ՔԿ
Ապօրինի հատվել է 131 հատ ծառ․ Լոռու մարզի 3 բնակչի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ծառերի ապօրինի հատելու և դրանք առանց թույլտվության տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք անձի մասով։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին Թումանյանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել էր ապօրինի հատված 15 հատ ծառի կոճղ, իսկ 2019 թվականի հունվարի 11-ին Ստեփանավանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն…
Դանակահարություն Կոմիտասում՝ ալկոհոլի ազդեցության տակ. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի՝ 21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ 2019 թվականի մայիսի 30-ին, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում…
Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել. ՔԿ-ի հերքումը
ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Facebook-իր էջում գրել է. «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել: Պարոն Իվանյանը շարունակում է պաշտոնավարել: Նշեմ, որ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում: Ինչ վերաբերում է ՀՀ ՔԿ…
Զինված միջադեպ՝ Անդրանիկի փողոցում. տուժող է ճանաչվել 2 անձ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1957 և 1974թթ.: Նախնական տվյալներով՝ 2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:50-19:00-ի սահմաններում,…
Չելյաբինսկի մարզում Դավիթ Խուդոյանի սպանության մեջ կասկածվողը հանձնվել է ոստիկանությանը
Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում 22-ամյա հայ գործարարի՝ Դավիթ Խուդոյանի, սպանության մեջ կասկածվողը հանձնվել է ոստիկանությանը։ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ՔԿ-ում Խուդոյանի սպանության մեկ այլ վարկած է առաջադրվել,-հաղորդում է АиФ Челябинск-ը։ «Այսօր սպանության մեջ կասկածվողը ինքն է եկել ոստիկանություն,- ասել է Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ՔԿ քննչական վարչության ղեկավարի օգնական Վլադիմիր Շիշկովը։- Ներկայում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ,…
29-ամյա տղամարդը հոսանքահարվել և մահացել է ենթակայանի ապամոնտաժման ժամանակ
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են Մեծ Մասրիկ գյուղի՝ 1989թ. ծնված բնակչի՝ էլեկտրահարվելու հետևանքով մահանալու դեպքի հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետը 2018 թվականի…
«Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու…
28-ամյա աղջկա սպանության դեպքը բացահայտվել է․ ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 28-ամյա աղջկա սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության՝ 34-ամյա քաղաքացի: 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Ոստիկանությունում Երևան քաղաքի բնակչից ահազնագ է ստացվել այն մասին, որ Բրյուսովի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության…
Բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչը, բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջում է վճարել իր ծանոթի՝ հացատանն ունեցած…
Մանկահասակ երեխային սպանելու կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա մայրը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2018թ. ծնված երեխայի սպանության դեպքի հանգամանքները: Վերջինիս մայրը ձերբակալվել է: 2019 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դին՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական…
Շենգավիթի զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Հայտնում են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2019թ. օգոստոսի 25-ին…
Մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցները պետությանը պատճառել են մոտ 40 միլիոն դրամ վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված 4 քրեական գործերով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների հանգամանքները: Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 37.235.348 ՀՀ դրամ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված աշխատակիցների կողմից 2008 – 2018թթ կատարված.առերևույթ չարաշահումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 39.022.782 ՀՀ դրամ, որից…
Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ոստիկանության մի շարք ծառայողների
Օգոստոսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին և ոստիկանության ստորաբաժանումների մի շարք ծառայողների։ Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու կառույցների միջև սերտ համագործակցությունը: Քննչական կոմիտեի նախագահը շեշտեց, որ բարձր է գնահատում երկու կառույցների փոխգործակցությունը: Նա վստահեցրեց, որ Քննչական կոմիտեն ջանք չի խնայելու երկու կառույցների միջև համագործակցությունն էլ…
Գնդեվազի խուլիգանության գործով 1 անձի մեղադրանք է առաջադրվել, ևս 2-ը ձերբակալվել են
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, ևս երկու անձ ձերբակալվել է: Գնդեվազ գյուղում մի խումբ անձանց կողմից 57-ամյա տղամարդուն ծեծի ենթարկելու մասին ահազանգը ստացվել էր 2019թ.…














