աղետներ
Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ Կաստամոնու նահանգից զոհվել է 69 մարդ, Սինոպի նահանգից՝ 9 մարդ, իսկ Բարթինի նահանգից՝ մեկ մարդ: Հիշեցնենք, որ օգոստոսի 11 -ին Թուրքիայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրեւները առաջացրել են…
Ջրհեղեղի հետևանքով Թուրքիայում զոհվել է 11 մարդ
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը հայտնել է, որ Թուրքիայի սևծովյան ափամերձ շրջաններում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է զոհվել: Աղետի հետևանքով 10 հոգի զոհվել են Կաստամոնու շրջանում, մեկը՝ Սինոպում, ևս մեկը անհետ կորել է ափամերձ Բարթըն քաղաքում: Տուժել է 13 մարդ:
Թուրքական Բոդրումի շրջանում նոր անտառային հրդեհ է բռնկվել
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ երկրի հարավում անտառային հրդեհների հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 400 -ը։ Մինչ այս հաղորդվել էր տարերային աղետի 6 զոհի եւ 185 վիրավորի մասին: «Այս պահին մենք ունենք 410 մարդ, ովքեր տուժել են հրդեհներից: 400 մարդ դուրս է գրվել, 10-ը գտնվում են հիվանդանոցում»,- Twitter- ում գրել է նա: «ՌԻԱ…
Ամենամեծ կորուստը մարդկային կյանքն է․ Շիրակի մարզպետի ուղերձը
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ուղերձ է հղել՝ երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օրվա կապակցությամբ։ Ուղերձը ներկայացրել է մարզպետարանի պաշտոնական կայքը։ «Հարգելի շիրակցիներ Արդեն 32 տարի է անցել այն դաժան ու ահասարսուռ դեկտեմբերից, երբ խեղվեցին բազմաթիվ ճակատագրեր, ի չիք դարձան հազարավոր երազանքներ։ 88-ի անմեղ զոհերի հիշատակն ու մեզ բաժին հասած դառնությունները նորովի վերապրում ենք նաև…
Այսօր աշխարհում մենք ահաբեկչության դեմ պայքարող թիվ մեկ բանակն ենք․ Նարեկ Այվազյան
Իմ համար անհասկանալի ու խորթ է ահաբեկչությունից, տարերային աղետներից տուժվածների վրա չարախնդալը: Մենք Հայաստանն ենք և դարերով տուժվել ենք դրանցից: Տուժել ենք երկրաշարժերից, ահաբեկիչների ու ցեղասպանների ասպատակություններից: Սակայն, ոտքի ենք կանգնել մահի միջից ու կյանքը շարունակել ենք նորովի: Այսօր մենք ոչ միայն Արցախի պաշտպանության երաշխավորն ենք, այլև այսօր աշխարհում ահաբեկչության դեմ պայքարող թիվ մեկ բանակն…
ԱԻՆ-ում մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԻՆ-ից հայտնում են,ո ր սեպտեմբերի 8-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի առթիվ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով «Լավագույն հրշեջ փրկարար», «Անվեհեր փրկարար», «Համագործակցություն հանուն փրկության», «ԱԻՆ պատվավոր աշխատակից» և «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալներով…
Հատուկ դասընթաց-սեմինար ԱԻՆ-ում՝ աղետների ռիսկերի նվազեցման թեմայով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) փորձագիտական խմբի հետ համատեղ «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում անցկացվեց դասընթաց-սեմինար՝ «Ռիսկերի վերաբերյալ հաղորդակցություն, ճգնաժամային հաղորդակցություն» թեմայով: Դասընթաց-սեմինարի նպատակն էր բարձրացնել աղետների վերաբերյալ հանրության և լրատվամիջոցների իրազեկվածությունը, ԱԻՆ պաշտոնյաների կարողությունները և նպաստել տեղեկատվության…
ԱՄՆ մասնագետները Հայաստանում աղետների պատրաստվածության և արձագանքման հարցերի վերաբերյալ համապետական գնահատում կկատարեն
Մայիսի 13-ին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունեց ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման թիմին: Թիմի մասնագետների՝ Հայաստան այցելության նպատակը աղետների պատրաստվածության և արձագանքման հարցերի վերաբերյալ համապետական գնահատում կատարելն է: Թիմի կազմում ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի քաղաքացիական, ռազմական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ծրագրի (CMEP) ղեկավար Սքոթ Մորլենդը, ծրագրի համակարգող Կարլ Ֆրանցը,…








