անհայտ անձ
Վաշինգտոնում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա։ NBC-ի փոխանցմամբ՝ արդյունքում մեկ մարդ մահացել է, եւս երկուսը վիրավորվել։ Սպանվածը կրակողի համար «չնախատեսված թիրախ» դարձած կին էր։ Գնդակը դիպել է նրան, երբ նա նստած է եղել չինական ռեստորանում։ Նա մահացել է։ Նշվում է, որ ուսից վիրավորված 15-ամյա դեռահասը պատասխան կրակ է բացել։ Այժմ նա…
Լոնդոնի եկեղեցում անհայտ տղամարդը կրակել է հուղարկավորության մասնակիցների վրա
Չորս մարդ, այդ թվում՝ յոթ տարեկան երեխա, վիրավորվել է Լոնդոնի եկեղեցու մոտ, որտեղ հուղարկավորություն էր տեղի ունենում: Անհայտ անձը կրակոցներ է արձակել։ Այս մասին հայտնում է բրիտանական մայրաքաղաքի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ հրաձգության հետեւանքով տուժել է 41, 48 եւ 54 տարեկան երեք կին։ Նրանք հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հիվանդանոց է տեղափոխվել նաև…
Փարիզի Հյուսիսային կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա
Փարիզի Հյուսիսային կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, մի քանի մարդ վիրավորվել է։ Հարձակվողն արդեն վնասազերծվել է ոստիկանության կողմից, սակայն չի նշվում՝ նա սպանվել է, թե պարզապես կալանավորվել է, գրում է France Bleu-ն։ Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6:40-ի սահմաններում։ Ոստիկանությունն արագ արձագանքել է միջադեպին, այժմ այնտեղ անվտանգության պարագիծ է…
Կանադայում անհայտ անձը կրակ է բացել անօթևան մարդկանց ուղղությամբ․ կան զոհեր և վիրավորներ
Կանադական Վանկուվեր քաղաքի արվարձաններից մեկում անհայտ անձը կրակ է բացել անօթևան մարդկանց ուղղությամբ։ Այս մասին հայտնել է CBC-ն՝ նշելով, որ երկուսը սպանվել են, իսկ երկուսը՝ վիրավորել։ 28-ամյա հարձակվողը նույնպես սպանվել է՝ զենքը վայր չդնելու պատճառով։ Հանցագործության վայրն այս պահին շրջափակված է։ Հարձակվողի դրդապատճառները պարզվում են։
Նյու Յորքի մետրոյի կայարանում անհայտ անձը կրակել է ուղևորների վրա
Նյու Յորքի Բրուքլին թաղամասի մետրոյի կայարանում անհայտ անձը կրակել է ուղևորների վրա: Այս մասին հայտնել է CNN-ը՝ նշելով, որ կասկածյալը փախել է դեպքի վայրից։ Նշվում է, որ նախնական տվյալով՝ տուժել է առնվազն 13 մարդ, 5 մարդ հրազենային վիրավորում է ստացել։ Ոստիկանության փոխանցմամբ՝ կրակողը եղել է հակագազով և բանվորական բաճկոնով։ Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում մի քանի…
Նյու Մեքսիկոյի նահանգում անհայտ անձը դանակով 11 մարդու է վիրավորել
ԱՄՆ-ի հարավարեւմտյան Նյու Մեքսիկոյի նահանգում անհայտ անձը դանակով 11 մարդու է վիրավորել, նրան ձերբակալել են: Այդ մասին տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է Twitter-ում: «Բոլոր տուժածները գտնվում են կայուն վիճակում: Կասկածյալը, որը գործել Է միայնակ, գտնվում Է կալանքի տակ»,-ասվում Է հրապարակման մեջ:
ԱՄՆ-ում անհայտ անձը գիշերները հին հեռուստացույցներ է թողնում տների առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Գլեն Ալեն քաղաքում գիշերներն ինչ-որ մեկը քաղաքացիների տների դռների մոտ հին հեռուստացույցներ է բերում։ Տեսախցիկներն արձանագրել են, որ անհայտ անձը հեռուստացույցը գլխին է կրում։ Այս մասին հաղորդում է WWBT հեռուստաալիքը։ Նշվում է, որ Գլեն Ալենի 60 տների բնակիչներ արդեն ստացել են այդպիսի նվերներ, իսկ քաղաքում անհայտ անձին Հեռուստասանտա են անվանել։ Ոստիկանները դեռ…
Շոտլանդիայում սպանել են «Ասեղի վրա 2» ֆիլմի դերասանին
Էդինբուրգում գնդակահարել են բռնցքամարտիկ և դերասան Բրեդլի Ուելշին, ով խաղացել է «Ասեղի վրա 2» ֆիլմում: Այս մասին գրել է The Sun-ը: Հրատարակության տվյալներով՝ անհայտ մեկը, դերասանի գլխին կրակել է այն բանից հետո, երբ նա ավտոմեքենան կայանում էր բնակարանի դռների մոտ: Ստացած վերքերից Բրեդլի Ուելշը տեղում մահացել է: Այժմ ոստիկանները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։
Պակիստանի քաղաքացին փորձել է անօրինական ճանապարհով հատել հայ-թուրքական սահմանը
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի, որն անօրինական ճանապարհով հատել է հայ-թուրքական սահմանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, մի քանի օր առաջ սահմանապահ հերթափոխը Թուրքիայի տարածքում նկատել է անհայտ անձի, որը մոտեցել է Հայաստանի պետական սահմանին: Սահմանախախտը հաղթահարել է սահմանային Արաքս գետը և…
Երևանում անհայտ անձը կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ. կա մեկ զոհ
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ից ապրիլի 15-ին հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Նույն օրը «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ…
Սանկտ Պետերբուրգի ծննդատան մոտակայքում անհայտ անձը կրակ է բացել
Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում գտնվող ծննդատան մոտակայքում անհայտ անձը կրակ է բացել, հայտնում է Gazeta.ru-ն: Ըստ աղբյուրի՝ միջադեպի հետևանքով 35-ամյա տղամարդ է վիրավորվել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Բրյուսելում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա
Բրյուսելում, առավոտյան ժամը 05-ի սահմանում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա, հաղորդում է RTBF-ն: Նշվում է, որ հարձակման պատճառը դեռ հայտնի չէ: Ոստիկանության աշխատակիցը թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տուժողի գործընկերները կրակ են բացել հանցագործի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց:












