РИА Новости

  • Ռուս-ուկրաինական սահմանին գտնվող ռուսական Բելգորոդի մարզում գիշերը կրկին պայթյուններ են լսվել։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետը՝ նշելով, որ աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ըստ գործակալության լրագրողի՝ Բելգորոդի հարավում պայթյուն է լսվել գիշերը 1։50-ին, իսկ տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ևս երկու պայթյուն որոտացել է կեսգիշերին մոտ։ Հիշեցնենք՝ ապրիլի 27 հաղորդվել…

    ՌԴ Բելգորոդի մարզում պայթյուններ են եղել, աշխատել են ՀՕՊ համակարգերը
  • Այսօր լուրեր էին շրջանառվում, որ նախապատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մասնավորապես, ռուսական պետական լրատվամիջոցներից РИА Новости-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին, նշում էր, որ այդ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Այս թեմային է անդրադարձել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։…

    Փաշինյանի ու Ալիևի միջև հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ
  • Դերասան Ժերար Դեպարդիեն Ֆրանսիայում իր մասնակցությունն է ցուցաբերել ՌԴ Պետդումայի ընտրություններին։ Դերասանը քվեարկել է Փարիզում ՌԴ դեսպանատանը գտնվող ընտրատեղամասում: Դեպարդիեն հայտնել է, որ երկրպագում է Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին։ «Կարծում եմ, որ այստեղ ժողովրդավարություն կա, քանի որ քվեարկությանը մասնակցում են բազմաթիվ թեկնածուներ», – լրագրողներին ասել է նա: Դեպարդիեն ռուսական անձնագիր է ստացել դեռ 2013 թվականին,…

    Դեպարդիեն քվեարկել է ՌԴ Պետդումայի ընտրություններում
  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ով է լինելու աշխարհում կարգուկանոնի պատասխանատուն, եթե ԱՄՆ-ը հրաժարվի «համաշխարհային ոստիկանի» գործառույթից հայտնել է, որ աշխարհում կարգուկանոնի համար պետք է պատասխան տա ՄԱԿ-ը։ «ՄԱԿ -ը պետք է պատասխանատու լինի աշխարհում կարգուկանոնի համար. և նրա Անվտանգության խորհուրդը: Այդ թվում՝ ի դեմս մշտական ​​հինգ անդամների…

    ՄԱԿ-ը պետք է պատասխանատու լինի աշխարհում կարգուկանոնի համար․ Վլադիմիր Պուտին
  • ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր՝ մայիսի 12-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։ Նշվում է, որ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնց թվում նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու ռուս խաղաղապահների տեղակայման գոտում։

    Վաղարշակ Հարությունյանը զրուցել է Սերգեյ Շոյգուի հետ
  • Ադրբեջանը շարունակում է վերազինել իր ռազմական ենթակառուցվածքները։ Այս անգամ էլ ռազմական օդանավակայան է բացվել Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին, ինչև ևս մեկ անգամ ցույց է տալիս ադրբեջանական կողմի ագրեսիվ հռետորաբանությունը։ Օդանավակայանը բացվել է երեկ՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի Նախիջևան այցով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ Ալիևը մասնակցել է օդանավակայանի բացմանը ներկա…

    Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացվել
  • Ղազախստանն ու Տաջիկստանը իրենց սահմաններից հեռացրել են լրացուցիչ զորքերը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ ղազախատաջիկական սահմանին իրավիճակը կայուն է եղել այս գիշեր, միջադեպեր չկան։ Հիշեցնենք, որ երկրների միջև փոխհրաձգությունը սկսվել էր ապրիլի 29-ին ու ամբողջությամբ ավարտվել հաջորդ օրվա առավոտյան։ Դրա արդյունքում մահացել է շուրջ 50 մարդ, վիրավորվել՝ 200-ից ավելի։ Ըստ աղբյուրի՝…

    Ղազախատաջիկական սահմանի լրացուցիչ զորքերը հեռացվել են
  • Նիգերիայի Տարա գյուղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, որի արդյունքում 16 մարդ զոհվել է, ևս 9-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ զինյալները եղել են հարևան նահանգից։ Նրանք նաև գողացել են 100 գլուխ անասուն։

    Նիգերիայում զինված հարձակման արդյունքում 16 մարդ է զոհվել
  • Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում իր մահկանացուն է կնքել ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն Նշվում է, որ հայտնի դերասանը 83 տարեկան էր։ Մյագկովը շատ հայտնի է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» և «Ծառայողական սիրավեպ» ֆիլմերում կերտած իր կերտած կերպարներով։

    Մահացել է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի դերասանը
  • Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նա երդման արարողության ընթացքում խոստացել է աշխատել հանուն ժողովրդի բարօրության ու համբուրել է Ղրղզստանի դրոշը։ Նշենք, որ Ղրղզստանի նախագահի վաղաժամ ընտրություններն անցկացվել են հունվարի 10-ին։

    Ժապարովը պաշտոնապես ստանձնել է Ղրղզստանի նախագահի պաշտոնը
  • Երեկ Ինդոնեզիայում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել՝ 5,2 ու 6,7 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ դրա հետևանքով առնվազն 26 մարդ է մահացել, իսկ շուրջ 600-ը՝ վիրավորվել։ Հայտարարվել է, որ երկրաշարժերից տեղի են ունեցել 26 հետցնցումներ։

    Երկրաշարժ Ինդոնեզիայում․ կան 10-նյակ զոհեր ու 100-ավոր վիրավորներ
  • ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Риа Новости-ի հետ հացազրույցում հաստատել է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են: Սրանք են հետպատերազմական մարդասիրական գործընթացի և մարդու իրավունքների պաշտպանության…

    Հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան․ Թաթոյան
  • Բժշկական գիտությունների դոկտոր, վիրուսոլոգ Վիկտոր Զուևը խոսել է կորոնավիրուսի  նոր տեսակի առանձնահատկությունների մասին, որն առաջինը գրանցվել էր Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ավելի վաղ բրիտանացի մասնագետները հայտնել էին, որ կորոնավիրուսի բրիտանական տարբերակը 70 տոկոսով ավելի վարակիչ է ու արագ է տարածվում։ Զուևն էլ իր հերթին է նշել, որ այն դարձել է ավելի…

    Կորոնավիրուսի նոր տարբերակից պետք չէ վախենալ․ վիրուսոլոգ
  • Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի փոխնախագահ Ռոստիսլավ Ռասսոխովը հայտնել է, որ «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանություը կատարվել անձնական թշնամանքի դրդապատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ հանցագործությունը կազմակերպել է Իլյա Սիմոնիան (Մախո), իսկ դրդապատճառը եղել է վերջինիս անձնական թշնամանքը Իվանկովի նկատմամբ։ ՌԴ ՔԿ փոխնախագահը նշել է նաև, որ նրանց միջև թշնամանքը սկսվել…

    Հայտնի է դարձել Յապոնչիկի սպանության դրդապատճառը
  • Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում արդեն բացվել է 70 բուժսենյակ, որոնք ծառայում են կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում են РИА Новости-ն: Նշվում է, որ այս պահին պատվաստվել կարող են միայն կրթության, առողջապահության և քաղաքային սոցծառայությունների ոլորտներում աշխատող մարդիկ, ովքեր համարվում են ռիսկային գոտում գտնվողներ։ Ըստ աղբյուրի՝ մինչև տարվա վերջ բուժսենյակների թիվը կավելանա հարյուրով։

    Ռուսաստանում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները