Ալբերտ Ազարյան

  • Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հայտնել է, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանին «Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու նպատակով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նրա անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց: Քաղաքապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայկական ու համաշխարհային մարմնամարզության…

    Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Երևան քաղաքի Մոսկովյան, 3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում, կտեղադրվի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի արձանը: Աայս մասին որոշումը Երևանի ավագանու անդամները կայացրին հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ: Նախագծին «կողմ» քվեարկեց ավագանու 33 անդամ, «դեմ»՝ մեկը, երկու անդամ «ձեռնպահ» մնաց: Օլիմպիական…

    Երևանում կտեղադրվի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի արձանը
  • Մահացել է հռչակավոր մարմնամարզիկ, «Ազարյանական խաչի» հեղինակ Ալբերտ Ազարյանի տիկին՝ Ելիզավետա Ազարյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի Facebook-ի էջում։ ՀՄՖ-ն իր ցավակցությունն է հայտնել է Ելիզավետա Ազարյանի հարազատներին։ Նշենք, որ Ազարյանը մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։

    Մահացել է Ալբերտ Ազարյանի տիկինը
  • Օգոստոսի 17-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հաջողություն գրանցած՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներին: Շնորհավորելով ձեռքբերված հաջողության համար՝ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար՝ քաղաքապետը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիկ, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի…

    Հայկ Մարությանը պարգևատրել է օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «Նրա մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել։ Յուրաքանչյուր լեգենդ վերածվել է ոսկու։ Յուրաքաչյուր լեգենդ մնացել է անվերծանելի․․․ Այսօր Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է։ Լեգենդար մարզիկը դարձավ 92 տարեկան»։ Տեսանյութը՝ Առաջին ալիքի։ https://www.facebook.com/minESCSarm/posts/3128536317373641?__cft__%5B0%5D=AZVRFa3GH6CA5ryhGyUxCNHlR-786vpGIHPuYCqa1ZePBa6JHxJJ8zlHB19WTGNeCBU1BvS-Rln-T4eIUglrxjiGK6mngnQybF9KzH7oFWOhapTJJ9DK9qeb5zalABbgASxorl-Q02HAzI2TCMpJjUO7_mR_L3CR6uobP_JBxEUWbg&__tn__=%2CO%2CP-R

    Ալսօր լեգենդար Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը։ Նա փոխարինել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։ Վանոյանը ընտրվել է միաձայն։ Նա նախկին մարմնամարզիկ է ու մարզիչ, եղել է ֆեդերացիայի փոխնախագահը։ Նշենք նաև, որ Ազարյանը պաշտոնից հեռանալուց անիջապես հետո ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ Նա Վանոյանին հաջողություններ է մաղթել…

    Ազարյանը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ
  • Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ Կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս դպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Կոսմետիկ նորոգում վերջին անգամ եղել է շուրջ 20 տարի առաջ, մինչդեռ այսօր մարզադպրոցն ունի շուրջ 200 սան: Այստեղ են մարզվում նաև սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքական…

    Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի
  • Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լեգենդար մարզիկին շնորհավորել է նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ անվերջ կարելի է թվարկել կոչումներն ու մեդալները, որոնք Ալբերտ Ազարյանի տասնամյակների բեղուն գործունեության…

    Արայիկ Հարությունյանն այցելել է ծննդյան 91-րդ հոբելյանը նշող Ալբերտ Ազարյանին
  • Բոլորեց հայ հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանի ծննդյան 91 –ամյակը: Ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին: 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան: Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր։ Թեև բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ , բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ – ում և աշխարհում: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի…

    Հանճարեղ մարմնամարզիկը 91 տարեկան է
  • Սպորտային մարմնամարզության տղամարդկանց մեր երկրի հավաքականը սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքների առաջին փուլը: Այն անցկացվում է Ալբերտ Ազարյանի անվան մասնագիտացված մարզադպրոցում: Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարած մարզչական խումբը, նախապես կազմած ծրագրով, նպատակ ունի բարելավել մարմնամարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը: Յուրաքանչյուր մարզիկի հետ անհատական աշխատանք է տարվում,քանզի մարզիչները լավ գիտեն սաների ֆիզիկական որակների ուժեղ և թույլ…

    Մարմնամարզիկների սկսել են նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքները
  • Համայնքային ենթակայության մարզական օջախների գործունեությանը, խնդիրներին, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի նախաձեռնությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը և ԱԺ պատգամավոր, աշխարհի չեմպիոն, օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը շրջայց են կատարել մի շարք մարզադպրոցներում: 55 տարվա պատմություն ունեցող «Ալբերտ Ազարյանի անվան…

    Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցը նորոգվում է
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: «Մեծարգո պարոն Ազարյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ձեր սպորտային նվաճումները բացառիկ են հայ մարմնամարզության պատմության մեջ։ Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար, ինչպես նաև ոգեշնչող օրինակ և ուսուցիչ եք պատանի մարզիկների…

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան օրվա առթիվ
  • Այսօր` փետրվարի 11-ին, հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանը դառնում է 90 տարեկան: Այս կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ-նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը. «Մեծարգո պարոն Ազարյան, սիրելի վարպետ, հայկական սպորտի և օլիմպիական շարժման դեռևս չգերազանցված լեգենդ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Դուք համաշխարհային սպորտի այն մեծություններից եք, որը…

    Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանի 90-ամյակը
  • Այսօր՝ փետրվարի 11-ին, Ալբերտ Ազարյանը դարձավ 90 տարեկան: Խորհրդային միության և Հայաստանի լեգենդար մարզիկը երեք անգամ դարձել է Օլիմպիական խաղերի, 4 անգամ աշխարհի և 11 անգամ ԽՍՀՄ չեմպիոն: Հայտնի պատմություն կա Ազարյանի անվան հետ կապված: 1953 թվականին, ԽՍՀՄ առաջնության ժամանակ, «խաչ» վարժությունը կատարելիս նա շրջվել է դեպի մրցավարները և հարցրել, թե արդյո՞ք ինքը երկար է…

    XX-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը 90 տարեկան է