fbpx
Քաղաքականություն

Ձևավորվում է Հայաստան-Ադրբեջան երկխոսության նոր ձևաչափ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ձևավորվում է Հայաստան-Ադրբեջան երկխոսության նոր ձևաչափ։

«Այո, ճիշտ եք հասկանում, ձևավորվում է նոր ֆորմատ՝ Ֆրանսիայի նախագահը, Եվրոպայի խորհրդի նախագահը և երկու երկրների ղեկավարները։ Սա լիովին նոր ֆորմատ է, որից մենք շատ ավելի մեծ սպասումներ ունենք։ Եվ եթե մենք խոսում ենք Մինսկի խմբի համանախագահների կամ Մինսկի խմբի գործունեության մասին, այսօր ես կարող եմ արձանագրել, որ թերևս ունենք ավելի բարձր ֆորմատի վիճակ։ Եթե այն ժամանակ համանախագահների մակարդակով էինք, այսօր Ռուսաստանը նախագահի մակարդակով ներգրավված է պրոցեսի մեջ, Ֆրասիան նախագահի մակարդակով ներգրավված է և ԱՄՆ-ն պետքարտուղարի մակարդակով է ներառված»,- ասաց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ