ալմաթի

  • Այսօր Ալմաթիում կշարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Դրանք մեկնարկել էին երեկ և տևել ավելի քան 4 ժամ։ Բանակցությունների արդյունքները դեռևս հայտնի չեն։

    Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները
  • Ղազախստանի ամենախոշոր քաղաքում՝ Ալմաթիում, շարունակվում են իրավապահ ուժերի կողմից իրականացվող գործողություններն ու ձերբակալումները։ Ինչպես տեղեկանում ենք քաղաքի պարետատնից, երեկ՝ հունվարի 13-ին, Ալմաթիում ձերբակալվել է 2159 մարդ։ Նշվում է, որ ձերբակալվածները մարդիկ են, ովքեր մասնակցել են անօրինական բողոքի ակցիաներին, թալանին ու տարբեր այլ հանցագործությունների։ Նշենք, որ ձերբակալումների գործընթացը վերջին օրերին չի դադարում ու մեկ օրում ձերբակալում…

    Ալմաթիում մեկ օրում 2000-ից ավել մարդ է ձերբակալվել
  • Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն Է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել Էր զանգվածային անկարգությունների պատճառով: Այս մասին հայտնել Է հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ): «Աշխատանքի վերսկսվելուց հետո Ալմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթը «Էյր Աստանա» ավիաընկերության Անթալիա-Ալմաթի ուղղությամբ»,-ասվում Է ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հունվարի 13-ին…

    Այսօր առաջին միջազգային չվերթն Է ժամանել Ալմաթիի օդանավակայան
  • Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերի մեկնարկից ու անկարգությունների ի վեր արդեն ձերբակալվել է 9900 անձ։ Այս մասին հայտնում են երկրի Ներքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ այս ընթացքում զոհվել են Ղազախստանի 17 ուժայիններ, իսկ ավելի քան 1300-ը տուժել են։  

    Ղազախստանում ձերբակալվածների թիվը մոտենում է 10 հազարին
  • Ղազախստանում շարունակում է իրավիճակը մնալ լարված։ Հատկապես լարված է երկրի խոշորագույն քաղաք Ալմաթիում։ Վերջինիս փողոցներում հրաձգությունը դարձել է առօրյա երևույթ։ Հրաձգության հետևանքով ողբերգական դեպք է գրանցվել հունվարի 7-ին․ կրակահերթերից մեկի ժամանակ մահացել է 4-ամյա աղջնակ, որը եղել է մեքենայի մեջ։ Այս մասին հայտնել է երեխաների իրավունքների պաշտպան Արուժան Սաինը։ Ինչպես հայտնում է Vesti-ն, կրակոցների հետևանքով…

    Ղազախստանում կրակոցների ժամանակ 4-ամյա աղջնակ է զոհվել
  • Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է․ «Մի շարք լրատվականներ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցին, գրում են, թե հայկական կողմը Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել է թուրքական «Rixos Almaty» հյուրանոցը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ համաձայն արարողակարգի՝ ընդունող երկիրն է որոշում (այս…

    Infocheck-ը բացատրել է, թե ինչու է վարչապետը Ալմաթիում հյուրընկալվել թուրքական հյուրանոցում
  • Երևանի «Նոան» արդեն ժամանել է Ալմաթի, որտեղ Եվրոպա Լիգայի որակավորման փուլի շրջանակներում մրցելու է «Կայրաթի» հետ։ Ղազախստան ժամանելու մասին հրապարակում է կատարել ակումբի Facebook-ի պաշտոնական էջը։ Հիշեցնենք, որ «Նոան» «Կայրաթի» հետ կմրցի վաղը՝ օգոստոսի 27-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին։ https://www.facebook.com/noah.footballclub/posts/1032511417204989?__cft__[0]=AZXzGV4esQ47bZB31fD–_VO6Gxo1NFV-WdxCZoZO-LeUvzUuVQVt796lBjRfxgy9IV15CPL3b1K8kCnM6uILXWmWuVLfx10iZQesclj6BNoy6q8bokp2LNrTC1dOl668SU0LqkcUKn5B9FBN7t1kzL6VvHSBoe8kla7KuEZJCx0aw&__tn__=%2CO%2CP-R

    Նոան ժամանել է Ալմաթի (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները: Որպես ԵԱՏՄ-ում դիտորդ պետության ներկայացուցիչ, ընդլայված կազմով նիստին մասնակցել է նաև Մոլդովայի վարչապետ Յոն…

    Անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՏՄ էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծմանն ուղղված ջանքերը․ ՀՀ վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

    Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
  • Ղազախստանի վարչապետի տեղակալ Ռոման Սկլյարը հայտնել է Ալմաթիում տեղի ունեցած ավիաաղետի նախնական պատճառները։ Այս մասին հաղորդում է Tengrinews.kz-ը: «Վարկածները նախնական են…Ինքնաթիռը երկու անգամ պոչային հատվածով դիպել է թռիչքուղուն: Կամ դա օդաչուի սխալն է կամ տեխնիկական խնդիր է»,- ասել է նա: Նա նշել է, որ պատճառները կպարզի հատուկ տեխնիկական փորձաքննությունը: Այսօր առավոտյան տեղեկություն է ստացվել, որ…

    Ղազախստանում ինքնաթիռի կործանման պատճառը հայտնի է
  • Ալմաթիում Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է նաև օդաչուն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ կործանված օդանավի օդաչուն 1961 թվականին ծնված Մարատ Մուրատբաևն է: Ղազախստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ չկան Հայտնի է, որ ինքնաթիռի…

    Ալմաթիում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է նաև գեներալների խորհրդի նախագահը
  • Ղազախական Bek Air ավիաընկերության գործունեությունը դադարեցվել է՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։ Bek Air ավիաընկերության Ալմաթի-Նուր Սուլթան չվերթի օդանավը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Ալմաթիի քաղաքապետարանի վերջին հայտարարության համաձայն` ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 14 մարդ, տուժել է 35-ը:…

    Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո դադարեցվել է Bek Air ավիաընկերության գործունեությունը
  • Ալմաթիի լաքերր և ներկերի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել: Ականատեսների վկայությամբ՝ նախ մի քանի պայթյուններ են որոտացել, որոնց հաջորդել է հրդեհը: Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Ալմաթիի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 2 ուղղաթիռ, 67 հրշեջ մեքենա:

    Խոշոր հրդեհ է բռնկվել Ալմաթիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ղազախստանի հանրապետության Ալմաթա քաղաք այցի շրջանակում մայիսի 23-ին Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի, «Լույս» կենտրոնի տնօրեն Գառնիկ Օհանջանյանի, Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնների «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտուշ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց հոգևոր թեմի…

    Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ
  • ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը Ղազախստանի հանրապետության Սենատի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով մայիսի 23-24-ը Ալմաթի քաղաքում կմասնակցի Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։ Համաժողովին Աննա Հակոբյանը հանդես կգա ելույթով «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ։ Այցի շրջանակում Աննա Հակոբյանն առանձին հանդիպում կունենա…

    Աննա Հակոբյանը Դարիգա Նազարբաևայի հրավերով Ալմաթիում կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին