Անկարա
Թուրքիան անցումային փուլում է
Թուրքիայում վերջին ամիսներին մի շարք գործընթացներ են նկատվում, որոնք առաջին հայացքից իրար հետ կապ չունեն, սակայն միասին վերցրած ցույց են տալիս, որ երկիրը նոր փուլ է մտնում։ Դրանք առավել տեսանելի են քրդական հարցում, տնտեսական իրավիճակում և ներքաղաքական գաղափարական դաշտում։
Զելենսկին Թուրքիայում սպասում է Պուտինին՝ խաղաղության բանակցությունների համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում սպասում է Վլադիմիր Պուտինին՝ պատերազմը դադարեցնելու ուղղակի բանակցությունների համար։
Հարավային Կովկասի հարցերը ԵՄ հատուկ ներկայացուցչի Անկարա կատարած այցի առանցքում
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Անկարայում քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցությունը:
Անկարայի փողոցները հեղեղվել են տեղատարափ անձրևից հետո
Հինգ միլիոն բնակիչ ունեցող Անկարայում երեկ կարկուտին հաջորդել է տեղատարափ անձրևը։ Քաղաքային թաղամասերի մի մասը հեղեղված է, փողոցները վերածվել են գետերի, հայտնումեն թուրքական լրատվամիջոցները: Փոթորկոտ հեղեղները տարել են առաքման ծառայությունների մեքենաներ և մոտոցիկլետներ։ Փրկարարներն ու հրշեջ-փրկարարները մարդկանց դուրս են բերել ավտոմեքենաներից, օգնել տարհանվել։ Ամենադժվար վիճակը ցածրադիր գոտում գտնվող թաղամասերում է։ Այնտեղ ջրի մակարդակը հասել է…
Նոր երկրաշարժ Թուրքիայում
Նոր երկրաշարժ Թուրքիայում Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել` 5.3 մագնիտուդ հզորությամբ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 07.13-ին: Էպիկենտրոնը գտնվել է Անկարայից 43 կմ հեռավորության վրա, օջախը 10 կմ խորության վրա է եղել: Այս երկրաշարժից 5 րոպե առաջ գրանցվել է ևս մեկ ցնցում` 5 մագնիտուդ հզորությամբ.…
Անկարայի դեմ սադրիչ գործողությունների պատճառով երկիրը կարող է վեց ամսից դուրս գալ ՆԱՏՕ-ից. Քաղաքական գործիչ
Թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել է, որ Անկարայի դեմ սադրիչ գործողությունների պատճառով երկիրը կարող է վեց ամսից դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Նրա խոսքերը մեջբերում է Aydınlık թերթը։ Սանջակի խոսքով՝ որոշումը կարող է թելադրված լինել ընթացիկ իրադարձություններով։ Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր սադրանքներով Անկարային ստիպում է դա անել։ «Մեզ փորձում են հանել մեր…
Անկարայում սպանվել է Գորշ գայլերի նախկին ղեկավարներից մեկը
Թուրքիայի Ülkü Ocaqları-ի նախկին նախագահ Սինան Աթեշը, որն ավելի հայտնի է որպես Գորշ գայլերի ղեկավարներից մեկը, սպանվել է Անկարայում հարձակման ժամանակ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Աթեշի եւ նրա ընկեր Սելման Բոզքուրթի վրա հարձակումն իրականացրել է զինված մոտոցիկլավարը։ Գլխից վիրավորված Աթեշը տեղում մահացել է, իսկ Բոզքուրթը վիրավորվել է ուսի շրջանում։ Հարձակվողին հաջողվել է…
Շվեդիայի դատարանն արգելափակել է թուրք լրագրողի արտահանձնումը Անկարա
Շվեդիայի Գերագույն դատարանը արգելափակել է արտաքսման մեջ գտնվող թուրք լրագրող Բյուլենթ Քենեշի արտահանձնումը, ինչն Անկարայի առանցքային պահանջն է ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության մասին արձանագրությունը վավերացնելու համար: Քենեշն այժմ փակված անգլալեզու Today’s Zaman Daily թերթի նախկին գլխավոր խմբագիրն է, որը Թուրքիայում մեղադրվում է 2016 թ. նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը տապալելու փորձին մասնակից լինելու համար: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝…
Թուրքիան պատրաստ է երկխոսության Սիրիայի հետ. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է երկխոսություն վարել Սիրիայի հետ, եթե Արաբական Հանրապետության իշխանությունները իրատեսական դիրքորոշում ցուցաբերեն։ «Պատրաստ ենք միասին աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը և փախստականների վերադարձը»,- ասել է թուրք դիվանագետը։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ներկայումս բանակցում է Սիրիայի հետ հատուկ ծառայությունների մակարդակով։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ…
Մոսկվան Անկարային կոչ է արել զսպվածություն դրսևորել Սիրիայում
Սիրիայում ռազմական գործողությունների հետ կապված՝ Մոսկվան Անկարային կոչ է արել զսպվածություն դրսևորել և թույլ չտալ, որ լարվածությունը սրվի: Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ պետք է շարունակել աշխատանքը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և պետք է փորձ արվի խաղաղ լուծում գտնել «քրդական հարցին»։ Նա նշել է, որ Թուրքիան նախապես չի տեղեկացրել…
Անկարայում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ. Պեսկով
Նոյեմբերի 14-ին Անկարայում իսկապես տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ, դրանք կայացել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այլ մանրամասներ չի ներկայացրել: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը գտնվում է Անկարայում, որտեղ հանդիպում է ունենալու իր…
Անկարայում ընդդիմադիր կուսակցության անդամներին տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել
Անկարայում ընդդիմադիր կուսակցության շրջանային կազմակերպության անդամներին տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով վիրավորվել է ութ մարդ, հաղորդում է Halk TV-ն։ «Քոնյա Քարաթայ տարածաշրջանային կազմակերպության անդամներին տեղափոխող միկրոավտոբուսը, որն ուղեւորվում էր Անկարա՝ «Սաադեթ» կուսակցության հերթական համագումարին, շրջվել է։ Վթարի հետեւանքով տուժել է 8 մարդ»,- հաղորդում է հեռուստաալիքը`նշելով, որ միկրոավտոբուսը շրջվել է այն բանից հետո, երբ…
Ռուսաստանը գնահատում է Թուրքիայի հավասարակշռված դիրքորոշումը․ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնությունից արձագանքել են Թուրքիայի դիրքորոշմանը՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության ու ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։ RIA-ի հետ հարցազրույցում թեմային անդրադարձել է Ռուսաստան ԱԳՆ 4-րդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը։ Նա նշել է, որ ՌԴ-ն երախտապարտ է Թուրքիային ճգնաժամի հանգուցալուծման որոնումներում օգնելու համար և գնահատում է պաշտանական Անկարայի հավասարակշռված դիրքորոշումը։ Պիլիպսոնը նաև հիշեցրել է Անթալիայում Ռուսաստանի, Թուրքիայի ու…
Թուրքիայում զանգվածային ցույցեր են․ մարդիկ պահանջում են Կառավարության հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքիայում երեկ երեկոյան մարդիկ Ստամբուլում և Անկարայում մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի ու պահանջել Կառավարության հրաժարականը։ Այս մասին գրում են ԶԼՄ-ները։ Նման պահանջի պատճառը թուրքական լիրայի «անկասելի» արժեզրկումն է։ Լիրան վերջին շրջանում դոլարի նկատմամբ փոխարժեքի նոր հակառեկորդներ է սահմանում։ Նոյեմբերի 23-ի դրությամբ մեկ ԱՄՆ դոլարն արժեր 13,4 լիրա։ Kadıköy'deki eylem sürüyor: "AKP mezara halk…















