fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում անհայտ անձը գիշերները հին հեռուստացույցներ է թողնում տների առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Գլեն Ալեն քաղաքում գիշերներն ինչ-որ մեկը քաղաքացիների տների դռների մոտ հին հեռուստացույցներ է բերում։ Տեսախցիկներն արձանագրել են, որ անհայտ անձը հեռուստացույցը գլխին է կրում։ Այս մասին հաղորդում է WWBT հեռուստաալիքը։

Նշվում է, որ Գլեն Ալենի 60 տների բնակիչներ արդեն ստացել են այդպիսի նվերներ, իսկ քաղաքում անհայտ անձին Հեռուստասանտա են անվանել։

Ոստիկանները դեռ չեն հայտնաբերել նրան։ Նրանք ենթադրում են, որ դա ոչ թե մեկ, այլ մի քանի մարդու ձեռք գործ է, ամենայն հավանականությամբ՝ ավագ դասարանցիների կամ քոլեջի ուսանողների։

Ոստիկանները կարծում են, որ դա անմեղ պրանկ է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ