ՔԿ
«Մավշին» ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող:…
Կա ակնհայտ կողմնակալ մոտեցում․ Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-յան իր էջում գրել է. «Հիմա տեսեք, թե խոսքն ինչպես է կառուցվում: «Եթե բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի, նշանակում է՝ վնաս չկա» -ասաց Իվանյանը: Ներկայացնում եմ այլ տարբերակը. «Եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի չլինեն, ուրեմն վնաս կա»- այլ տեսակետ: Եթե նախադասությունը «ԵԹԵ»-ով է կազմվում, ապա ինչո՞ւ այդ «ԵԹԵ»-ն երկրորդ տարբերակով չի ներկայացվում: Չէ, բան…
Կալանավորվել է փոխգնդապետ․ նա բենզին է գողացել և չարաշահել պաշտոնեական դիրքը
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը, 2016թ. ապրիլից մինչև 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում, իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի համար նախատեսված,…
Գնդեվազում դիտողության համար ծեծի են ենթարկել 57-ամյա տղամարդուն
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2019թ. օգոստոսի 25-ին 57-ամյա տղամարդը ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ մի խումբ անձինք Գնդեվազ գյուղում ծեծի են ենթարկել իրեն: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2019թ.…
22-ամյա երիտասարդի դանակահարման գործով մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2019 թվականի օգոստոսի 23-ին` ժամը 19.45-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Ձախ արմնկահոդ և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր»…
Բացահայտվել է Շենգավիթում տեղի ունեցած միջադեպը. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն…
Գնդապետը պահանջել և ստացել է 68 միլիոն դրամ կաշառք․ առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին: Կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Մ.-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 30.11.2015թ սկսած՝ հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մ-ի…
Ամուլսարի հարցով վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հատված
Օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Ստորև ներկայացվում է քաղվածք խորհրդակցության սղագրությունից. Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված իրավիճակը: Այսօր զեկույցներ չենք ունենա, որովհետև ես հետևել եմ…
Ապօրինություններ Արաքս համայնքում․ բնությանը պատճառվել է 1 մլն դրամից ավել վնաս
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում հայտնաբերվել է բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպք: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում իրականացված հողային զանգվածի քանդման աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել…
Հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է խոշոր չափի գումար և սնունդ
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «Երևանի…
Նախ դանակով սպանել է տղամարդուն, այնուհետև այրել դիակը․ ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 46-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի 20-ամյա բնակիչը: 2019 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից հաղորդում է ստացվել 46-ամյա տղամարդու ամառանոցը այրվելու և վերջինիս դիակը նշված ամառանոցում հայտնաբերելու մասին: Նախնական…
Հատվել է 1462 ծառ․ մեղադրանք է առաջադրվել 16 անձի
«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղում առերևույթ կատարված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության տարբեր պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է ընդհանուր 102.329.250 ՀՀ դրամ արժեքի՝ 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ: Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության…
Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Բյուրեղավան քաղաքի 34-ամյա բնակչի կողմից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների 1-ին հասցեում հավաքված մի խումբ անձինք, նկատելով, որ…
Իտալիայի քաղաքացին ՊԵԿ պաշտոնյային փորձել է կաշառք տալ․ գործը դատարանում է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացու կողմից ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային կաշառք տալու փորձի դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իտալիայի Հանրապետության՝ 57-ամյա քաղաքացին հայաստանյան ՍՊ ընկերության փոխտնօրենի օժանդակությամբ փորձել է միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ…













