fbpx
Աշխարհ

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարարը հաստատել է մասնակցությունը մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Նշվում է, որ կողմերը քննարկել են միջազգային օրակարգի կարևոր թեմաներ: Լավրովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների ապահովման վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ շարունակվող աշխատանքի մասին: Դիտարկվել է իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում:

Անդրադարձ է կատարվել Սիրիայում և Հարավային Կովկասում կարգավորման առանձին ասպեկտների, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, երկկողմ հարցերի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ