աղբահանություն
Ամեն շաբաթ և կիրակի օրս սկսում եմ աղբավայր այցելելուց, որպեսզի տեսնեմ՝ այնտեղ խնդիրներ կան, թե ոչ. Հայկ Մարության
«Ամեն շաբաթ և կիրակի օրս սկսում եմ աղբավայր այցելելուց, որպեսզի տեսնեմ՝ այնտեղ խնդիրներ կան, թե ոչ», – ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ «Այնտեղ տոկոսային հարաբերակցությամբ բավականին ուժեղ «դիք» կա, որը մեքենաները չեն կարողանում բարձրանալ։ Այսօր «Սանիթեքն» ունի 230 ձիաուժ հզորությամբ մեքենաներ, որոնք ուղղակիորեն չեն կարողանում բարձրանալ այդ մասով,…
Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և ձևավորելու համար կհայտարարվի բաց մրցույթ
Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Երևանում սեփական նախաձեռնությամբ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քաղաքացիների կողմից առաջարկներ ներկայացնելու նպատակով առցանց համակարգի ստեղծման աշխատանքներն ընթացքի…
Քաղաքապետարանը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը «Սանիթեք»-ի հետ
«Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագիրը քաղաքապետարանին բավական ամուր իրավական հիմքեր է տալիս պայմանագիրը միակողմանի լուծելու համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ՝ Բաբկեն Պիպոյանը: «Քաղաքապետարանը պետք է հետևողական աշխատանք տանի, մի քանի օր չկատարած աշխատանքները ֆիքսի և ժամկետ տա, իսկ չկատարելու դեպքում՝ միակողմանի լուծի պայմանագիրը: Դատարան գնացողը Երևանի…
Քաղաքային նոր իշխանությունը վերանայում է հնի օրոք կազմված տրանսպորտային ցանցի նախագիծը
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ սկսված ծրագրում ամեն ինչ հարթ ու հստակ չէ, սակագնի, նաև ուղևորահոսքի հետ կապված հարցեր են առաջացել․ – «Իրենք իրենց հիմքում ունեն ուղևորահոսքը, որի հիման վրա իրենք ստացել են իրենց հաշվարկը: Այդ հաշվարկը արված է 2014 թվականին: Եվ մեր թիմը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք իրենց նշած ուղևորահոսքը համապատասխանում…
Աղբահանության վճարը հավաքագրելու գործառույթը ամբողջությամբ անցնում է Երևանի վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմին
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշեց, որ մինչ այս պահը այդ գործառույթը իրականացնում էր մրցութային կարգով ընդգրկված օպերատորների միջոցով և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից: «Ակնկալվում է , որ սույն որոշմամբ կբարձրանա գումարների քաղման արդյունավետությունը»,- ասաց Առաքելյանը: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախկինում կար ակնհայտ անվստահություն…
Հայաստանում աղբը վերամշակվելու է
Հայաստանում աղբի վերամշակում լինելու է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում ասվում է. «Դեկտեմբերի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ…
Քաղաքապետարանը դիտարկում է նոր աղբավայրի և աղբի վերամշակման գործարանի կառուցման առաջարկները
Քաղաքապետարանում ուսումնասիրում են աղբի վերամշակման ուղղությամբ մասնավոր ընկերություններից ստացված առաջարկները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո։ Հայտնում է azatutyun.am-ը: Համաձայնագրի շրջանակներում Հայաստան կայցելեն ֆրանսիացի մասնագետներ՝ հանրային տրանսպորտի և աղբահանության ոլորում խորհրդատվություն տրամադրելու նպատակով․ – «Ծրագիր ունենք, որը…
Նիկոլ Փաշինյանն աղբահանության խնդրի մասին
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ աղբահանության խնդրի մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես, ամեն անգամ մարզ գնալիս, երբ մեքենայի պատուհանից նայում եմ, իսկական ցավ եմ ապրում, որովհետև մեր հայրենիքը, մեր սրբազան հայրենիքն աղբի մեջ կորած է: Եվ նույնն էլ այսօր առավոտից՝ պատուհանից նայում եմ ու շատ մեծ աղբ եմ տեսնում:…








