Անդրե Չալըշըր
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրն իր նորամուտն է նշել Դանիայի Բարձրագույն Լիգայում։ «Սիլկեբորգ» տեղափոխված Չալըշըրը առաջին հանդիպումն է անցկացրել նոր ակումբի կազմում։ Նա ամբողջ 90 րոպեների ընթացքում օգնել է իր ակումբին։ «Սիլկեբորգի» մրցակիցը եղել է «Սոնդերյիսկեն»։ Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Նշենք, որ «Սիլկեբորգն» այս մրցաշրջանում է տեղափոխվել Բարձրագույն Լիգա։
Երեկ Հայաստան-Ռումինիա հանդիպման ընթացքում ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց մեր մրցակցի խաղացող Ջորջե Պուշկաշը՝ մեր ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրին բաց ոտքով հարվածելու համար։ Դրվագից հետո խոսվում էր, որ այդ դրվագում, գուցե, կարմիր քարտ անհրաժեշտ չէր, քանի որ Պուշկաշի ոտքով հարվածը չէր դիպել Չալըշըրի դեմքին։ Երեկ խաղից հետո մեր հավաքականի ֆիզիկական պատրաստվածության մարզիչը Instagram-ի իր էջի պատմություններ…
Նոյեմբերի 17-ին՝ իտալական Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և պաշտպան Անդրե Չալըշըրի նախախաղային մամուլի ասուլիսը։ Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին` ժամը 23:45-ին, ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը կմրցի Իտալիայի հետ։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը Լիխտենշտեյնի հետ վաղը կայանալիք խաղից առաջ կիսվել է սպավելիքներով: «Որպես ֆուտբոլիստ՝ կարևոր է, որ մոռանաս տհաճ իրավիճակները (խմբ. խոսքը «Գյոտբորգի» կազմում ստացած 2 կարմիր քարտի մասին է), առաջ շարժվես ու կենտրոնանաս կարևոր խաղերի վրա: Իհարկե, սրանք ամենակարևոր խաղերն են: Բարդ խաղ է սպասվում Լիխտենշտեյնի հետ, չպետք է թերագնահատենք մրցակցին,…
Հայաստանի ազգային հավաքականի և «Գոտեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներին մեծ անհամբերությամբ է սպասում: Արմեն Գյուլբուդաղյացնի գլխավորած թիմը սեպտեմբերի 5-ին պետք է մրցի Իտալիայի ազգային հավաքականի, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Չալըշըրը Instagram-ի իր էջում գրառում է կատարել. «Ափսոսում եմ, որ բաց եմ թողել ազգային հավաքականի նախորդ երկու հանդիպումները: Այդ խաղերի…