անկարա
Թուրքիայում դատարանը հրապարակել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը
ՌԻԱ-Նովոստի-ի հաղորդմամբ՝ թուրք նախկին բարձրաստիճան երեք ոստիկաններ ցմահ ազատազրկման են դատապարտվել «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Համաձայն մեղադրական եզրակացության` Դինքի սպանությանը մասնակից է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, մեղադրանք է առաջադրված եղել նաև անձամբ իրեն` Գյուլենին, որ բնակվում է ԱՄՆ-ում: Դատարանը Դինքի սպանության նախապատրաստման հարցում մեղավոր է ճանաչել…
Միջերկրական ծովի շուրջ ծագած միջպետական վեճերում Անկարան չի նահանջելու. Էրդողան
Նախօրեին Անկարայում, Բոսնիայի և Հերցեգովինայի եռանախագահության անդամների հետ համատեղ ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Միջերկրական ծովի շուրջ ծագած միջպետական վեճերում Անկարան չի նահանջելու: «Միջերկրական ծովի արևելյան հատվածին վերաբերող խնդիրներում Թուրքիայի տեսակետը անփոփոխ է։ Մեր երկիրն այս հարցում որոշիչ դերակատարություն ունի, և որևէ զիջման մենք չեն գնալու», – հայտարարում էր Թուրքիայի…
Թուրքիայում երկու ռուս լրագրողներ են ձերբակալվել
ТАСС-ի Telegram ալիքի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է Թուրքիայի իշխանությունների հետ, որ պարզաբանի ռուս լրագրողների հնարավոր ձերբակալման մասին տեղեկությունները։ NTV հեռուստաալիքի «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի լրագրող Ալեքսեյ Պետրուշկոյին և օպերատոր Իվան Մալիշկինին ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայում: Դեկտեմբերի 3-ին նրանք խմբագրությանը զեկուցել են Ստամբուլի արվարձաններից մեկում իրենց պահելու մասին և…
ԵՄ-ն կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
ԵՄ առաջնորդները դեկտեմբերին կարող են քննարկել Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի գործողությունների պատճառով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման հարցը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեիկո Մաասը: Հայտնենք, որ ավելի վաղ Եվրամիությունը մեկ տարով (մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը) երկարաձգել է Արևելյան Միջերկրական ծովում Կիպրոսի տարածքային ջրերում անօրինական հորատման համար անհատական պատժամիջոցների ռեժիմի գործողության ժամկետը:…
Մենենդեսը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել 100 մլն դոլար տրամադրել հայերին
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ է արել դադարեցնել Անկարային ու Բաքվին զենքի վաճառքը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի Facebook-ի էջից։ Մենենդեսը նաև կոչ է արել 100 միլիոն դոլար տրամադրել հայերին՝ հումանիտար աղետը կանխելու համար, ինչպես նաև՝ վերականգնել բանակցային գործընթացում ԱՄՆ-ի մասնակցությունը։ https://www.facebook.com/ancagrassroots/posts/10157991451961859?__cft__%5B0%5D=AZV4S_6XQbUhK0ur2mvEyvyXlgBw337MYiZ7jgvEeP-1bPTB8fIuhUCR57yHDmkLMLWhe3nYqYTFzDQogUfEkxjWv0ON0P4smVlxqCyH8doebFY6HGn1A6h3fNMZaXEXfdWKVJVlmM-TneWVltM799qJ&__tn__=%2CO%2CP-R
ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը
ТАCC-ի հաղորդմամբ՝ Եվրամիությունը մեկ տարով երկարացրել Է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները Միջերկրական ծովում անօրինական գործունեության պատճառով և սպառնում է նոր սահմանափակող միջոցներ կիրառել Անկարայի դեմ: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 6-ին Բրյուսելում։ «Այսօր խորհուրդը որոշում է կայացրել մեկ տարով ՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը, երկարաձգել սահմանափակող միջոցների գործող ռեժիմը՝…
ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները
Եվրոպական Միության Խորհուրդը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ: «Այսօր Խորհուրդը որոշել է մեկ տարով` մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը երկարաձգել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում Թուրքիայի անթույլատրելի գործունեությանն ի պատասխան»,- ասված է հայտարարությունում: Այս մասին…
Ժամանակն է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից․ The Spectator-ի անդրադարձը
Բրիտանական The Spectator շաբաթաթերթը հոդված է հրապարակել հետևյալ վերնագրով. «Ժամանակն է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից»։ Հոդվածի հեղինակը Վրաստանում գործող անկախ լրագրող Թիմ Օգդենն է։ Հոդվածագիրը վերլուծում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները, Թուրքիայի աճող ռազմատենչ հռետորաբանությունն Արևմուտքի նկատմամբ, ինչը հիմնականում անպատիժ է մնում։ Հոդվածում հիմնավորվում են այն պատճառները, որոնց շնորհիվ Թուրքիան 1950 թվականին դարձավ ՆԱՏՕ-ի…
Աբբաս Արաղչին հանդիպել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ
«Արմենպրեսս»-ի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով մեկնել է Անկարա, հանդիպել Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Անկարայում մենք Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ բաց ու օգտակար քննարկում ունեցանք: Իրանը և Թուրքիան երկու հիմնական դերակատարներ են, որոնք անհերքելի…
Անկարան և Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանըհայտնել է, թե Անկարան և Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն: «Թուրքիան շահագրգռված է աշխարհում և տարածաշրջանում հակասությունների լուծմամբ ոչ պակաս, քան Ռուսաստանը: Ադրբեջանը հայտարարում է, որ եթե Երևանը կողմ է խաղաղ գործընթացին Ռուսաստանի մասնակցությանը, ապա Բաքուն առաջարկում է ներգրավել Թուրքիային: Այսինքն՝ բանակցությունների սեղանի շուրջ պետք է լինեն ինչպես…
Բաքվի և Անկարայի գործողությունները Եվրոպայի համար բացասական հետևանքներ են ունենալու. Վինչենցո Սոֆո
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վինչենցո Սոֆոն հայտարարել է, որ հայ ժողովրդի դեմ կռվելու համար զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև Եվրոպայի վրա: «Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիայից հետո իմ գործընկեր Ռինալդիի հետ…
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը․ Գոհունակությամբ ենք նշում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ քննարկումների արդյունքներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են ուժի գործադրումը և իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն…
Սիրիացի 2 զինյալները Reuters-ին պատմել են գումարի դիմաց Ադրբեջան մեկնելու մասին
Reuters լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ «Թուրքիան սիրիացի ապստամբ զինյալների է ուղարկում Ադրբեջան, որպեսզի Բաքվին աջակցի հարևան Հայաստանի հետ սրվող հակամարտությունում»։ Այս մասին գործակալությանը հայտնել են սիրիացի 2 ապստամբներ։ Հործակալությունը հաղորդում է, որ ըստ Մոսկվայում ՀՀ դեսպանի՝ Թուրքիան հյուսիսային Սիրիայից շուրջ 4000 զինյալ է ուղարկել Ադրբեջան, և նրանք կռվում են այնտեղ։…
Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Կարո Փայլանին և ևս 6 պատգամավորի
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Tele1 հեռուստանընկերությունը հայտնում է, որ Անկարայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 25-ին հայտարարել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 7 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։ Նշված ցուցակում են պատգամավորներ Կարո Փայլանը, Սարուհան Օլուչը, Մերալ Դանիշ Բեշտաշը, Հուդա Կայան, Սեզայ Թեմելլին և Սերպիլ Քեմալբայը։ Զանգվածային…












