fbpx
Զինված Ուժեր

Այսօր աշխարհում մենք ահաբեկչության դեմ պայքարող թիվ մեկ բանակն ենք․ Նարեկ Այվազյան

Իմ համար անհասկանալի ու խորթ է ահաբեկչությունից, տարերային աղետներից տուժվածների վրա չարախնդալը: Մենք Հայաստանն ենք և դարերով տուժվել ենք դրանցից: Տուժել ենք երկրաշարժերից, ահաբեկիչների ու ցեղասպանների ասպատակություններից: Սակայն, ոտքի ենք կանգնել մահի միջից ու կյանքը շարունակել ենք նորովի: Այսօր մենք ոչ միայն Արցախի պաշտպանության երաշխավորն ենք, այլև այսօր աշխարհում ահաբեկչության դեմ պայքարող թիվ մեկ բանակն ենք: Առանց գլուխ գովալու, մենք տարածաշրջանի և աշխարհի խաղաղապահ ենք, քանի որ չենք թույլատրում պատերազմի մասշտաբները ընդգրկուն դառնան:

Հայաստանի դերը աննկարագրելի մեծ է: Նիկոլի ասածը, թե ինքը չի աշխատում Վիեննայում, որպեսզի պաշտպանի վիեննացիներին, իմ համար անընդունելի է, ինչքան էլ որ տվյալ պահը «կերցնելու» համար հարմար լիներ: Մենք այսօր մաքրում ենք աշխարհը տեռորիստներից: Ու կուզեմ այստեղ նշել, որ մեր պաշտպանությունը կազմակերպելու համար, մեր Արցախի հայրենակիցների, ինչպես նաև պաշտպանական ուժերի կյանքերը փրկելու հարցում ամենակարևոր ռեսուրսը դարձավ ազատագրված շրջանները: Սա գիտակցություն է, որը պետք է փոխանցել աշխարհին, աշխարհի հզորներին:

Ահաբեկիչների բանակի դեմ պայքարը մեզ արժենում է ամենաթանկը՝ մեր զինվորների կյանքը, մեր կանանց արցունքները, բայց ինքնիշխանությունը կերտելը, հող պաշտպանելը և ահաբեկիչների բանակի դեմ պատրազմելը առանց դրա չի լինում: Այդ ցեղասպանների կոալիցիայի դեմ կռիվը աստվածահաճո գործ է, որ միջազգային հանրության էլիտաների կողմից դրվել է մեր ուսերին, քանզի իրենք թերացել են բյուրոկրատիայի իրարամերժությունից, քանզի թուլացել են շահերի քաոսից, քանզի բարոյականությունը նահանջել է բնական կյանքից:

Եվ ուզում եմ ասել, որ մենք մենակ չենք: Մեզ անտեսանելի ճանապարհներով սատարում են շատ հզոր ուժեր ու ինստիտուտներ, որոնք և իրենց մեղավորությունն ունեն, որ չեն կանխարգելել, և իրենց շահերն ունեն, որոնք ռեալիզացնում են, և նաև բարոյական կողմն ունեն՝ պատասխանատվությունն ու պարտավորությունները մարդկային բարձրագույն արժեքների հանդեպ: Հուսամ, որ այդ ամենը կդառնա բացահայտ և չարիքը չի կարողանա երբևէ արդարության մարտիկների դրոշի տակից ո՛չ կոչեր անել, ո՛չ զենք բարձրացնել, և մենք ամենապարզ ձևով կտեսնենք ու կհասկանանք իրականությունը, կշարունակենք սիրել կյանքը, կվայելենք խաղաղ, երջանիկ և զարգացումից անբաժան օրեր:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4882004995144689?__cft__%5B0%5D=AZXOtxGfcsM__gjgRQZBpukxwY24qnofulLhdcPPDWBaArl7yNKoFsqLj-LOlsc3yp7AfIX8qrdC_Fu_Wnj-sLyunqnH_Pa85Qa4e_3aq0gVxPHreOgyIPbOeNID_yql6E0&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ