ԱՀ

  • Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

    Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Շուշիի շրջանի ուղղությամբ, կիրառել հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆ
  • Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հայկական կողմում տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:…

    Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել և կրակ բացել Ճարտարի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ
  • Հունիսի 25-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ: Կրակոցների հետևանքով դադարեցվել…

    Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Մյուրիշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ
  • Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետությունը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմա-քաղաքական վիճակը: Ինչպես « տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից, քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված…

    Տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ
  • ԱՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում վարույթ է ընդունվել Ծովատեղ համայնքի բնակիչ Գ.Մ.-ի կողմից 2022թ. հուլիսի 16-ին  իրենց տանը իր մոր՝ Ա.Մ.-ի հետ վիճաբանության մեջ մտնելու ընթացքում նրան դիտավորությամբ ծեծի ենթարկելու և մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի…

    Արցախում բնակիչը ծեծել է մորը
  • Մայիսի 10-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Դեպքի առթիվ ԱՀ իրավապահ մարմինների տարածած պաշտոնական հաղորդագրությունների­ համաձայն՝ անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական գործողություններ, որի արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ և ենթադրյալ հանցագործության կատարման…

    «Արցախում արտոնյալներ չպետք է լինեն». Նախագահի խոսնակ
  • Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա նախօրեին հայտարարություն է տարածել: «Օսմանյան կայսրության հայերը բնաջնջվել են իրենց իսկ պետության իշխանությունների կողմից՝ միջազգային հանրության անտարբերության պայմաններում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը վերահաստատում է իր անսասան աջակցությունն Արցախի քաղաքացիներին և իր հանձնառությունը 30 տարվա ընթացքում…

    Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությունից և ճանաչի Արցախի Հանրապետությունը․ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ
  • Ապրիլի 20-ին ԱՀ ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն (ծնված 1991թ.) 2021թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում «Facebook» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես «Արցախի երեխաներին օգնություն տրամադրելու բարեգործական ընկերության» աշխատակից, խաբեությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, վստահությունը չարաշահելու եղանակով և ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ,…

    Հափշտակության դեպքի բացահայտում
  • ԱՀ պետական նախարարի աշխատակազմը հայտնել է, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 2-ին, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ միասին, այցելել է առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներ և հանդիպել բնակիչների հետ: «Պետական նախարարը անմիջական մթնոլորտում տեղեկացել է բնակիչների խնդիրների մասին, մանրամասնել պետական ծրագրերի կարևոր ուղղությունները՝ միտված հատկապես առաջնագծին մոտ գտնվող համայնքներում…

    Արտակ Բեգլարյանը այցելել է առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներ
  • Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերին տրամադրվող 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կանխիկ եղանակով «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերից ստանալու նպատակով, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից տեղեկանք է տրվում. 1․Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում, 2․Շահառուի կենսաթոշակը կամ պարգևավճարը լիազորագրով վճարվելու կամ միանվագ դրամական օգնությունը ստանալու համար…

    50 000 դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կանխիկ եղանակով ստանալու դեպքերի համար տրվում են տեղեկանքներ
  • Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971 թվականի ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։ Քոչարյանը քաղաքական հակադրություն է ստեղծում Հայաստանի ու Արցախի միջև․ Սարո Սարոյան Արցախի ԱԺ-ն վրդովմունք է հայտնել Փաշինյանի՝ հարցազրույցի ժամանակ հնչեցրած որոշ…

    Արցախի քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում ու գերեվարվել
  • Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի աշխատակազմը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել Արա Այվազյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ «2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական…

    Ստորագրվել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
  • Հոկտեմբերի 23-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Նշվում է, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 105 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են…

    Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել
  • Հոկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել։ «Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։ Արցախի Հանրապետությունը կշարունակի…

    Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն
  • ՊԲ-ն կադրեր է հրապարակել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից։

    Կադրեր՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)