ՔԿ
Գողություն Գարեգին Նժդեհ փողոցում գործող խանութից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. հուլիսի 26-ին՝ ժամը 18:13-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, մուտք գործելով Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գործող խանութ-սրահը և մոտենալով դրամարկղին, հափշտակել է նշված խանութի մենեջերի բջջային…
Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ»-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ, վերջինս ձերբակալվել է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը, նույն մասնաճյուղի տարածքում ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու համար,…
Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունը ձախողում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում. Սասնա ծռեր
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունը ձախողում և նրա արժեքներին ու նպատակներին դավաճանում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունն` անդրադառնալով Ամուլսարի հարցով ՔԿ ներկայացրած փորձագիտական եզրակացությանը: «Ազգադավ և ոճրագործ ռեժիմից ժառանգած օլիգոպոլ տնտեսությունը, բնության գիշատչական շահագործումը և դրանք արդարացնող աճպարարությունը մնում են որպես քաղաքական կամքի բացակայության ու ռազմավարական կառավարման անկարողության պայմաններում…
Կառավարությունը որոշում ընդունեց ՔԿ առողջապահական համակարգի բարելավման հետ կապված
Քրեակատարողական առողջապահական առկա համակարգի գործունեության արդյունավետության ապահովման և ըստ այդմ որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման բարելավման նպատակով կառավարության որոշեց. կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում, ընդ որում, արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ ՊՈԱԿ-ի քրեակատարողական հիմնարկներում տեղակայված արտահիվանդանոցային բժշկական ստորաբաժանումների կողմից. կալանավորված անձանց, դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ…
Սպանության փորձ՝ Լոռիում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է Վանաձոր քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչի որովայնին՝ պատճառելով հրազենային վնասվածք,…
Մեկ միլիարդից ավել հափշտակում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վարույթն իրականացնող մարնի կողմից որոշում է կայացվել՝ ևս երկու անձի ձերբակալման մասին: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ…
Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է…
Արայիկ Ղազարյանը Ադրբեջանի սահմանը հատելուց առաջ մարմնական վնասվածքներ չի ունեցել. Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ գլխի և մարմնի վրա առկա, ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող վնասվածքների մասին: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով…
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից հափշտակվել է մոտ 340 Միլիոն դրամ արժողությամբ տրանսֆորմատոր․ մեղադրանքներ են առաջադրվել 2 պաշտոնյաների
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել գլխավոր ճարտարագետին և ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվել է 2018թ.…
Ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ»-ի հիմնադիրն ու «Էլիպս»-ի գլխավոր հաշվապահը
Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք քիչ առաջ իրենց աշխատավայրից ոստիկանության հատուկջոկատայինների ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի քննչական կոմիտե։ Ալեքսանդր Զաքարյանը և Սահականույշ Սահակյանը ձերբակալվել…
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում հափշտակվել է 871 միլիոն դրամ․ առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2 հատվածներում շինարարական աշխատանքներն իրականացրած գլխավոր կապալառու…
Պարզվել են ավազակային հարձակումների և խուլիգանության հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել չորս անձի
ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ չորս անձի մեղադրանք է առաջադրվել: Մինչդատական վարույթում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են խմբի կողմից ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին կատարված…
Տղամարդը սրճարանի հարակից տարածքում կրակոցներ է արձակել և «Պորշ Կայեն»-ով հեռացել․ առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 27-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայով գնացել է…
Գողություն օծանելիքի խանութ-սրահից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու օծանելիքի խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ 2019թ. հունիսի 10-ին ՀՀ ոստիկանությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Մաշտոց փողոցում գտնվող օծանելիքի խանութ-սրահից օրեր առաջ գողություն է կատարվել՝ պատճառելով զգալի չափերով նյութական…














