ամէ
Կարեն Գրիգորյանը նշանակվել է ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 14-րդ հոդվածի 1-ին մասերի. Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել…
Էրդողանը կայցելի Իրան
Հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 19-ին Իրան կատարելիք այցի նպատակը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah-ը: Ըստ տեղեկությունների՝ Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու Էրդողանի և Իրանի նախագահի հանդիպումը, որից հետո նախատեսվում է նաև փոխըմբռնման հուշագրի ստորագրում: Ակնկալվում է, որ Թուրքիայի և Իրանի միջև ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրում կներառվի նաև Թուրքիայի,…
Իսրայելի վարչապետը ժամանել է Աբու Դաբի ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը հունիսի 9-ին այցով ժամանել է Աբու Դաբի, որտեղ պլանավորված են նրա բանակցություններն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: Այդ մասին հայտնել է վարչապետի դիվանատւնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Վարչապետ Նաֆտալի Բենետը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայիդի հետ հանդիպելու համար»,- ասված է հայտարարության…
ՀՀ-ը և ԱՄԷ-ը կխորացնեն համագործակցությունը կենտրոնական բանկերի միջև
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակներում մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կենտրոնական բանկի նախագահ Խալեդ Մոհամեդ Բալամայի հետ։ Հանդիպման ընթացքում երկու երկրների կենտրոնական բանկերի նախագահները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մտքեր են կիսվել երկրների ֆինանսական համակարգի վիճակի, հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Կողմերը ձեռք են բերել համաձայնություն՝…
Ռոնալդուն ԱՄԷ-ի թագաժառանգի հետ հանդիպմանը հայկական ծագման բրենդի հագուստով է գնացել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի էմիր, շեյխ Մոհամեդ բին Ռաշիդի ու թագաժառանգ արքայազն Համդան բին Մոհամեդի հետ։ Այս մասին հայտնում է The National-ը։ Պարզվում է՝ հանդիպմանը Ռոնալդուն գնացել է հայկական ծագման «AZAT MARD» ապրանքանիշի վերնաշապիկով։ Սրա մասին գրում է ընկերության Facebook-յան էջը։
Հրաժարականից 5 օր առաջ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ բժշկական հետազոտություն պետք է անցնի․ Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի առթից։ Ինչ-որ առումով կանխատեսելի էր Արմեն Սարգսյանի հրաժարականը․ Սուքիասյան Արմեն Սարգսյանը կարող է մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնել դիմումը․ այդ դեպքում՝ ԱԺ նախագահը հայտարարություն կանի «Չմոռանանք՝ Արմեն Սարգսյանը ԱՄԷ կատարած իր աշխատանքային այցից հետո հունվարի 18-ին տարածված հաղորդագրության…
Պայթյուն Աբու-Դաբիում․ կան զոհերի ու վիրավորներ
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով կան զոհեր ու տուժածներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ հութիները հայտարարել են Էմիրությունների դեմ գրոհի մասին։ Ըստ աղբյուրի՝ զոհվել է 3 անձ, վիրավորվել՝ 6-ը։ Հիշեցնենք, որ այժմ աշխատանքային այցով ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վերջինս գտնվում է Դուբայում։ Նախագահի…
Նախագահ Սարգսյանը ԱՄԷ-ում մասնակցել է հեղինակավոր ֆորումի բացմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Աշխատանքային այցով ԱՄԷ-ում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Դուբայում ՝ «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Wizz Air Abu Dhabi-ն թռիչքներ կսկսի դեպի Երևան․ նախագահը պայմանավորվել է Նախագահ Սարգսյանը մեկնում է…
Wizz Air Abu Dhabi-ն թռիչքներ կսկսի դեպի Երևան․ նախագահը պայմանավորվել է
ԱՄԷ աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Սարգսյանը մեկնում է ԱՄԷ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում «Պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի…
Նախագահ Սարգսյանը մեկնում է ԱՄԷ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ Ռուբինյանն ու Քըլըչը ժամանեցին Մոսկվա «Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն միջպետական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ…
Հայ շախմատիստուհին հաղթել է արագ շախմատի ու բլիցի միջազգային մրցաշարերում
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվում է շախմատի փառատոն, որի շրջանակներում արդեն իսկ կայացել են արագ և բլից տեսակի շախմատների միջազգային մրցաշարարեր։ Երկու մրցաշարերին էլ իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը ու հրաշալի հանդես եկել։ Մարիային հաջողվել է հաղթել և արագ շախմատի, և բլից մրցաշարերում՝ դրանցից յուրաքանչյուրում վաստակելով 8,5 միավոր։
ԱՄԷ-ն ստորագրել է Ֆրանսիայից 80 կործանիչների ձեռքբերման պարտավորագիր. AFP
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Ֆրանսիան համաձայնության են եկել ֆրանսիական 80 Rafale բազմանպատակ կործանիչների և 12 Caracal բազմանպատակ ուղղաթիռների ձեռքբերման շուրջը: Այս մասին հաղորդել Է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԱՄԷ-ի՝ Rafale կործանիչների պատվերը դարձել Է ամենախոշորը 2004 թվականին դրանք շահագործման հանձնելու պահից: AFP-ի տվյալներով՝ պարտավորագիրն ստորագրվել Է Դուբայ՝ Ֆրանսիայի…
ԱՄԷ-ն 10 մլրդ դոլար է հատկացրել Թուրքիայում ներդրումների համար
Արաբական Միացյալ Էմիրությունները 10 մլրդ դոլար է հատկացրել Թուրքիայում ներդրումների համար, հայտնել է Աբու Դաբիի պետական ներդրումային հիմնադրամի նախագահ Մուհամմեդ Հասան աս Սուվեյդին: Այս մասին հայտնել է ТАСС-ը: Անկարայում Թուրքիան և ԱՄԷ-ն համագործակցության ինը համաձայնագիր են ստորագրել տարբեր ոլորտներում, ներառյալ՝ առևտուրը, էներգետիկան և շրջակա միջավայրի պաշտպանությունը: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անկարայի նախագահական պալատում՝ Աբու…
Կարլսեն – Նեպոմնյաշչի․ մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը
Վաղը՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկում է Մագնուս Կարլսեն – Յան Նեպոնյաշչի՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը։ Այն անցկացվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Կարլսենն արդեն 5-րդ անգամ է փորձելու պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նրան է պատկանում 2013 թվականից։ Մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից ու կեզրափակվի դեկտեմբերի 15-ին։ Հաղթողը կստանա 2 միլիոն եվրո։
Պոգբան վնասվածքից կվերականգնվի Դուբայում
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի կարողանա մինչև այս տարվա վերջ խաղադաշտ դուրս գալ։ Նա ազդրի վնասվածք է ստացել ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Պոգբան վնասվածքից վերականգնվելու համար մարզչի ու ֆիզիոթերապևտի հսկողությամբ բուժման շրջան կանցնի Արաբական Միացյալ Էմիրություններում, ավելի կոնկրետ՝ Դուբայում։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը չի կարողանա դաշտ դուրս գալ…















