աճուրդ
ԱՄՆ-ում վաճառվել է Տիտանիկի նավաբեկությունից ողջ մնացած կնոջ ձեռնափայտը
ԱՄՆ-ում «Տիտանիկի» նավաբեկությունից ողջ մնացած կնոջ՝ Էլլի Ուայթի էլեկտրական լապտերով ձեռնափայտն աճուրդի ժամանակ վաճառվել է 62 500 դոլարով: Այս մասին հաղորդում է AP-ը: Առավելագույն գինը եղել է 50 000 դոլարը: «Տիտանիկի» նավաբեկության մասին Ուոլթեր Լորդի գրքում ասվում է, որ այն օգտագործվել է փրկարարական նավակում որպես ազդանշան: Էլլի Ուայթը մահացել է 1945թ. 85 տարեկան հասակում:
Արքայադուստր Դիանայի բլուզը աճուրդում նախատեսվածից 10 անգամ ավելի թանկ գնով է վաճառվել
Արքայադուստր Դիանայի բլուզն աճուրդի է հանվել 53,5 հազար դոլարով:Բլուզի վրա պատկերված էր օդում ճախրող աղջիկ և գրված էր Fly Atlantic: Այն գնել է Կալիֆոռնիայի բնակիչներից մեկը: Սակայն գնորդը նախընտրել է անանուն մնալ:Բլուզն ի սկզբանե նախատեսված գնից 10 անգամ ավելի թանկ է վաճառվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բոստոնի RR Auction աճուրդում վաճառքի էր հանվել արքայադուստր…
Թութանհամոնի կիսանդրին վաճառվել է՝ չնայած Եգիպտոսի բողոքներին
Թութանհամոնի 3000-ամյա կիսանդրին Լոնդոնում աճուրդի ժամանակ վաճառվել է 6 մլն դոլարով՝ չնայած Եգիպտոսի բողոքներին: Ավելի վաղ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Christie’s աճուրդի տանը խնդրել էր վաճառքի չհանել փարավոն Թութանհամոնի գողացված 3000-ամյա կիսանդրին: Երկրի իշխանությունները պնդում են, որ կիսանդրին անօրինական ճանապարհով է դուրս բերվել Կահիրեից 1970-ական թվականներին: Այն համարվում է Եգիպտոսի մշակութային ժառանգությունը և պետք է…
Ազնավուրի սիրային նամակները աճուրդի կհանվեն
Ֆրանսիայում հունիսի 28-ին կայանալիք աճուրդի ժամանակ կվաճառվեն Շառլ Ազնավուրի՝ Կլոդ Մեսսիա անունով աղջկան ուղղված սիրային նամակները: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն: Հայտնի է, որ շանսոնյեն շուրջ 6 տարի նամակներ է գրել 20-ամյա աղջկան, որին նա հանդիպել էր 1958-ին և սիրահարվել: Այդ ժամանակ Ազնավուրը 34 տարեկան էր և արդեն հայտնի էր իր սիրային երգերով: Շառլ…
Pink Floyd-ի առաջնորդի կիթառների հավաքածուն վաճառվել է 21.5 մլն դոլարով
Լեգենդար Pink Floyd ռոք խմբի առաջնորդներից մեկի՝ Դևիդ Գիլմորի 120 կիթառից բաղկացած հավաքածուն Christie’s աճուրդում վաճառվել է 21.5 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է AP-ը: Հավաքածուի վաճառքից ստացված հասույթն ուղղվել է ClientEarth կլիմայական փոփոխությունների դեմ պայքարող ոչ առևտրային կազմակերպությանը: Հավաքածուում ներառվել են հետևյալ ապրանքանիշերի կիթառները. by Fender, Rickenbacker, Ovation, Gibson, C.F. Martin և Gretsch, ինչպես…
Փարիզում աճուրդի ժամանակ կցուցադրվի ատրճանակը, որով Վան Գոգն ինքնասպան է եղել
Լեֆոշե համակարգի ատրճանակը, որով, ենթադրաբար Վան Գոգն ինքնասպան է եղել(1853-1890), չորեքշաբթի կցուցադրվի Փարիզում աճուրդի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Drouot աճուրդի տունը: Ժանգոտված զենքը հայտնաբերել են դաշտում, որտեղ կրակոցներ են կատարվել: 1890 թվականի մայիսին Վան Գոգմ իր եղբոր՝ Տեոյի խորհրդով տեղափոխվել էր Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օվեր սյուր Ուազ կոմունա: Այդ ժամանակ նկարչի հոգեկան վիճակը զգալիորեն…
Sotheby’s աճուրդի տունը 3,7 մլրդ դոլարով ձեռք կբերի ֆրանսիացի միլիարդատերը
Sotheby’s միջազգային աճուրդի տունն այսուհետև կվերափոխվի մասնավոր բիզնեսի. այն 3,7 մլրդ դոլարով ձեռք կբերի ֆրանս-իսրայելցի միլիարդատեր Պատրիկ Դրեյը։ Այս մասին հայտնում է UPI-ն: Աճուրդի տունը, որը վաճառքով է զբաղվում Լոնդոնում, Նյու Յորքում, Հոնկոնգում և Փարիզում, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Sotheby’s-ը 31 տարի որպես աճուրդային ընկերություն գործելուց հետո կրկին մասնավոր բիզնեսի կվերափոխվի:…
Գոգենի առաջին կտավը Ֆրանսիայի աճուրդում վաճառվել է 80 հազար եվրոյով
Պոլ Գոգենի առաջին կտավը, որի վրա պատկերված է շվեյցարական շալե, Ֆրանսիայում կիրակի օրը աճուրդում վաճառվել է 80 հազար եվրոյով: Այս մասին տեղեկացնում է շվեյցարական Matin թերթը։ 1865 թվականի նկարը ստորագրված էր հենց Գոգենի կողմից, ինչը պարզել է հետազոտությունը։ Ապագա նկարիչը պատկերել է Էռլենբախ իմ Զիմենթալի (Բեռնի Օբեռլանդ) շվեյցարական շալեն, երբ ընդամենը 17 տարեկան էր։ Գոգենն…
Աճուրդի կհանվի Բեթհովենի մազափունջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բրիտանական Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի Բեթհովենի մազափունջը, որը գերմանացի կոմպոզիտորը կտրել և նվիրել է իր ընկերոջը 1826 թվականին: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ակնկալվում է, որ լոտը կվաճառվի 19 000 դոլարով, սակայն աճուրդի տան ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջնական արդյունքում մազափունջը կարող է վաճառվել ավելի մեծ գումարով: Նրա խոսքով՝ ավստրիացի դաշնակահար Անտոն Հալմը կոմպոզիտորին…
Ազնավուրի հավաքածուի արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում
Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանած արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում։ Սակարկությունները, որ կազմակերպել է Christie’s աճուրդների տունը, տեղի կունենան հունիսի 4-ին։ Այս մասին տեղեկացնում է Le Figaro թերթը։ Աճուրդի կհանվի երկու բրոնզե քանդակ։ Առաջինը ֆրանսիացի արվեստագետ Ժերմեն Ռիշյեի (1902-1959) գործն է, որն ստեղծվել է 1953-ին և պատկերում է մատադորին և ցլի գանգը։…
Պիկասոյի նկարը վերավաճառքի ժաանակ շատ էժան է վաճառվել
Նշանավոր իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը տոնավաճառում գնվել է ընդամենը 230 ֆունտ սթերլինգով։ Այս մասին հաղորդում է Sky News-ը: Ստեղծագործությունը շատ նման է լեգենդար իսպանացի նկարչի մեկ այլ՝ 1930 թվականին ստեղծված «Լողացողը՝ նստած ծովափին» նկարին: Կտավը վաճառքում գնվել է հին իրերի սիրահար Ֆիլիպ Ստեպլտոնի կողմից: Սկզբում 52-ամյա Ստեպլտոնը կեղծ է կարծել նկարի վրա գրված «Պկիսասոյի…
Սեզանի Bouilloire et fruit նատյուրմորտը վաճառվել է Christie՚s աճուրդում
Պոլ Սեզանի Bouilloire et fruit նատյուրմորտը 59 միլիոն 295 հազար դոլարով վաճառվել է Christie՚s աճուրդում: Այդ մասին հաղորդվում է աճուրդային տան կայքում: Ֆրանսիացի գեղանկարչի ստեղծագործությունը, որն արվել է 1888 և 1890 թվականների միջև ընկած շրջանում, դարձել է ամենաթանկը մայիսի 13-ին Նյու Յորքում կայացած աճուրդում, որը նվիրված էր իմպրեսիոնիստների ստեղծագործություններին և արդի արվեստին: Սեզանի նկարի հետ…
Կլոդ Մոնեի նկարը աճուրդում վաճառվել է 110,7 միլիոն դոլարով
Նյու Յորքում աճուրդի ժամանակ իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» շարքից նկարը վաճառվել է 110,7 միլիոն դոլարով, որը նկարչի համար ռեկորդային է։ Մոնեն նկարը հեղինակել է 1980 թվականին Նորմանդիայում Ժիվեռնա գյուղի մոտ՝ իր տնից քիչ հեռու։ Նկարի նոր սեփականատիրոջ անունը չի նշվում:
Պոլ Սեզանի «Սափոր և մրգեր» նատյուրմորտը մոտ 60 մլն դոլարով վաճառվել է աճուրդում
Պոլ Սեզանի «Սափոր և մրգեր» նատյուրմորտը 59 միլիոն 295 հազար դոլարով վաճառվել է Christie՚s աճուրդում: Այդ մասին տեղեկանում ենք աճուրդային տան կայքում: Ֆրանսիացի գեղանկարչի ստեղծագործությունը, որն արվել է 1888 և 1890 թվականների միջև ընկած շրջանում, դարձել է ամենաթանկը մայիսի 13-ին Նյու Յորքում կայացած աճուրդում, որը նվիրված էր իմպրեսիոնիստների ստեղծագործություններին և արդի արվեստին: Սեզանի նկարի հետ…














