ԱՄԷ
Արայիկ Հարությունյանն ընդունել է Շարժայի կառավարության պատվիրակությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի ընտանիքի ներկայացուցիչ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում Հայաստանի Հանրապետության և Շարժայի Էմիրության միջև նախարարության մանդատի ներքո գտնվող ոլորտներում համագործակցության հաստատումն էր՝ հատկապես նորարարական տեխնոլոգիաների կիրառման համատեքստում։ ՀՀ կրթության,…
Պարսից ծոցում լարվածությունը կարող է հաղթահարվել միայն քաղաքական ճանապարհով. ԱՄԷ
Պարսից ծոցում լարվածությունը կարող է հաղթահարվել միայն քաղաքական ճանապարհով: Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ նախարար Անվար Գարգաշը: «Ճգնաժամը պահանջում է կոլեկտիվ ուշադրություն, նախ, լարվածությունը թուլացնելու և քաղաքական որոշում փնտրելու համար երկխոսության և բանակցությունների միջոցով: Տարածաշրջանային ձայները կարևոր են հաստատուն որոշումներ կայացնելու համար»,-ընդգծել է նա: Նշենք, որ տարածաշրջանում իրավիճակը վատթարացել էր Օմանի ծոցում…
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ-ն իրանցի 13 ֆիզիկական և 12 իրավաբանական անձի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքում նրա միջնորդների հետ, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։ Պատժամիջոցներն ուղղված են Չինաստանում և ԱՄԷ-ում կազմակերպությունների դեմ, որոնք օգնում են Իրանին բալիստիկ հրթիռների արտադրության ծրագրի առաջխաղացման համար տեխնոլոգիաներ և նյութեր ստանալ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ…
ԱՄԷ-ն օգնել է կառուցել ֆրանսիական թատրոնը
ԱՄԷ-ն 10 մլն եվրո է հատկացրել Փարիզի սահմաններից դուրս գտնվող ֆրանսիական թատրոնի վերականգնման համար: Այս մասին հաղորդում է AFP-ն: Ֆոնտենբլո պալատում գտնվող Նապոլեոն III-ի թատրոնը կառուցվել է 1853 և 1856 թվականների միջև՝ Նապոլեոն I-ի զարմիկի կառավարման տարիներին: Այն բացվել է 1857 թվականին, սակայն օգտագործվել է միայն 12 անգամ մինչև 1870 թվականին Նապոլեոն III-ի տապալումից հետո…
Արմեն Սարգսյանը ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 17-ին ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի անդամ Ահմադ բին Մուհամմադ Ալ-Ջարուանիին: Նա Հայաստանում է՝ Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդին Հայաստանի Ազգային ժողովի հնարավոր անդամակցությանն առաջարկություն ներկայացնելու առաքելությամբ: Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի գործունեությունը հիմնականում ուղղված է սոցիալական և մարդասիրական ոլորտներին առնչվող…
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Հունիսի 12-ին Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, էմիրաթականը` ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Խալիֆա Շահին ալ-Մրրին (Khalifa Shaheen al Marri): Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես`…
Վաշինգտոնը պարզաբանում է Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին զենք վաճառելու պատճառը
ԱՄՆ-ն մտադիր է Արաբական Միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային զենք վաճառել: Վաշինգտոնը մտահոգվում է, որ հակառակ դեպքում այս երկրները կսկսեն զենք գնել Ռուսաստանից և Չինաստանից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը։ «Մենք և՛ Սաուդյան Արաբիային, և՛ ԱՄԷ-ին սպառազինություն ենք վաճառում, որ նրանք կարողանան իրենց պաշտպանել: Այս ամենի էությունն այն է, որ…
Լցանավերի վրա հարձակումները կազմակերպվել են պետության կողմից. ԱՄԷ
Հետաքննության նախնական արդյունքները, որն իրականացվել է ԱՄԷ-ում մայիսի 12-ին նավթային լցանավերի վրա հարձակումների առնչությամբ, մատնանշում են այն հավանականությունը, որ միջադեպի հետևում կանգնած է եղել պետությունը, բայց առայժմ Իրանի մասնակցության ոչ մի ապացույց չկա։ Այս մասին ասել են ԱՄԷ-ում: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։ ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիայի և Նորվեգիայի հետ միասին ներկայացրել է նախնական արդյունքները ՄԱԿ…
Հնդիկ միլիարդատերն առաջինն է «ոսկե այցագիր» ստացել ԱՄԷ-ում
Հնդիկ գործարար Յուսուֆ Ալին դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «ոսկե այցագիր» ստացած առաջին ռեզիդենտը, որը նրան՝ որպես խոշոր ներդրողի երկրում մշտական բնակության վայրի իրավունք է երաշխավորում: Այդ մասին հայտնել է The National հրատարակությունը: Յուսուֆ Ալին Lulu Group առևտրական ցանցի սեփականատերն է և ղեկավարը, ցանց, որը հիպերմարկետներ ունի Մերձավոր Արևելքի երկրներում: Վաթսուներեքամյա Յուսուֆ Ալին ԱՄԷ-ում…
Պոմպեոն հայտնել է Իրանի՝ լցանավերի վրա հարձակվելու պատճառը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատճառներ է հայտնել, թե ինչու է Իրանը հարձակվել ԱՄԷ ջրերում գտնվող լցանավերի վրա։ Այս մասին հայտնում է Reuters գործակաությունը։ Նրա խոսքերով՝ Իրանն այդպիսով ցանկացել է հրահրել համաշխարհային շուկայում նավթի գնաճ։ Մայիսի 12-ին ԱՄԷ Ֆուջեյրա նավահանգստում հարձակման են ենթարկվել նավթային 4 լցանավեր։ Հարձակման հետևանքով վնասվել են Սաուդյան Արաբիայի 2 նավեր, և ԱՄԷ-ի…
Բոլթոնը ԱՄԷ-ում տանկերների վրա հարձակումը կապում է Իրանի հետ
ԱՄԷ-ում տանկերների վրա հարձակվելու համար կարող էին օգտագործվել իրանական ականները։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նրա խոսքերով` ԱՄՆ-ն փորձում է ողջամտորեն արձագանքել Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի «հնարքներին»: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն կոշտ կերպով կպատասխանի տարածաշրջանում Իրանի գործողություններին:
Թրամփը ցանկանում է շրջանցել Կոնգրեսի օրենքը․ NYT
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շրջանցել Կոնգրեսի արգելքը, որ ավարտին հասցնի Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին զենք վաճառելու գործարքներից մեկը, որի ծավալը շուրջ 7 միլիարդ դոլար է։ Այս մասին ներքին աղբյուրներից հայտնի է դարձել ամերիկյան NY Times-ին։ Կոնգրեսականները Սաուդյան Արաբիային զենք վաճառելուն դեմ են այդ երկրի իշխանությունների կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների…
ԱՄԷ-ի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին, ժամը 01.40-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Եմենի Հանրապետության 42-ամյա քաղաքացի Ահմեդ Աբդուլլահ Ահմեդի Ալ-Սակկաֆը, որը 2018թ. հունիսի 5-ից հետախուզվում է ԱՄԷ իրավապահ մարմինների կողմից կեղծ կամ ուրիշին պատկանող փաստաթուղթ օգտագործելու մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության…
Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 22-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին: Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-արաբական համագործակցության հեռանկարները: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիշատակեց 2016 թ. նոյեմբերի 10-ին Դուբայում ԱԻՆ և ԱՄԷ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև ստորագրված փոխըմբռնման…
Տարածաշրջանում կայունություն ուզում ենք, բայց ձեռքներս ծալած չենք նստի»․ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ երկիրը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, բայց կոնֆլիկտի դեպքում պատրաստ է պաշտպանել իր շահերը։ Այս հայտարարությունն արտգործնախարարն արել է այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի ջրատարածքում Սաուդյան Արաբիայի տանկերները դիվերսիայի էին ենթարկվել։ «Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում կայունություն լինի, բայց ձեռքներս ծալած չենք նստի» Ավելի վաղ ԱՄԷ-ի արտգործնախարարը…















