ՔԿ

  • Հարուցվել է քրգործ՝ 3-ամյա երեխայի մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ

    Հարուցվել է քրգործ՝ 3-ամյա երեխայի մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ

    ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 օգոստոսի 6-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր կողմից վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել մանկահասակ՝ 13.11.2016թ. ծնված երեխային՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ:…

  • Դանակահարություն՝ Նալբանդյան գյուղում. մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն

    Դանակահարություն՝ Նալբանդյան գյուղում. մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն

    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նալբանդյան գյուղի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, առերևույթ հանցագործություն…

  • Գողություն Բագրատունյաց փողոցի հանրախանութից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Գողություն Բագրատունյաց փողոցի հանրախանութից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 13:25-ի սահմաններում , ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, մուտք գործելով Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող հանրախանութ, հափշտակել է կանացի կոսմետիկ մատիտների հավաքածու՝ նշված հանրախանութին պատճառելով…

  • Վարդենիսում 38-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզվել են․ կա ձերբակալված

    Վարդենիսում 38-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզվել են․ կա ձերբակալված

    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 38-ամյա տղամարդու մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 29-ին՝ժամը 21:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի՝ 1978թ. ծնված բնակիչը, վիճաբանության ընթացքում օղու տարայով հարվածել է 38-ամյա համաքաղաքացու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս փակ գանգուղեղային տրավմայից առաջացած գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարման հետևանքով…

  • Ընտանեկան բռնության դեպքերով քննվել է 331 քրգործ, որոնցից 135-ում հանցագործը եղել է ամուսիններից տղամարդը

    Ընտանեկան բռնության դեպքերով քննվել է 331 քրգործ, որոնցից 135-ում հանցագործը եղել է ամուսիններից տղամարդը

    2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 նյութ, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից: Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտանեկան բռնության վերաբերյալ քննվել է 331 քրեական գործ: Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության…

  • Երեք կանայք Մոսկովյան փողոցից գողացել են էկզոտիկ ծառեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երեք կանայք Մոսկովյան փողոցից գողացել են էկզոտիկ ծառեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։ 2019թ. հունիսի 1-ին ն ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, երեք կանայք գողացել են Մոսկովյան փողոցում գործող խանութ-սրահի դիմաց գտնվող թվով…

  • «Եղեգնաձորի երաժշտական դպրոցում» հայտնաբերված չարաշահումների գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել

    «Եղեգնաձորի երաժշտական դպրոցում» հայտնաբերված չարաշահումների գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել

    ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում «Եղեգնաձորի երաժշտական դպրոց»-ի նախկին և ներկա տնօրենների, ինչպես նաև դպրոցի ուսմասվարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել: 2018թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ստացվել «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ ուսուցիչների կողմից ՀՀ վարչապետին և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության…

  • Դանակահարություն՝ խնջույքի ժամանակ. պարզվել են միջադեպի մի շարք հանգմանքներ

    Դանակահարություն՝ խնջույքի ժամանակ. պարզվել են միջադեպի մի շարք հանգմանքներ

    ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արարատի մարզի Լանջազատ գյուղում գտնվող հանգստյան գոտում վիճաբանել է նույն մարզի 1982թ. ծնված բնակչի հետ, որի ընթացքում իր մոտ եղած սուր,…

  • Գողություն` Կոմիտաս փողոցում կայանված ավտոմեքենայի սրահից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Գողություն` Կոմիտաս փողոցում կայանված ավտոմեքենայի սրահից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ 2019թ. հունիսի 8-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում, օգտվելով իր ավտոմեքենայի…

  • Ռենջ Ռովերը դեպքի վայրից դուրս բերել ու փախչել փորձող քաղաքացին կալանավորվեց

    Ռենջ Ռովերը դեպքի վայրից դուրս բերել ու փախչել փորձող քաղաքացին կալանավորվեց

    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի բնակչին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2019 թվականի օգոստոսի 2-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանցագործության հետքեր պարունակող…

  • ՀՀ քաղաքացուց 1 միլիոն ԱՄՆ դոլար գողանալու գործով մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության քաղաքացուն

    ՀՀ քաղաքացուց 1 միլիոն ԱՄՆ դոլար գողանալու գործով մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության քաղաքացուն

    ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1մլն. դոլար գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության քաղաքացին՝ ծնված 1964թ., երկու անձանց հետ նախնական…

  • ՔԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ

    ՔԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ

    2019թ. օգոստոսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ Քննչական կոմիտեում տեղի ունեցավ հերթական հանդիպում-քննարկումը՝ հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված…

  • Քննվել է կոռուպցիոն բնույթի 1016 քրգործ․ ՔԿ-ն ամփոփում է 2019-ի առաջին կիսամյակը

    Քննվել է կոռուպցիոն բնույթի 1016 քրգործ․ ՔԿ-ն ամփոփում է 2019-ի առաջին կիսամյակը

    ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 1016 քրեական գործ: Դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 699 անձ, որոնցից 43-ը ձերբակալվել են, 31 անձ ազատվել է արգելանքից: Մեղադրանք է առաջադրվել 474 անձի: 25 անձի վերաբերյալ կալանավորման…

  • Azat TV

    Պարզվում են Վեդիում ծննդկանի և նորածնի մահվան հանգամանքները

    ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 29-ամյա ծննդկանի և վերջինիս նորածին երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 07:55-ին, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. օգոստոսի 1-ին իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի՝ ծնված 1990 թվականին, ով գտնվել է հղիության 9-րդ…