ՔԿ
Շամլուղի նախկին ղեկավարը համայնքի բյուջեից յուրացրել է 15 միլիոն դրամից ավել գումար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացում կատարելու դեպքի հանգամանքները. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Շամլուղ համայնքի ղեկավարը, հանդիսանալով իրավասու պաշտոնատար անձ, օժտված լինելով հայեցողական պաշտոններ զբաղեցնող…
Վաղարշապատի համայնքապետարանին պատճառված վնասից փոխհատուցվել է շուրջ 26 միլիոն ՀՀ դրամ գումար
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 26 000 000 ՀՀ դրամ գումար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հարուցված քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ…
Մեղադրանքներ են առաջադրվել՝ զինծառայության զորակոչերից խուսափելու համար
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Ս.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել`…
28-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Արջիթալա» կոչվող վայրում սպանության դեպքի հանգամանքները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի բնակիչը հաղորդում էր տվել այն մասին, որ ինքը երկու անձանց հետ ուրիշի զգալի չափերով գույքը հափշտակելու նպատակով, նախնական…
Դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել առանձնատնից. մեկ անձ կալանավորվել է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Մեկ անձ կալանավորվել է: 2019 թվականի հուլիսի 26-ին Երևան քաղաքի բնակչուհին Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով…
Քննչական կոմիտեի նախագահը մասնակցել է Շիրակի մարզային քննչական վարչության շենքի բացման արարողությանը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Վարչական շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզի դատաիրավական ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային…
15 և 16-ամյա անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 15 և 16-ամյա անչափահասների դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: 2019թ. հուլիսի 25-ին՝ ժամը 22։00-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ «համակցված թորակոաբդոմինալ վնասվածք աջից, կրծքավանդակի աջ կեսի…
Բանկոմատը վնասելու եղանակով հափշտակվել է շուրջ 18 միլիոն դրամ. հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18մլն. դրամ գողանալու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը…
Վանաձորի բնակչուհին ալկոհոլի ազդեցության տակ դանակահարել է ընկերոջը․ նրան մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 55-ամյա բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի՝ 41-ամյա բնակչուհուն: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1978 թվականին, երեխայի լուսանկարը այրելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ,…
Զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին
Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի…
Ավտոմեքենայի ընթացքը խանգարելու հարցի շուրջ ծագած վեճի արդյունքում դանակահարվել է 2 անձ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին: Նախաքննության ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչն իր կողմից վարած «ՎԱԶ 2108» մակնիշի…
ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը Կրասնոյարսկում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես՝ ՔԿ նախագահը հանդիպել է Կրասնոյարսկի մարզի մարզպետ Ալեքսանդր Ուսի, ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոյարսկի մարզի քննչական գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-մայոր Անդրեյ Պոտապովի, Կրասնոյարսկի մարզում գլխավոր դաշնային տեսուչ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բլինովի, ՌԴ ՆԳՆ Կրասնոյարսկի մարզի…
10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդու
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ կալանավորվել է։ Նախնական տվյալներով՝ 2019 թ. հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևան քաղաքի բնակիչներից մեկը և հայտնել, որ հարևանությամբ գտնվող շենքի բնակարաններից մեկում իր…
Աջափնյակում 32-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ընկերոջը
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 32-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել հետախուզման մեջ գտնվող 1978թ. ծնված տղամարդը: Նրան մեղադրանք է առաջադրվել։ Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին,…













