողբերգական սխալ է եղել. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածը սխալմունք է եղել, ինչի հետևանքով զոհվել է 10 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 7 երեխա: Պենտագոնից նշել են, որ քիչ հավանական է, որ «Իսլամական պետություն Խորասանում» խմբավորման հետ կապված անձինք ոչնչացվել են: «Մեր հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ հարվածը ողբերգական սխալ է եղել», –…
Քաբուլում երկար դադարից հետո վայրէջք է արել առաջին միջազգային ինքնաթիռը
Աֆղանստանը վերսկսում է ընդունել միջազգային կոմերցիոն ինքնաթիռներ։ Ամերիկյան զորքերի հեռանալուց հետո Քաբուլում առաջին անգամ վայրէջք է կատարել այդպիսի ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է France Presse-ը։ Նշվում է, որ մինչ սա թալիբական նոր կառավարությանը Կատարն ու Թուրքիան աջակցել էին օդանավակայանի վերագործարկման հարցում՝ տրամադրելով համապատասխան սարքավորումներ։
ՄԱԿ-ի աշխատակիցներով ինքնաթիռը վայրէջք են կատարել Քաբուլի օդանավակայանում
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ՄԱԿ-ի՝ Աֆղանստանն անցած ամիս լքած աշխատակիցներով երկու ինքնաթիռներ վայրէջք են կատարել Քաբուլի օդանավակայանում։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ «Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել էին Աֆղանստանի վրա։ Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո։ Նրանք նաև հայտարարել են Աֆղանստանի ժամանակավոր…
Թալիբներին զարմացրել են Նորվեգիայի դեսպանատան դահուկները
Երեկ տարհանվել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող Նորվեգիայի դեսպանատան աշխատակիցները։ Դիվանագետները դեսպանատան ներսում են թողել մի շարք իրեր, որոնց թվում են նաև՝ դահուկներ, ֆիլմեր, երաժշտական սկավառակներ, ալկոհոլային խմիչքներ և այլն։ Այս մասին հայտնում են նորվեգական մամուլից։ Նշվում է, որ երբ թալիբները մուտք են գործել դեսպանատուն, նրանց առանձնապես զարմացրել են դահուկները։ Ծայրահեղականները երկար ուսումնասիրել են դրանք…
Քաբուլից հեռանալը կյանքիս ամենադժվար որոշումն է եղել․ Աֆղանստանի նախկին նախագահ
Աֆղանստանի արդեն նախկին նախագահ Աշրաֆ Ղանին Twitter-ի իր էջում մի տեքստ է տեղադրել, որով դիմել է աֆղան ժողովրդին։ Նա նշել է, որ մայրաքաղաք Քաբուլից հեռանալն իր կյանքի ամենաբարդ որոշումներից մեկն է եղել, որ բայց դա միակ ելքն էլ արյունահեղությունից խուսափելու համար։ Ղանին նաև հերքել է պնդումները, թե իր հետ Աֆղանստանից դուրս է բերել միլիոնավոր դոլարներ։…















