ախտահանել
ԱԱՏՄ-ն հորդորում է խուսափել պահածոյացումից և տնային պահածոներ ձեռք բերելուց
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պահածոյացման ակտիվ շրջանում, հիմք ընդունելով նախորդ տարիներին բոտուլիզմով թունավորման մտահոգիչ վիճակագրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է` – Խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից և այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու, – Տնային պայմաններում պատրաստված պահածոներն…
Երևանի հասարակական տրանսպորտը աշխատում է հատուկ ռեժիմով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետարանը Facebook-ի էջում տեսանյութ է հարապարակել։ Տեսանյութումասվում է, որ մայիսի 18-ից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսեց աշխատանքը, սակայն հատուկ ռեժիմով: Պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար այսօրվանից գործում են հատուկ կանոններ: Նպատակը՝ նվազեցնել վարակի ռիսկը: «Ամբողջությամբ իրավիճակը վերահսկվում է:Մեր ընկերության բոլոր ավտոբուսները դուրս են եկել երթուղիներ: Վերգետնյա քաղաքային տրանսպորտում անհրաժեշտ բոլոր միջոցառումները մեր կողմից իրականացվել են, տեղադրվել…
Սահմանափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը մանրամասնել է, թե որտեղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով: Արսեն Թորոսյանը նշել է, որ վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում: «Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի…
Արցախի ինքնամեկուսացած համայնքերը կապահովվեն պարենամթերքով
Արցախ տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ Քաշաթաղի ինքնամեկուսացած Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում ապահովվելու են անհրաժեշտ պարենամթերքով: «Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Քաշաթաղի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով: Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը Միրիկ…
Առողջապահության նախարարությունը հրապարակել է ռիսկի խմբի անձանձ հետ համակեցության կանոններ
ՀՀ Առողջապահության նախարարությունը Facebook-ում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել․ Քնեք առանձին մահճակալներում, Օգտվեք առանձին զուգարանից եւ ամեն օգտվելուց հետո այն ախտահանեք, Մշտապես օդափոխեք սենյակը, Առանձնացրեք սրբիչները, բաժակները և կենցաղային բոլոր իրերը: https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2599784756929304 Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները շարունակում են ախտահաման միջոցառումները Հայաստանում(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է․ «ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ: ՓԾ ստորաբաժանումները առավոտյան ժամը 06:00-ից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 9 մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում»։ ԱԻՆ Երևանի փրկարար վարչության պետ Առնո Հարությունյանը ասել է, որ Երևանի…
ԱԻՆ ստորաբաժանումների կողմից կախտահանվեն կանգառները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնցից 286-ը պայանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով: Արմեն Հարությունյանը հայտնել է․ «Եթե մինչ այս պահը իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղը առավոտյան…
Եգիպտոսում շարունակում են ախտահանել պատմական հուշարձանները
Եգիպտոսում հնագիտական և պատմական հուշարձանների ախտահանման շրջանակներում ախտահանել են Գիզայի բուրգերը: Աշխատողները ախտահանել են մուտքի դիմացի տարածքը, տոմսարկղերը, մետաղական դետեկտորների շրջանակները, ինչպես նաեւ համալիրի ներսի հատվածը: Հնագիտական գոտու գլխավոր տնօրեն Ահրաֆ Մոհին տեղեկացրել է․ «Զբոսաշրջության վերականգնումից հետո բուրգերի տարածքն իր ողջ հմայքով պատրաստ կլինի այցելուներին ընդունելուն»։ Բուրգերի ներսում ախտահանման աշխատանքներն իրականացվել են ռեստավրատորների խմբի կողմից:…
Ախտահանվում է մարզային տրանսպորտը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook―ում գրառում է կատարել․ «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները։ ԱԱՏՄ մասնագետները նաեւ իրազեկում եւ ուղղորդում են վարորդներին՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։ ՀՀ ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկել են,…
Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ․Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով եմ շրջել և մարդկանց բաժանել ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։ Համացանցում առկա մտահոգության վերաբերյալ տեղեկացնում եմ՝ Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող…









