ՔԿ
Զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է դիրքի ավագը
Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է դիրքի ավագը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ…
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանում արժանացել է պարգևների
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստի ժամանակ կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն արժանացել է մի շարք պարգևների: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է «Միջազգային համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի…
Գնդևազի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ Ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը. պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ…
Տեղի է ունեցել հասարակական-մոնիտորինգի խմբի հերթական հանդիպումը (լուսանկարներ)
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում…
Զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
2019թ. հուլիսի 20-ին` ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում, ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս…
Իջևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ 10 անձ կալանավորվել է
Իջևանում տեղի ունեցած անկարգությունների գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 2 նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով: Մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 258-րդ հոդվածի 4-րդ և 316-րդ հոդվածի…
Մորը սպանած և հորը մարմնական վնասվածքներ պատճառած 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի հուլիսի 19-ին՝ժամը 03:35-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում 911 ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր-Արեշ թաղամասի բնակիչը զանհագահարել է և հայտնել, որ որդին դանակով սպառնում…
Չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների մասնակցությամբ
Ռուսաստանի Դաշնությունում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը: Եռակողմ համագործակցության սկիզբը տրվել է Սանկտ-Պետերբուրգում: Համատեղ կոլեգիայի նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը. «Վերջին տարվա ընթացքում մեր կողմից կատարվել է լայնածավալ աշխատանք՝ ՀՀ ՔԿ գործունեության արդյունավետության բարձրացման համար: Ես նախաձեռնել…
ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է Ջերմուկի բնակիչների և բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանն այսօր ընդունել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների, ինչպես նաև՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել է 2019 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի…
32-ամյա տղամարդու մահվան գործով մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննության է տարվում՝ 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով, սրտի վնասումով, արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1986 թվականին ծնված տղամարդ:…
Անհատ ձեռներեցը ոսկերչական ընկերությանը պատճառել է շուրջ 8 միլիոն դրամի վնաս
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ոսկերչական ընկերությունից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռներեցին: 31.07.2017 թվականին ոսկերչական ընկերության գլխավոր տնօրենից հաղորդում է ստացվել այն մասին, որ, գործակալության պայմանագրով, անհատ ձեռներեցին, վարձատրության դիմաց վաճառելու և գումարը իրեն տալու պայմանով, տվել է տարբեր տեսակի ոսկերչական…
ՔԿ-ն պարզաբանում է տարածել՝ Ամուլսարի հանքավայր «Լիդիան Արմենիայի» ավտոմեքենաներով մուտք գործելու վերաբերյալ
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հունիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող ավտոմեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ դնել գործի քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը: Ցանկանում ենք պարզաբանել, որ Ամուլսարի հանքավայրի տարածք, վարույթն իրականացնող մարմնի գլխավորությամբ,…
Սպառնալով, ծեծելով պահանջել են խոշոր չափերի գումար․ մեղադրանք է առաջադրվել երկու անձի
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել: 2019 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 02:00-ին, հիվանդանոցից…
Աբովյանում 34-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է․ կա ձերբակալված
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու սպանության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է…














