Թալիբներին զարմացրել են Նորվեգիայի դեսպանատան դահուկները

Ամենադիտվածներ

Թալիբներին զարմացրել են Նորվեգիայի դեսպանատան դահուկները

Երեկ տարհանվել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող Նորվեգիայի դեսպանատան աշխատակիցները։

Դիվանագետները դեսպանատան ներսում են թողել մի շարք իրեր, որոնց թվում են նաև՝ դահուկներ, ֆիլմեր, երաժշտական սկավառակներ, ալկոհոլային խմիչքներ և այլն։

Այս մասին հայտնում են նորվեգական մամուլից։

Նշվում է, որ երբ թալիբները մուտք են գործել դեսպանատուն, նրանց առանձնապես զարմացրել են դահուկները։ Ծայրահեղականները երկար ուսումնասիրել են դրանք ու այդպես էլ չեն հասկացել, թե ինչն ինչոց է։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ