ազգային պարկ
Սևան» ազգային պարկում 170 բարդի է տնկվել
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ համապետական ծառատունկի շրջանակում «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջ 170 բարդի է տնկվել:
Անտառապահը Դիլիջանի ազգային պարկից ապօրինի հատել է 2 ուռենի
«Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի է ապօրինի հատել: Օգոստոսի 7-ին, ժամը 11։30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից անտառից բենզասղոցի ձայն լսելով՝ Դիլիջանի բաժին էր ահազանգել և խնդրել, որ օպերատիվ խումբ մոտենա: Բաժնի քրեական հետախույզներն ու պարեկները համատեղ միջոցառումներով րոպեներ անց պարզել են, նույն…
Դիլիջան ազգային պարկում խլուրդների անկելու վերաբերյալ ահազանգին ընթացք կտրվի
ֆեյսբուքյան խմբերում տեղեկություններ են տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։ ՇՄՆ-ից հայտնում են, որ ահազանգը գտնվում է նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում, դրան կտրվի համատասխան ընթացք։ «Ահազանգի շուրջ Շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն այսօր խորհրդակցություն են անցկացրել։ Վաղը ազգային պարկի մասնագետները կայցելեն գրառումներում նշված…
Արփի լիճ և Դիլիջան ազգային պարկերին նվիրաբերել են թռչող անօդաչու սարք և պլանշետ
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին նվիրաբերել է թռչող անօդաչու սարքի (դռոն) և պլանշետ, որը կօգնի անտառպահպանման ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության բարձրացման հարցում։ «Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանի, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար,…
Հրդեհ Դիլիջանի ազգային պարկում․ տեղում աշխատում է 32 մարդ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 11։01-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Թունավորման կասկածանքով հոսպիտալացվել է 3 երեխա Երևան-Մեղրի ճանապարհին Ford-ը բախվել է KamAZ-ի կցորդիչին․ կա զոհ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ…
Որևէ մեկն իրավունք չունի կամայականորեն օգտագործել մեր ազգային հարստություն անտառները. Ռոմանոս Պետրոսյան
Որևէ մեկն իրավունք չունի կամայականորեն օգտագործել մեր ազգային հարստություն անտառները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Անտառագողության դեմ տարվող խիստ պայքարը շարունակվում է․ նոր բացահայտումներ «Դիլիջան» ազգային պարկում։ «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի տեսուչները հերթական շրջայցի ժամանակ ազգային պարկի Հաղարծին տեղամասի 8-րդ պահաբաժնում հայտնաբերել են անտառահատման նոր դեպք՝…
Արևիկ ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել. ԱԻՆ
Սեպտեմբերի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ընդգծելով, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Արևիկ» ազգային պարկի տարածքում իրականացված հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել: «Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս պահի դրությամբ հրդեհաշիջման հարցում հայկական կողմն աջակցության անհրաժեշտություն չունի, սակայն կասկած չկա, որ հարկ եղած դեպքում իրանցի բարեկամներն օգնության կհասնեն: Ալեն…
Արևիկ ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Սեպտեմբերի 20-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ վաղ առավոտից «Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր օջախներից 12-ը հնարավոր է եղել մարել: Սակայն, կեսօրից հետո քամու հետևանքով հրդեհը կրկին բորբոքվել է: Ռելիեֆային բարդ և վտանգավոր պայմանների պատճառով մեծ դժվարությամբ փրկարարները ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում…
Արևիկ ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Սեպտեմբերի 19-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: ՔՏՀԱ-ն դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական…
Դիլիջան ազգային պարկում կատարված ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է
Հուլիսի 12-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնե է, որ սույն թվականի հունիսի 28-ին «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությունն ահազանգել էր «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ծառահատման դեպքի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարարի բանավոր կարգադրությամբ ահազանգը ստանալուց անմիջապես հետո՝ կեսգիշերին, ազգային պարկի փոխտնօրենի գլխավորությամբ պահնորդական խումբն այցելել էր դեպքի վայր և ահազանգել ՀՀ Ոստիկանության Դիլիջանի բաժին։…
«Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը կսկսեն գործել
Հուլիսի 10-ին հաղորդագրություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը և հայտնում է. «Քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով այսօրվանից՝ հուլիսի 10-ից, կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը, որտեղ մուտքը ազատ է և կտրամադրվեն հետևյալ անվճար ծառայությունները՝ ավտոկայանատեղի շվաքարաններ Սևանի 4 լողափեր զբոսաշրջիկների են ընդունելու․ Ավինյան Սևանա լճի մակարդակը ևս 2 սմ-ով իջել է հանդերձարաններ սանհանգույցներ…
Այցելուների մուտքը ժամանակավոր կարգելվի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածքում
Հունիսի 1-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 6-ամսյա կտրվածքով կարգելվի այցելուների մուտքը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք, տեղեկացնում են : «Հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման,…
Արփի լիճ ազգային պարկում իրականացվում են տնկված ծառերի ոռոգման աշխատանքներ
Շրջակա միջավայրի նախարարությունից հաղորդագրություն է տարածել տեղեկացնելով են, որ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևմտյան» տեղամասում իրականացվում են «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկված ծառերի ոռոգման աշխատանքներ: Ներկայացվել է ջրամբարների լցվածությունը հունիսի 1-ի դրությամբ Արփի լիճը չի ցամաքել․ Ջրային կոմիտե
Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ, պատճառվել է 1,375,205 ՀՀ դրամի վնաս
2021 թվականի ապրիլի 17-ին «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության Facebok-ի էջում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված լուսանկարների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում կատարել են տարածքի ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է 46…