Անկարայում ընդդիմադիր կուսակցության անդամներին տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Անկարայում ընդդիմադիր կուսակցության անդամներին տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

Անկարայում ընդդիմադիր կուսակցության շրջանային կազմակերպության անդամներին տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով վիրավորվել է ութ մարդ, հաղորդում է Halk TV-ն։

«Քոնյա Քարաթայ տարածաշրջանային կազմակերպության անդամներին տեղափոխող միկրոավտոբուսը, որն ուղեւորվում էր Անկարա՝ «Սաադեթ» կուսակցության հերթական համագումարին, շրջվել է։ Վթարի հետեւանքով տուժել է 8 մարդ»,- հաղորդում է հեռուստաալիքը`նշելով, որ միկրոավտոբուսը շրջվել է այն բանից հետո, երբ թիկունքից մեկ այլ ավտոմեքենա բախվել է իրեն։

«Շտապօգնության մեքենաները տուժածներին տեղափոխել են Անկարայի քաղաքային հիվանդանոց։ Հինգը դուրս են գրվել, իսկ 3 վիրավորի բուժումը շարունակվում է»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Հրապարակող՝

Ամենաթարմ