Հրաժարականից 5 օր առաջ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ բժշկական հետազոտություն պետք է անցնի․ Բաբաջանյան-Azat TV
Քաղաքականություն

Հրաժարականից 5 օր առաջ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ բժշկական հետազոտություն պետք է անցնի․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի առթից։

«Չմոռանանք՝ Արմեն Սարգսյանը ԱՄԷ կատարած իր աշխատանքային այցից հետո հունվարի 18-ին տարածված հաղորդագրության համաձայն կարճատև արձակուրդի էր մեկնել բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:

Այսինքն հրաժարականի այսօրվա որոշումից հինգ օր առաջ բժշկական հետազոտության համար նախագահը հանրությանը տեղեկացրել էր կարճատև արձակուրդի մասին ընդամենը:

Թեև նախագահի հրաժարականի այսօրվա տեքստում առողջության մասին ոչ մի հիշատակում չկա, այնուամենայնիվ ուզում եմ հավատալ, որ նախագահը լուրջ առողջական խնդիր չունի և հրաժարականի պատճառը չոր քաղաքական է:

Քանի որ անձնապես շատ մտերիմ եմ եղել նախագահ Սարգսյանին, ցանկանում եմ քաջ առողջություն մաղթել նրան:

Արմեն Սարգսյանի հրաժարականի քաղաքական պատճառների, հնարավոր այլ զարգացումների մասին՝ առաջիկայում», – գրել է Բաբաջանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ