ԱԳՆ
Դամասկոսում Բահրեյնի դեսպանությունը վերսկսեց աշխատանքը
Դեկտեմբերի 28-ին Դամասկոսում վերաբացվել է Բահրեյնի դեսպանատունը, որի աշխատանքն ընդհատվել էր 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց հետո: Այդ մասին ասված է Բահրեյնի ԱԳ նախարարության Twitter-ում: «Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Բահրեյնի թագավորության դեսպանության աշխատանքի վերսկսման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ: Դամասկոսում գտնվող դեսպանատունը Բահրեյնի միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է Սիրիայում: Բահրեյնի ԱԳ նախարարության կայքում…
Դամասկոսում կվերաբացվի Արաբական Էմիրությունների դեսպանատունը
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 6 տարվա դադարից հետո կվերաբացվի Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանատունը: Այդ մասին РИА Новости-ին ասել է Սիրիայի ԱԳՆ-ում աղբուրը: Նշենք, որ արաբական երկրների դեսպանատները փակվել էր սիրիական հակամարտության պատճառով
Կառավարությունը որոշեց փոխհատուցում տրամադրել Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին
Կառավարությունը 2018 թվականի օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ Գարեգին Վարդանյանի և Արփինե Մամյանի՝ Վրաստանում ստացած բժշկական օգնության և սպասարկման ծախսերը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության միջոցով փոխհատուցման նպատակով արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 3 մլն 800 հազար դրամ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։
«Բռնագրաված հողերի խնդիրը պիտի լուծել», – Մևլութ Չավուշօղլու
«Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե «պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայամանների բանակցել», սակայն մեր նախապայմանը հստակ է: Ադրբեջանի զգայունությունն առանց հաշվի առնելու մի՞թե որևէ քայլ կանենք: Պետք է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները միաժամանակ կարգավորելով քայլեր ձեռնարկել, խնդիրները լուծել: Սա Հայաստանի համար ավելի ողջամիտ կլինի: Ղարաբաղի հարցը, բռնագրաված հողերի խնդիրը պիտի լուծել»,…
«Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը», – Արարատ Միրզոյան
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքյան գրառման միջոցով անդրադարձել է Մամեդյարովի արած հայտարարությանը։ «Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի,…
«Ամբողջ աշխարհում տեղի է ունենում Հայաստանի իմիջի շատ կարևոր փոփոխություն», – Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԳՆ-ում կազմակերպված ընդունելությանը:
«ԿԳՆ-ն որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից», – Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման հարցին։ «Նախարարությունների օպտիմալացման մասին 1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից: 2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային…
«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը», – Մարիա Զախարովա
«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Դիլիջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։ «Վերջերս քննարկվում է…
«ԵԱՀԿ երկրները պետք է վերանայեն իրենց գործելաոճը», – ԱԳՆ մամուլի խոսնակ
«Սպառազինությունների մրցավազքի կանխարգելման հարցը բարձրացնում ենք բոլոր հանդիպումների ընթացքում և բազմակողմ հարթակներում»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ զենքի վաճառքի վերաբերյալ մեկնաբանություններին։ Աննա Նաղդալյանն ասաց, որ այդ հայտարարություններին անդրադարձել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ու նրա խոսնակը։ Սակայն ԱԳՆ-ի անունից խոսնակն ասաց, որ այս տարածաշրջանում սպառազինությունների…
«Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը», – Նիկոլ Փաշինյան
«Արցախի հարցում նոր բան չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են …
Ի՞նչ փոխըմբռնման մասին էր հայտարարել Էլմար Մամեդյարովը
Factor.am-ը գրում է. Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել է Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում փոխըմբռնման հասնելու մասին։ Factor.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեց պարզել՝ ի՞նչ փոխըմբռնման մասին է հայտարարել Ադրբեջանից ԱԳՆ ղեկավարը: Ի պատասխան՝ ԱԳՆ-ն պարզաբանում է հրապարակել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարց. Ադրբեջանի…
«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք հասել ենք փոխըմբռնման»,- Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման։ «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման», – ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, գրում է…
Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին
Armtimes.com-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղությամբ իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար դր. Աուրելիա Ֆրիքին (Aurelia Frick): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Նախարարը նշել է, որ ուրախ է Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված նման որոշման համար և կարևորել երկու երկրների միջև…
Ցանցահենները կոտրել են Ֆրանսիայի ԱԳՆ-ի տվյալների բազան
Ցանցահենները կոտրել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կայքը՝ գողանալով անձնական տվյալներ, որոնք գտնվում էին Ariane պլատֆորմումց, որտեղ պահվում է տեղեկատվություն արտասահմանյան ուղևորությունների գրանցման մասին: Այս մասին հայտնում է France Info-ն: «Կայքը կոտրելու հետևանքով գողացվել են որոշ անհատական տվյալներ, որոնք փոխանցվել էին Եվրոպայի նախարարությանը և ԱԳՆ-ին», – հաղորդում են Ariane-ից: Նշվում է, որ գողացված տվյալների թվում էին…














